Jump to content

Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավաստու կնոջ արձան(«Մորյաչկա»)[1], բրոնզե քանդակային կոմպոզիցիա՝ տեղադրված Օդեսայում՝ Ծովային Կայարանի տարածքում։

Բրոնզե քանդակագործական կոմպոզիցիան պատրաստել է Ուկրաինայի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ա.Պ.Տոկարևը, ով Օդեսան զարդարող մի շարք մանրաքանդակային հորինվածքների հեղինակ է։ Այն բացվել է 2002 թվականին Քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ, որն Օդեսայում նշվում է սեպտեմբերի 2-ին։ Քանդակային կոմպոզիցիան պատկերում է հեզաճկուն երիտասարդ կնոջը, ով ամուր գրկում է բազրիքին կանգնած երեխային։ Կոմպոզիցիայի ֆիգուրնորը մի փոքր ավելի մեծ են, քան իրական մարդիկ ։Եվ՛ մայրն, և՛ երեխան նայում են ծովին՝ սպասելով այն նավի վերադարձին, որով ամուսին-հայր–նավաստին ծով էր գնացել։ Բաց մետաղյա բազրիքը (կարծես միևնույն ժամանակ ծովային կայանի նավամատույցի մի մասն է), որի վրա տեղադրված է քանդակագործական կոմպոզիցիան, պարսպի հիմնական գծի համեմատ առաջ մղված բրոնզե ֆիգուրները կիսաշրջանով պարփակում է. պատրանք է ստեղծում, որ նրանք կանգնած են պատշգամբում։ Բազրիքը զարդարված է ծաղկային նախշերով և Օդեսա քաղաքի զինանշանով, նրա ստորին մասում կա բարձրախոս, որի միջոցով հեռարձակվում են երգեր՝ Օդեսայի և ծովի մասին։ Նավամատույցի եզրը, որի վրա տեղադրված է քանդակային կոմպոզիցիան, նախագծված է ծովային նավի աղեղի տեսքով։ Բազրիքի վրա տեղադրված է բրոնզե հուշատախտակ՝ Օդեսայի բանաստեղծ Իվան Ռյադչենկոյի տողերով.

Նա, ով տխրության դժվար պահերին,
Երբ նավերը հեռանում են,
Ամեն ինչ մնում է նավամատույցում
Գայթակղիչ հողի մոտ

Քանդակագործը պատմել է արձանի վրա իր կատարած աշխատանքի մասին․[1] «Ինձ հանձնարարվել էր իրականացնել «Նավաստու կնոջ» հուշարձանի գաղափարը։ Բայց հարց առաջացավ՝ որտեղ դնել։ Ես կարծում էի, որ միայն ծովի մոտ: Այստեղ անհրաժեշտ էր վերստեղծել որոշակի սպասումի զգացում, քանի որ քաղաքի ցանկացած այլ հատվածում այս նույն քանդակը պարզապես կին կպատկերեր։ Ամբողջ կախարդանքը կվերանար: Անհնար էր նաև այն տեղադրել Ծովային կայարանի հյուրանոցի մոտ։ Քանդակագործը պետք է նախատեսի կրկնակի ընթերցումներ։ Ուստի «Մորյաչկան» կանգնած է մեջքով դեպի հյուրանոց, բայց դեպի ծովն ու շոգենավերը։ Եվս մեկ նրբություն՝ կինը պետք է գրկի իր երեխային. և միևնույն ժամանակ, երեխան պետք է թվա, թե գնում է հայրիկի մոտ՝ դեպի նավ: Դա անելու համար մենք պետք է ստեղծեինք ամբարտակի պատրանք և մշակեինք բոլոր մանրամասները: Բայց ինձ թվում է, որ իրավիճակը բնական է ստացվել։»

Նավաստի կնոջ կերպարի վրա աշխատելիս իրական բալերինան կեցվածք է ընդունել քանդակագործի համար։[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Жена Моряка» — настоящая балерина=» (ռուսերեն). Информационный городской портал «Одесская жизнь». Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին. Վերցված է 2012-11-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)