Մասնակից:Son Melkumyan/Հայ Աւետարանական Փիթր և Էլիզապէթ Թորոսեան Վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Հայ Աւետարանական Փիթր և Էլիզապէթ Թորոսեան Վարժարան

Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոց, հայկական դպրոց Բուրջ Համուդում, Լիբանան: Հիմնադրվել է 1951 թվականին Ռեվ Հադիդյանի կողմից: Բացվել է որպես մանկապարտեզ՝ 2 սենյակ ունեցող բնակարանում, ի սկզբանե հաճախել են միայն 20 երեխա: Հաջորդ տարի աշակերտների թիվը կրնապատկվել է, և ավելացվել են տարրական դասարաններ: 1966 թվականին դպրոցի համար Ամանոս-Դորայում կառուցվում է նոր շինություն, որը նախաձեռնում են պարոն և տիկին Թորոսյանները: Այստեղից էլ դպրոցը անվանվում է Թորոսյան[1]:

Այժմյան տնօրենն է Սեդա Կարագյոզյանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոցը հիմնվել է 1951 թվականին Ամանոսի տարածաշրջանում՝ Բեյրութի արևելքում: Նախապես եղել են նախադպրոցական դասարաններ, ապա 1973 թվականին սկսել է գործել որպես միջնակարգ դպրոց[2]: Ենովք Հադիդյանը կանգնած է ավետարանական վարժարանի հիմնադրման ակունքներում: Այս դպրոցի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել նաև ավետարանական գործիչ Ավգուստին Բադիրը, ով աջակցել է դպրոցի աստիճանական առաջընթացին, մինչ 1981 թվականին այն տեղափոխվում է նոր եռահարկ կառույց[3]:

Դպրոցի ուսումնական ծրագրերը նախադպրոցական, տարրական և միջնակարգ մակարդակների համար հաստատված են Լիբանանի կառավարության կողմից: Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոցը իր առաքելությունն է համարում կրթել հայ սերունդներին՝ հիմք ունենալով քրիստոնեական, հայկական, առողջ և արժանվույն կրթական սկզբունքներ:




Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hovyan, Vahram (2010). The Armenian Protestant Community in Lebanon. Noravank Foundation. ISBN 1829-1104. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  2. «Armenian Evangelical Peter and Elizabeth Torosian School». ImYerevan.com (անգլերեն). Վերցված է 2022-06-17-ին.
  3. «Counseling in Torosian School?». Armenian Evangelical Emmanuel Church - Chanitz Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-06-17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]