Մասնակից:Soghanna/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցը հիմնվել է 1934 թվականին, ենթարկվել է երկաթգծի տնօրինությանը և կոչվել է երկաթգխի N47 դպրոց: Առաջին աշակերտները եղել են երկաթուղու աշխատողների երեխաները: Մինչ 1934 թվականը դպրոց չլինելու պատճառով երեխաները սովորել են Երևանի երկաթգծի գիշերօթիկ դպրոցում (Ինտերնատում): 1902 թվականին կառուցվել է տեղի երկաթուղին, ապա նաև՝ Արաքս կայարանը: Առաջին բնակիչները եղել են երկաթուղու աշխատող բանվորները: Բնակավայրում ջուր չի եղել, ջուրը բերել են Երևանից հատուկ գնացքով, որի վրա ամրացված են եղել տակառներ: Հետագայում երկաթգծի միջոցներով 1956 թվականին գյուղ խմելու ջուր է բերվել Ախուրյան գետից, որը թորվել է Անի կայարանում գտնվող Կզըլ- Կուլայի ջրամբարում: Դպրոցը սկզբում համարվել է տարրական դպրոց, որի տնօրենը եղել է Գուրգեն Նազարյանը: Տարրական դպրոցը պահպանվել է մինչև 1950-1951 թվականները, որից հետո դարձել է յոթնամյա, տնօրենը՝ Պատվական Դալյան: 1952 թվականին նրան հաջորդել է Խորեն Սահակյանը: 1951 թվականին սկսվում է բնակարանային շինարարությունը, ավելանում է բնակիչների թիվը ի հաշիվ Հայաստանի մյուս շրջանների և Ախալքալակի: 1961 թվականին գյուղում կառուցվում է դպրոցի մեծ շենք . այն դառնում է միջնակարգ և ենթարկվում է ՀՍՍՀ լուսավորության մինիստրությանը: Այդ ժամանակ դպրոցի տնօրենն էր Խորեն Սահակյանը, Միրիմյանը: 1978 թվականին կառուցվել է տիպային դպրոց, որի տնօրեն է եղել Գարեգին Գրիգորյանը, Վարազդատ Սարոյանը, Զ. Հովհաննիսյանը: 1993 թվականի հոկտեմբերի 14-ին Բաղրամյանի շրջխորհրդի գործկոմի թիվ 14 որոշմամբ Մյասնիկյանի միջնակարգ դպրոցանվանակոչվել է նոյն դպրոցի շրջանավարտ, Արցախում զոհված ազատամարտիկ Արա Գևորգի Հարությունյանի (Արայի) անունով: 1999-2016 թվականները ՀՀ Արմավիրի մարզի << Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ գործադիր տնօրեն է եղել Զ. Հովհաննիսյանը: 2017 թվականից դպրոցի տնօրեն է ընտրվել Լիլիթ Պողոսի Պետրոսյանը: 2010-2011 թվականներին դպրոցի հինգ մասնաշենքերը հիմնանորոգվել են բարեգործ Կարո Արմենի ղեկավարությամբ՝ <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի և Վանաձորի <<Կանակա>> ՓԲԸ շինարարական կազմակերպության ուժերով: Դպրոցում սովորում են 503 աշակերտներ:

Դպրոցում իրականացվող կրթական ծրագրեր

Դպրոց համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ՝

  • <<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամ
  • Արմավիր թեմի բարեգործ պարոն Ռեյ
  • << Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ>>
  • ԿԳ նախարարության << Համայնքային գործունեություն>>
  • <<Սնունդ աշխատանքի դիմաց>>
  • <<Փրկենք երեխաներին>>


Դպրոցը կազմված է յոթ մասնաշենքերից՝ 6765.5մ², երկհարկանի կառույց է, ունի լոկալ ջեռուցում, աշխատում է մեկ հերթով: Դպրոցի շրջակայքը բարեկարգված է, տնկվել են ծառեր ու թփեր:

Բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են ԿԱԻ և «Քայլ առ քայլ» ծրագրի շրջանակներում. 15-ն ատեստավորվել են:

Դասերն անցկացվում են ժամանակակից մեթոդներով:

Դպրոցի երեք ուսւցչուհիներ ընդգրկվել են մենթորական ծրագրերում:

Երեք ուսուցիչներ ամսագրերում և պարբերականներում հանդես են եկել տարբեր հոդվածներով:


Ականավոր շրջանավարտներ

  1. Սարոյան Ռուբիկ Եղիշի - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ-պրոֆեսոր, ՀՊՄՀ դասախոս
  2. Բաղդասարյան Համլետ Գևորգի - բժշկական գիտությունների թեկնածու
  3. Կիրակոսյան Մուրադ Խաչիկի - գնդապետ
  4. Ոսկանյան Էդուարդ Պարգևի - գնդապետ
  5. Սարգսյան Գագիկ Արտավազդի - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոցենտ, ավիացիոն ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ամբիոնի վարիչ
  6. Հարությունյան Արա Գևորգի - զոհված ազատամարտիկ
  7. Նալբանդյան Ռաֆիկ Խաչիկի - զոհված ազատամարտիկ
  8. Բաղդասարյան Նվեր Ռազմիկի - զոհված ազատամարտիկ
  9. Գալստյան Ջիվան Շատինովի - ԽՍՀՄ հեծանվային սպորտի վարպետ
  10. Գալստյան Անաստաս Շատինովի - ԽՍՀՄ հեծանվային սպորտի վարպետ
  11. Գալստյան Թադևոս Շտինովի - ԽՍՀՄ հեծանվային սպորտի վարպետ