Մասնակից:Sigma'am/Ավազարկղ/Ճիշտը և սխալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապարներ և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարադրական կրկնավոր բարդությունների բաղադրիչների միջև գծիկ է դրվում:
Կաղապարներ Բացատրություններ
կաթիլ-կաթիլ Բառը կրկնվում է առանց փոփոխության:
Բաղադրիչներից մեկը հնչյունափոխվում է:
պարապ-սարապ Բարդության երկրորդ բաղադրիչի սկզբի բաղաձայնը փոխվում է:
ոլոր-մոլոր Բարդության երկրորդ բաղադրիչի սկզբում բաղաձայն է ավելանում:
առոք-փառոք Բարդության առաջին բաղադրիչի բաղաձայնն ընկնում է:
մանր-մունր Բարդության առաջին բաղադրիչի որևէ ձայնավոր երկրորդում դառնում է ու:
ճեփ-ճերմակ Առաջին բաղադրիչի կամ նրա սկզբնամասի վերջին բաղաձայնը փոխվում և դառնում է ս կամ փ:[Ն 1]:

1[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառաձևի սխալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխալ Ճիշտ
1. Ամանչել,կամանց, կանանչ,
ավելնորդ, մանրունք, արտասունք,
կանանցի, բարձրունք,
ամաչել, կամաց, կանաչ,
ավելորդ, մանրուք, արտասուք,
կանացի, բարձունք[1]
2. Բալանի,ալանի (աղը պակաս)[2] բանալի,անալի[Ն 2]
3. Առայժմս[3]
այսինքս//այսինքը, ուրեմս//ուրեմը[4]
առնվազը, մանրամասը[4]
և այլը, երբեմը[4]
սառ[5]
դառ[5]
խառ[5]
ընդհակառակ[5]
ընդամեն[6]
առայժմ
այսինքն, ուրեմն
առնվազն, մանրամասն
և այլն, երբեմն
սառը//սառն
դառը//դառն
խառը//խառն
ընդհակառակը//ընդհակառակն
ընդամենը
4. Ութանասուն (ութանասունմեկ, ութանասունինը)[7]
տաս (10) - տասմեկ, տասերորդ[8], յոթներորդ, ութնամյա[9]
զերո, զերոյական[10]
ութսուն (ութսունմեկ, ութսունինը)[Ն 3]
տասը//տասն - տասնմեկ, տասներորդ, յոթերորդ, ութամյա
զրո, զրոյական
5. Համբյուր,համբյուրել, համբույրել[11]
ողջյուն,ողջյունել, ողջյունում եմ[12]
եղբոյր
թուլատրել - թուլտվություն//թույլատվություն, (ան)թուլատրելի
վիրաբուժ, հոգեբուժ, մանկաբուժ
ուխտադրույժ
պայթունալի, պայթունավտանգ
համբույր - համբուրել
ողջույն-ողջունել-ողջունում եմ
եղբոր
թույլատրել-թույլտվություն, անթույլատրելի-թույլատրելի
վիրաբույժ, հոգեբույժ, մանկաբույժ
ուխտադրուժ
պայթյունալի, պայթյունավտանգ
6. Օրեկան, ամսեկան[13]
կաշվեգործ, կաշվեկազմ[14]
ընտանեական, հարսանեական[15]
վայրկյանական, առօրյական[16]
քրիստոնյական[16]
օրական, ամսական
կաշեգործ, կաշեկազմ
ընտանեկան, հարսանեկան
վայրկենական, առօրեական
քրիստոնեական
7. Սյունյակ, աղյուսյակ[17]
պայուսյակ[18]
ջղայն[19]
գործնեություն[20]
սյունակ, աղյուսակ
պայուսակ
ջղային
գործունեություն
8. Դաստիրակ[21], գնհատել
նախագա - նախագա(յ)ի[22]
թավագլոր[23], երկպառակտություն[24]
ջրօրհներգ[25], դյութազուն[26]
ասեկոս-ասեկոսներ[27]
պատճե-պատճեներ[28]
ֆիդային-ֆիդայիններ[29]
քնքույշ
դաստիարակ, գնահատել
նախագահ, նախագահի...
թավալգլոր, երկպառակություն
ջրօրհնեք, դյուցազուն
ասեկոսե - ասեկոսեներ
պատճեն - պատճեններ
ֆիդայի - ֆիդայիններ
քնքուշ
9. Տարիկետում//տարեկետում[30]
վարքաբեկել[31]
հոգեբարձու[32]
սննկանալ, անվհեր
հաշվանդամ, հողարկավորություն
դիմություն
այլոք
որոշներ
տարկետում
վարկաբեկել
հոգաբարձու[Ն 4]
սնանկանալ, անվեհեր
հաշմանդամ, հուղարկավորություն
---
այլք
որոշ (իրեր, մարդիկ), ոմանք, ուրիշներ
10. Էլեկտրոէներգիա
էլեկտրոկայան
էներգոհամակարգ
էներգոտար[33]
Եվրոխորհուրդ
Եվրոմիություն
Եվրոտեսիլ[34]
էլեկտրաէներգիա
էլեկտրակայան
էներգահամակարգ
էներգատար
Եվրախորհուրդ
Եվրամիություն
Եվրատեսիլ[Ն 5]
11. Ի շնորհիվ[35]
ի օգուտ // ի հօգուտ[35]
ի ուրախություն[35]
ոտնկաց // ոտնկայս[35][Ն 6]
ի զարմանք, ի հետևանք [36]
իրավմամբ, մեծամասամբ[37]
սրբության սրբոց[38][Ն 7]
ըստ արժանավույն - արժանավույն, արժանավույն կերպով
բարյացկամ - անբարյացկամ[39]
ձեռնատու - անձեռնամխելի[40]
շնորհիվ
հօգուտ
հուրախություն
հոտնկայս
ի զարմանս, ի հետևանս
իրավամբ, մեծ մասամբ
սրբություն սրբոց
ըստ արժանվույն, արժանի կերպով
բարյացկամ - անբարյացկամ
ձեռնտու, անձեռնմխելի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բարձունք-ի մեջ բարձր արմատաբառի բարձ փոփոխակն է՝ բարձ+ունք, ինչպես՝ ամբարձիչ, վերամբարձ
  2. Հնչյունների դիրքի փոփությամբ պայմանավորված սխալներ
  3. Ճիշտ է միայն առանց հոդի
  4. 4,0 4,1 4,2 Այսինքն, ուրեմն, մանրամասն, և այլն, երբեմն ձևերը ճիշտ միայն ն հնչյունով
  5. 5,0 5,1 5,2 5,3 Միայն ը/ն հոդերով են հանդես գալիս (առանց հոդերի գրական ձևեր չեն)
  6. Միայն ը հոդով է ճիշտ
  7. Միայն յոթանասուն-ի մեջ կա յոթ+ան հոլովական մասնիկը, իսկ մնացած դեպքերում արմատական թվականներին ավելացել է սուն (տասնյակ) ածանցը
  8. 10 թվականը լինում է տասը կամ տասն տարբերակով (ինչպես 9-ը՝ ինը//ինն): Բաղադրյալ բառաձևերում հանդես է գալիս տասն ձևով:
  9. Թվականները երբևէ հոդ ստանալ չեն կարող
  10. «Զերո» ձևը ֆրանսերենից է անցել ռուսերենին (նաև՝ արևմտահայերենին), բայց արևելահայ գրական տարբերակի համար անընդունելի է:
  11. Համբույր-ի կազմությունն է՝ համ+բույր, բառաբարդման ժամանակ բառային շեշտը տեղափոխվում է, և գործում է ույ>ու հնչյունափոխությունը:
  12. Ողջույն-ի կազմությունն է՝ ողջ+ույն, բառաբարդման ժամանակ բառային շեշտը տեղափոխվում է, և գործում է ույ>ու հնչյունափոխությունը:
  13. Օր+ական>օրական, ամիս+ական>ամսական, բայց՝ տարեկան=տարի+ական (իա>ե): Օր և ամիս բառերում ի վերջնահնչյուն չկա, որպեսզի միանա ա հոդակապին և կազմի ե:
  14. Կաշի+ա+գործ կազմության մեջ դարձյալ դարձյալ գործում է օրական, ամսական բառերի սկզբունքը, ուստի կստանանք կաշեգործ:
  15. Ընտանի(ք)+ական>ընտանեկան, հարսանի(ք)+ական>հարսանեկան (ք-երը դուրս են մնում)
  16. 16,0 16,1 Այստեղ գործում է յա>ե հնչյունափոխությունը: Բառաշեշտի տեղափոխման պատճառով յա երկհնչյունը, որպես կանոն, փոխվել է ե-ի:
  17. Սյուն, աղյուս արմատաբառերին ավելանում է -ակ ածանցը:
  18. Պայուսակ բառի մեջ որևէ ածանց չկա, բառն ամբողջական տեսքով ուղիղ փոխառություն է պարսկերենից:
  19. Ջղային բառում ջիղ արմատին ավելացված է -ային վերջածանցը՝ ջիղ + ային > ջղային: Սրանից կազմված նոր բառերում ի-ն արդեն սղվում է՝ ջղայնանալ, ջղայնացնել
  20. Գործունեություն բառի հիմքում գործունյա (գործ + ուն + յա) բառահիմքն է, ապա ավելացել է ություն վերջածանցը և հաշվի առնելով յա>ե հնչյունափոխությունը՝ ստացվել է՝ գործունյա + ություն > գործունեություն:
  21. Դաստիարակա-ն ոչ միայն պիտի գրվի, այլ հնչի:
  22. Նախ+ա+գահ>նախագահ
  23. Թավալ (թավալվել) + գլոր (գլորվել) > թավալգլոր
  24. Երկպառակություն բառը գրվում է առանց տ-ի՝ որպես բացառություն, որովհետև սովորական ձևերում տ տառը կա. պառակտել, պառակտում:
  25. Ջրօրհնեք բառը կազմված է ջուր+օրհն(ել)+եք(գոյականական ածանց, ոչ թե երգ), նշանակում է ջուրն օրհնելու արարողությունը: Նմանատիպ բառերն են՝ տնօրհնեք, խաղողօրհնեք:
  26. Դյուցազուն բառի արմատն է դիցուհի, դիցաբանություն բառերի դից (աստվածների) հիմքի մի փոփոխակն է՝ դյուց + ազն (ցեղ), ինչը բառացի նշանակում է «աստվածների ցեղից սերված»:
  27. Ասեկոսե (բամբասանք) բառը կազմված է ասե (ասում է) և կոսե (խոսում է) կիսաբարբառային ձևերից:
  28. Պատճեն ձևը բառի ուղիղ ձևն է, հոգնակին էլ բնականաբար՝ պատճեններ:
  29. Ֆիդայի բառի ուղիղ ձևն է, հետևաբար հոգնակին կլինի՝ ֆիդայիներ:
  30. Տար (ածանց, ոչ թե տարի արմատ)+ կետ + ում (ածանց է)
  31. Վարկաբեկել-ը հենց վարկը՝ հեղինակությունը, բեկել՝ կոտրել է նշանակում, ընդհանուր առմամբ անվանարկել, խայտառակել, հեղինակազրկել: Վարք-ը ապրելաձևն է:
  32. Հոգաբարձուհոգի-ի հետ կապ չունի, այլ այստեղ հոգ(ս) արմատն է, այսինքն՝ հոգսը վերցնող:
  33. Էլեկտր և էներգ փոխառյալ արմատներով կազմված բարդություններում գործածվում է հայերեն ա հոդակապը, ոչ թե՝ ռուսերեն օ
  34. Եվրոպա արմատը բառաբարդման ժամանակ հանդես է գալիս եվր հատվական բաղադրիչով, ուստի պետք է բարդություններ կազմի ա հոդակապով
  35. 35,0 35,1 35,2 35,3 Գրաբարում ձայնավորով սկսվող բառերից առաջ ի նախդիրը փոխակերպվել է հ-ի (ի>յ>հ) և գրվել բառին կից:
  36. Գրաբարում ք հոգնակիակերտ ածանցը հայցականում փոխվում է ս-ի (մեղք գործող>մեղսագործ): Նույն կերպ ի նախդիրով կլինի՝ ի զարմանս, ի հետևանս, ի դեմս:
  37. Իրավամբ (իրավ+ամբ). ամբ-ը գործիական հոլովի վերջավորություններից է:
    Մասամբ (մաս+ամբ=մասով), որին հարադրված մեծ որոշիչը նույնպես պիտի դրվի գործիական հոլովով՝ մեծավ մասամբ: Արդի հայերենին է անցել «կիսագրաբարյան» մեծ մասամբ ձևը, ուստի սխալ է հոդակապով տարբերակը:
  38. Երկրորդը (սրբոց=սրբությունների) հատկացուցիչն է առաջին բառի, այսինքն՝ առաջին բաղադրիչը միշտ գրվում է ուղիղ ձևով՝ սրբություն (սրբության) սրբոց (=սրբությունների սրբություն):
  39. Ճիշտ է միայն ա հոդակապով:
  40. Ճիշտ են առանց հոդակապի:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ կրկնավորներ կցվել են, հատկապես երբ ձևույթ է ավելացել՝ գոռգոռոց, խորխորատ, մեկմեկու, չարչարանք, տերտեր
  2. Ալանի-ն ճիշտ կլինի, եթե նշանակի ընկույզով դեղձաչիր
  3. գրաբարյան յոթն, սեռական ձևը՝ յոթան՝ յոթի
  4. Պետք է հիշել մանկաբարձ բառը, որը բառացի նշանակում է «մանկանը վերցնող»
  5. Եվրոբանկ բարդությունն ուղիղ փոխառնված է, նույն ձևով՝ Եվրոնյուզ
  6. ի ոտն կայս>հոտնկայս (ոտքի կանգնած)
  7. Նմանօրինակ են՝ երգ երգոց = երգերի երգ, գլուխ գործոց = գործերի գլուխը («գլխավորը»):

Ստեղծված հոդվածներն ըստ ամսվա օրերի (ամսվա առաջին կես)

Հ/հ Մասնակից 01.12 02.12 03.12 04.12 05.12 06.12 07.12 08.12 09.12 10.12 11.12 12.12 13.12 14.12 15.12 Ընդհ.
1 Հայկ Սևակ
2 ArthurZQ 1 3 1 1 6
3 Նարեկ Սերոբյան 1 1 2
4 Mes Hay 2 1 3
5 ChrisGinosyan 1 1 1 3
6 Anharutyunyan 1 1
7 Շեյդի 3 3
8 Doctor Vamp 1 1
9 Նորայր 4 2 6
10 Lilit Sharbatyan 1 1 2 4 8
11 Հայկուհի Գրիգորյան 8
12 Armenmir 1 1
13 Valen1988 1 1 1 3
14 Edita Andriasyan 1 1 2
15 Անի Եղվարդ
16 Նարինե Մուրադյան
17 Մանուշ Արզումանյան 1 1
18 Սոնա Հովսեփյան
19 Voskanyan
20 Անահիտ Բաղդասարյան 2 2
21 Լիլիթ85
22 E badalyan 1 1
23 Գարիկ 1 1
Ընդ․ 21 8 6 10 1 3 3
51