Մասնակից:Shoghik Abelyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքրաշեն

Գյուղ Գյումրու տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 14կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գետիկ Ներքին, Լեռնանցք, Կեյտի Պոկր, Կետի Պոկր, Քեթի Ներքին անվանումները, ինչպես նաև Փոքր Քեթի: Փոքրաշեն է վերանվանվել 1967 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը, սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղը զգալի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որի արդյունքում ավերվել են գյուղի շինությունների մոտ կեսը:: Գյուղի տարածքում գտնվում էս. Հակոբ եկեղեցին: Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 121, 1897 թ-ին` 388, 1926 թ-ին` 218, 1939 թ-ին` 369, 1959 թ-ին` 309, 1970 թ-ին` 196, 1979 թ-ին` 212, 1989 թ-ին` 193 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 205 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 55%, հետաշխատունակներ` 17%: Ունի 22 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 120 և 564 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի մշակությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը: