Jump to content

Մասնակից:Shavarsh Vardanyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՇԱՎԱՐՇ ՀՐԱՉԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Ծնվել է 1950թ - Հունվարի 19-ին Գյումրի քաղաքում: Հայտնի է որպես կինոօպերատոր, ռեժիսոր: Նկարահանել է շուրջ 1200 ժամ փաստավավերագրական կադրեր, որոնց հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր և ցուցադրվել աշխարհի շատ երկրներում: ԽՍՀՄ և ՀՀ Կինոմատոգրաֆիստների միության անդամ է: Ներկայումս դասավանդում է Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում :

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Հրաչի Վարդանյանը ծնվել է 1950թ - Հունվարի 19-ին Գյումրի քաղաքում: 1982թ-ին ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտը, (ВГИК) որից հետո անցել աշխատանքի ՛՛Հայֆիլմ՛՛ կինոստուդիայում, որպես բեմադրող կինոօպերատոր: Նկարահանել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր: 1988թ-ից մասնակցել է Հայոց Համազգային Շարժմանը: Նույն թվականի փետրվար ամսին մեկնել է Արցախ և մասնակցել Ազգային ազատագրական պայքարին: Զենքը և Տեսախցիկը ձեռքին մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Արցախի և ՀՀ սահմանամերձ գոտիների համար մղված պատերազմական գործողություններին: Նկարահանել է շուրջ 1200 ժամ փաստավավերագրական կադրեր, որոնց հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր և ցուցադրվել աշխարհի շատ երկրներում: Պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո, նորից շարունակել աշխատանքը:

1992թ-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով հիմնադրել և ղեկավարել է ՊՆ լրատվական վարչությունը:

1995թ-ից մինչև 2001թ-ը զբաղեցրել է ՀՀՆԳՆ ներքին զորքերի վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2001թ-ից մինչև 2010թ-անը ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի պետի տեղակալ:

2011թ-ից առ այսօր աշխատում է ՀՀ Թատրոնի և Կինոյի ինստիտուտում, Կինոյի ամբիոնում որպես արվեստանոցի ղեկավար:

ԽՍՀՄ և ՀՀ Կինեմատոգրաֆիստհերի Միության անդամ է: Զինվորական կոչում պահեստի գնդապետ: Ներկայումս դասավանդում եմ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում:

Կինոգործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981թ. «ՁՆՁԱՂԻԿՆԵՐ ԵՎ ԷԴԵԼՎԵՅՍՆԵՐ» Գ/Ֆ ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1982թ. «ԱՄԵՆԱ ՏԱՔ ԵՐԿԻՐԸ» Գ/Ֆ ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1982թ. «ԿՏՈՐՄԸ ԵՐԿԻՆՔ» Գ/Ֆ ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1983թ. «ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1983թ. «ԿՐԱԿ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1984թ. «ՀԵՆՄԱՆ ԿԵՏ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1984թ. «ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1987թ. «ՊԱՏՐԱՆՔ» կամ «ԵՐԵՔԸ ՄԵԶԱՆԻՑ» Գ/Ֆ ԲԵՄ.ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1987թ. «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ» Գ/Ֆ ԲԵՄ.ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1988թ. «ԹԱԹԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1989թ. «ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1990թ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1990թ. «ՇՐՋԱՓԱԿՈՒՄ» Վ/Ֆ ԲԵՄ. ՕՊԵՐԱՏՈՐ
  • 1990թ. «ՀԱՅԱՍՏԱՆ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ
  • 1991թ. «20 ՕՐ ԱՐՑԱԽՈՒՄ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ
  • 1992թ. «ՑԵՂԻ ԿԱՆՉԸ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ
  • 1993թ. «ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ
  • 1996թ. «ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ
  • 2001թ. «ԹԻՐԱԽ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ
  • 2008թ. «ԱՐԵՎԻ ՏԱՃԱՐ» Վ/Ֆ ԲԵՄ. ՌԵԺԻՍՈՐ

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996թ. ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պարգևատրվել է ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ:

1999թ. ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է ՄԱՐՇԱԼ Հ.Ք.ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԵԴԱԼՈՎ:

2002թ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, հրամանատար գեներալ-մայոր Գ.Վ.Գրիգորյանի կողմից պարգևատրվել է ՄԻԼԻՑԻԱՅԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ՝ ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի կայացման գործում ավանդ ունենալու և Ներքին զորքերի ստեղծման 10-րդ տարեդարձի կապակցությամբ:

2003թ. ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-մայոր Գ.Վ.Գրիգորյանի կողմից պարգևատրվել է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ:

2005թ. ՀՀ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Հարությունյանի կողմից պարգևատրվել է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ:

2006թ. ԼՂՀ Նախագահ Բ.Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼ:

2006թ. ՀՀ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Հարությունյանի կողմից պարգևատրվել է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼՈՎ:

2010թ. ՀՀ Մշակույթի նախարար Հ.Պողոսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ShoghakatTV[խմբագրել | խմբագրել կոդը]

Kinoashkharh.am[խմբագրել | խմբագրել կոդը]

eritasardakan.blogspot.com[խմբագրել | խմբագրել կոդը]

www.imdb.com[խմբագրել | խմբագրել կոդը]

www.armradio.am[խմբագրել | խմբագրել կոդը]

www.shoghakat.am[խմբագրել | խմբագրել կոդը]