Jump to content

Մասնակից:Sevak 2001/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԴԺԻԿՈՆ

Դժիկոն աղքատ ու անբան մարդ էր, իր բոլոր ունեցածն էր երկու այծ ու մեկ կով, կովն ալ տըռճըկուն(վեր-վեր ցատկող):Դժիկոնի կինը անզգամ էր,շատ նեղություն կուտար էրկան,կսեր.,<<Գնա հեռի երկրները,դատում ըրե,վաստակ ըրե,տուն տեղ շինե,հագուստ կապուստ բեր ինծի,եզներ ու մաքիներ գնե,ձի գնե>>:
Դժիկոն օր մի ելավ,իր կովն առավ ու անթրոցը ձեռք բռնեց,տնեն ինկավ դուրս.<<Առնեմ գլուխս կորսվիմ,-կըսեր,-այս անզգամ կնկան ձեռքեն>>:Կնիկն ալ այնպես կու՛զեր:Դժիկոն կովը կթելով,ուտելով ու հոգնած ատեն ալ հեծնելով,անթրոցը վեր թևին մոլորված կերթար և վախեն ջրի պես կերերար.խեղճը ի՞նչ ըներ.աղեկ էր չար մարդոց,չար գազանի բաժին լիներ,ոչ թե անզգամ կնկան ձեռքն ինկներ:
Խոտով տեղերը կովը կ'արածեր,ինքն ալ կը քնանար,ճանճեր կը խայթեին զինքն.անիծեց կինը և ուժով մը իր մեկ ափին բռնեց ճանճերը.ճմռեց ու համրեց,որ յոթ ճանճ մեկուց սպաներ էր:Քաջալերություն էկավ վրան,էլավ հեծավ ձին և իրիկուն գեղի մը մոտերը իջավ.դավրիշի մը թուղթ մի դրել տվավ թե.<<Դըժիկոն եմ ես,մեկ ձեռքով յոթ հոգի սպանած եմ>>. ու այս թուղթը կապեց կովի ճակատին՝ կոտոշներուն մեջ:
Գնաց,հեռացավ շեներեն,հասավ կանաչ դաշտ մի, ու դաշտի գլուխը կը տեսնվեր քոշկ ու սարաց մի. պառկեցավ դաշտին մեջ՝ կը քնանար:Յոթ եղբայր կը բնակեին այդ քոշկը, և մեկ եղբայրը վազեց տեսնելու թե՝ ո՞վ է այն մարդ,որ համարձակեր, եկեր մտեր իրենց հողը:Նախ կովի ճակտին վրային գիրը  կարդաց և սկսավ մտածել, թե.<<Այս մարդը մեկ ձեռքով յոթ հոգի սպաներ է. եթե այդքան կտրիճ չ'լիներ,միթե կրնա՛ր այստեղ հասնիլ,կ'իշխե՞ր այսպես անհոգ քնանալ.ի՛նչ սիրտ,ի՛նչ քաջություն,որ ոչ զենք առեր,ոչ ընկեր և ոչ ձի,այո,այս մարդ չափազանց կտրիճ մեկն է>>:Կը դառնա,եղբայրներուն կը պատմե իր տեսած ու խորհածը,ու ամեն ալ կ'ելնել կուգան մեծարելու և իրենց տունը հրավիրելու Դժիկոնը:Կովն ասոնց գալեն կը խրտչի,տռճիկ կնե և կը բառաչե:Այս ձայնեն վեր կը թռի Դժիկոն.տեսնալով յոթ հոգի իր առջև,անթրոց կը վերցու՝ դողալով հեռուն կը կենա:Ասոնք կը կարծեն,թե բարկացավ իրենց վրա,թե՝ կաթաղութենեն կը դողա,թե՝ մեկ ձեռքով յոթ եղբայրն ալ մեկանց պիտի սպանե:Կ'աղաչեն զինքն,կը հասկցուցեն թե՝ ինչ բանի համար եկած են,թե՝ իրենք յոթ եղբայրք մեծ անուն ունին կտրիճության,եթե ինքն ալ անոնց մեծ եղբայր լինի,շատ երջանիկ պիտի լինին,թե՝ իրենց տուն տեղը և դիրենք անոնց կամաց կը հանձնեն:Դողալե կը դադրի Դժիկոն.<<Թող ձեր ասածի պես լինի>>,կսե:Կը տանին տունը,վերին գլուխ կը նստեցնեն,ամեն բարութենեն կը դնեն իր առջև ու իրենք ձեռները խաչ կապած ծառայություն կընեն:Դժիկոն խոր մտածմունքի մեջ է,թե այս փորձանքեն ինչպե՞ս ելնե և թե՝ կը վախնա զինքն չսպանեն:Ասոնք ալ կը կարծեն թե՝ խորունկ խելացի ու մեծ հոգի մարդ է,որ իրենց երեսը չ'նայիր չի խոսի.կը հազան,կը հազմզան հիշեցնելու համար նրան,և Դժիկո հրաման կուտա որ նստին:Հանգստանալեն հետո կհարցնեն.<<Աղա՛,քո ձին,քո զենք,քո ծառաներ ու՞ր ես թողեր,հրամանք արա,երթանք բերենք>>:Դժիկոն կսե.<<Զենք ու ձի վախկոտ մարդկանց ապավեն է.ես գործածած չեմ երբեք,պետք չէ եղած,եթե մեծ կռիվի բռնվիմ,այն ատեն ձի և զենք կը գործածեմ.իսկ ծառայի երբեք պետք չունիմ,աշխարհ իմ ծառաներն են.դուք տեսաք,որ ես մեկ փայտ և մեկ կով ունենալով,ապահով մինչև այստեղ հասեր եմ.ես Դժիկոն եմ,մեկ ափով յոթ հոգի կ'սպանեմ>>:
Օրե օր իրենց մեծարանք ու հիացումն կ'ավելացնեն Դժիկոնին վրա և իրենց մեկ հատիկ խուռնի խորոտիկ քույրն ալ կամենան տալ անոր:Դժիկոն գիտե,որ ինքն անարժան է անոր,բայց բռնվեր է:<<Է՛հ,-կսե,-ձեր խաթեր համար կ'առնեմ>>:
Կը բերեն թանկագին հագուստներ,կը հագցնեն Դժիկոնին,շքեղ հարսանիք կընեն,և այդ ձայնը կը տարածվի չորս կողմը:Չորս փաշաներ այս ախջիկ ուզեր էին, եղբայրներ չէին տված.այդ չորս փաշաներն ալ զորքով եկան կռիվ վեր յոթ եղբարաց:
Դժիկոն աղան իր սարսափից կծկվեր նստեր է,կու՛զե որ գետինը պատռվի,մեջն անցնի.փախչելու ճար կը մտածե,ճար չը կա:Եվ ահա այս պահուս յոթ եղբայրք ներս կը մտնեն,խոնարհություն կընեն,եղածն իրեն իմաց կուտան ու  կսեն.<<Քու հրամանն ի՜նչ է,կռիվի կելնե՞ս,թե քո ծառաներդ երթանք>>:Կը տենան որ Դժիկոնին ակռաներ կը չըխկշըխկան,իր սրտի վախոցն է,բայց անոնք կը կարծեն,թե արյունը կ'եռա ու ելելուն պես՝այդքան կատաղությամբ ամենքը պիտի սատկեցնե:Ուստի կսեն.<<Աղա՛,թե կուզես՝մենք երթանք կռվինք.եթե անոնք զոռ եղան,քեզ մարդ կը ղրկենք՝ եկուր>>:<<Շա՛տ աղեկ>>,կսե:Կերթան:Կռիվ կ'սկսին:
Յոթ եղբարց անունն ելած էր ու ահն ինկած էր թշնամյաց վրա,հիմա ալ որ գիտեն թե՝ փեսա մի ալ եկեր իրենց, մեկ ձեռքով յոթ մարդ կ'սպանե,ավելի կը վախնան:Բայցի վերջո կը զորանան,և յոթ եղբայրք կ'սկսին քիչ մը տկարանալ.մեկ եղբայրը կը զրկեն Դժիկոնին թե.<<Հասիր,նեղ մնացինք՝կրակոտ ձի մը,ու ընտիր զենքեր պատրաստ են>>:Դժիկոն ի՞նչ հող տա իր գլխին.վերջապես որոշեց,որ երթա կռիվ և զինքը ձգե սուրերու բերանը,մեռնի,ազատվի խայտառակութենեն:Ձին իմացավ, որ հեծնողն խաշիմ անվարժ է,առավ գլուխն ու թռավ.Դժիկոն չ;'կրնար զսպել,բայց տեսնողներգիտեն թե քաջութենեն կը վազցնե ձին,որ հասնի սատկեցնե թշնամիները:Ձին անցավ թշնամյաց մեջը,թշնամին զիրար կը կոտորեն,թե՝ ո՞վ ասոր դեմ կրնա կենալ:Դժիկոնի հոգին մնացեր կորեկի մը չափ,կպատահի ծառի մը,կը պլլվի անոր ճյուղերուն,ձին տակեն կը փախչի,դու մի՛ ըսեր ծառը փուտ էր,թափեն ծառը քոքահան կը լինի.այլևս թշնամյաց վրա հոգի չ'մնար,զիրար կոտորելով կը փախչին.<<Ը՜ռռռը,-կսեն,-ահագին ծառը քոքահան ըրավ և անով զմեզ պիտի ջախջախե>>:
Յոթ եղբայրներ կը վազեն,կը գրկեն իրենց դյուցազն փեսան և անոր ոտներուն տակ կ'իյնան:Ի՞նչ քաջություն,ի՞նչ մեծ հաղթություն,կ'աղաղակեն և մեծ փառոք կը վերցնեն,տունը կը բերեն:
Կռիվ ընողները խորհուրդ կ'ընեն թե՝ ի՞նչ ընենք,որ Դժիկոն մեզմե վրեժ չհանե:Հազարական հատ գառնով մաքի,տասնական հատ մատակ ձի՝քուռակներ ետևեն ու շատ այլ և այլ ընծաներ կ'առնեն գանԴժիկոնին և անոր հպատակություն կու խոստանան:Երկեր,հատոր 1