Մասնակից:Sergey19981603/Ալեքսանդր Զասլավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey19981603/Ալեքսանդր Զասլավսկի

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զասլավսկի (), ռոք երաժիշտ, հեղինակ կատարող։

Կենսագրութունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կրասնոդարում, 1990-ականների սկզբին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ:

Պրոֆեսիոնալ ստուդիայում ձայնագրված առաջին մեծ ալբոմը «Акустика сердца»-ն էր, որի ձայնային ռեժիսորը Եվգենի Լյովինն էր։ Մինչ այդ ձայնագրվում էին միայն սիրողական ձայներիզներ: Ալբոմի բոլոր երգերը ձայնագրվում են ակուստիկ կատարմամբ, պատմություն կիթառի ուղեկցությամբ: Մինչ օրս ալբոմը դեռևս ֆիզիկական կրիչի վրա ձայնագրված չէ, այն գոյություն ունի միայն համացանցում:

«Ստոլնայա Ռադուգա»-ն Զասլավսկիի հաջորդ աշխատանքն էր, որը ձայնագրվել է «Դոբրոլյոտ » ստուդիայում: Ալբոմը զգալիորեն տարբերվում է նախորդից: Զասլավսկին ակուստիկան փոխում է էլեկտրական հնչողությամբ: Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև երաժշտական կազմի մեջ: Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Անդրեյ «Դյուշա» Միխայլովը, Եվգենի Լյովինը և Ռիկոշեթ՝ Ալեքսանդր Ակսյոնովը[1], ով ստանձնեց պրոդյուսորի պարտականությունները, տնօրենն էր՝ Մարյանա Ցոյը: Ալբոմը թողարկվել է 2004 թվականին Moroz Records ընկերության կողմից:

2007 թվականից Դյուշա Միխայիլովի և Եվգենի Լյովինի հետ համատեղ «Դոբրոլյոտ» ստուդիայոմ ձայնագրել է «Իմյա դրուգա»[2] ալբոմը, որը թողարկվել է 2008 թվականին Bomba-Piter inc[3] ընկերության կողմից: 2010 թվականին թողարկվել է «Ժիտ» ակուստիկ ալբոմը[4][5]: 2011 վականին հրատարակվել է 2008-2010 թվականներին գրված «Չուդո չիստոյե» բանաստեղծությունների և երգերի գիրքը: 2012 թվականին թողարկվել է «Մուզեյ գիգիենի» էլեկտրական ալբոմը, ավելի ուշ նաև այլ ալբոմներ: Ալեքսանդր Զասլավսկին ծավալում էր ակտիվ համերգային և հասարակական գործունեություն[6]:

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայներիզներ

  • Дегустатор жизни (Կյանքի դեգուստատոր) (1991)
  • Праздник золота (Ոսկու տոնը) (1993)
  • Дохлый номер (Սատկած համար) (1994)
  • Вечер судного дня (Դատավարության օրվա երեկոն) (1995)
  • Однокрылый особняк (Մի թևանի առանձնատուն) (1998)

CD Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акустика Сердца (Սրտի ակուստիկա), Добролёт, (2003)
  • Стальная Радуга (Պողպատե Ծիածան,Moroz Records, (2004)
  • Имя Друга (Ընկերոջ անունը),Bomba-Piter inc․, (2008)
  • Жить (Ապրել)[7],2007-09, Bomba-Piter inc., (2010)
  • Музей гигиены (Հիգիենայի թանգարան), Bomba-Piter inc., (2012)
  • Жизнь круче чем джаз (Կյանքը ավելի թույն է, քան ջազը), Bomba-Piter inc., (2013)
  • Диктант без правил(Թելադրություն առանց կանոնների), Bomba-Piter inc., (2014)
  • Ледяное лицо (Սառցե դեմքը), Bomba-Piter inc., (2015)
  • Петь речь (Երգել ելույթը), Bomba-Piter inc., (2016)
  • Ледокол (Սառցահատ), Bomba-Piter inc., (2017)
  • Докажи, что ты не робот (Ապացուցիր, որ ռոբոտ չես), Bomba-Piter inc., (2018)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пурга Петербурга (Պետերբուրգի բուք), (2012)
  • Миллиард секунд (Միլիոն վայրկյան), (2013)
  • Моральный мир (Բարոյական աշխարհ), (2014)
  • Минус пять (Մինուս հինգ), (2016)
  • Родители кукурузы (Եգիպտացորենի ծնողները), (2017)

Բիբլիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Праздник Золота (Ոսկու տոնը), «Здравствуйте» հրատարակչություն, (1999)
  • План Города (Քաղաքի նախագիծը), (2003)
  • Дар Речи (Խոսելու ձիրք), (2006)
  • Имя Друга (Ընկերոջ անունը) (2008)
  • Чудо Чистое (Մաքուր հրաշքը), (2011)
  • Памятник Зиме (Ձմռան հուշարձան),(2015)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Փետրվարի 27 ծնունդներ]] [[Կատեգորիա:Կրասնոդար քաղաքում ծնվածներ]] [[Կատեգորիա:1976 ծնունդներ]] [[Կատեգորիա:Ռուսաստանի ռոք երաժիշտներ]]