Մասնակից:Seda Gagiki/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակսել Պոլսեն () նորվեգացի գեղասահորդ և չմշկավազորդ էր: Նա հորինել է գեղասահքի ակսել թռիչքը և կրել է չմշկավազքի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1882 թվականից մինչև 1938 թվական: 1976 թվականին նա ընդգրկվել է Գեղասահքի Փառքի Սրահում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Պոլսեն .jpg
Ակսել Պոլսեն
ակսել թռիչք

Պոլսենը ծնվել է Ակերում Քրիստինիայի (ներկայումս՝ Օսլո) Հաագին Օլսենի (1822-1918 թվականներ) և վաճառական Յոհան Փիթեր Պոլսենի (1820–1887 թվականներ) ընտանիքում: Նա մեծացել է Օսլոյում, որտեղ իր հայրը սուրճի խանութ էր աշխատեցնում: Նա սահել սկսել է վաղ տարիքից և 1870 թվականից արդեն մրցել է և չմշկավազքում և գեղասահքում: 1882 թվականին նա չմշկավազքի աշխարհի առաջնություններում Վիեննայում և ստացել է հավելյալ մրցանակ գեղասահքում նոր տեսակի թռիչքի համար, որը նա կատարել է չմշկավազքի ժամանակ և որը անվանվել է իր անունով 1883 թվականի ձմռանը Պոլսենը գնացել է Հյուսիսային Ամերիկա մասնակցելու մի շարք չմշկավազքի մրցումների: 1883թվականի փետրվարի 8-ին Վաշինգտոն Պարկում (անգլ.՝ Washington Park), Բրուկլին (անգլ.՝ Brooklyn), Նյու Յորք (անգլ.՝ New York) անց է կացվել բացօթյա մրցավազք:

  • 1 մղոն; 3 րոպե, 34 3/5 վայրկյան
  • 5 մղոն; 19 րոպե, 10 վայրկյան
  • 10 մղոն; 39 րոպե, 7 3/5 վայրկյան

1885 թվականի սկզբում նա հաղթել է և չմշկավազքի և գեղասահքի առաջնություններում Համբուրգում և 1885 թվականի փետրվարի 26-ին 3 մղոնանոց մրցավազք է ունեցել մեկ ուրիշ հայտնի գեղասահորդի՝ Ռենկ վան դեր Զիի հետ Ֆրոգներկիլենում: Մրցավազքը գրավել է 20,000-30,000 հանդիսատեսի:

Պոլսենը կրել է աշխարհի չմշկավազքի չեմպիոնի տիտղոսը 1882 թվականից մինչև 1890 թվականը, նա պարտվել է այն 1890 թվականին Հ. Ջ. Մակքորմիքին Hugh McCormick (D). New Brunswick Sports Hall of Fame 3 մղոնանոց մրցավազքում Մինեպոլիսում (անգլ.՝ Minneapolis, Minnesota): Բացի ակսել թռիչքից նա նաև հորինել է առաջին ժամանակակից չմուշկները՝ կոշիկին ամրացված մետաղյա շեղբով: Իր հոր մահից հետո նա աշխատեցրել է սուրճի խանութը իր եղբոր՝ Էդվինի հետ մինչև 1936 թվական: Նա ամուսանցել է երկու անգամ, առաջին անգամ՝ 1885 թվականին Քեթրին Ուլիամսի հետ, ամուսնալուծվել է 1890 թվականին և երկրորդ անգամ ամուսնացել է Աննա Էլիզ Նիկոլեսենի հետ (1865-1935 թվականներ):


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Figure Skating Hall of Fame». www.worldskatingmuseum.org. Վերցված է 2020-08-07-ին.