Մասնակից:Sarmakyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիան գիտություն է արդի, ինդուստրիալ հասարակության մասին: «Սոցիոլոգիա» տերմինը ի հայտ եկավ միայն 19-րդ դարի սկզբներին Ֆրանսիայում: Իր ծագմամբ սոցիոլոգիան արևմուտքից է:

Սոցիոլոգիայի կայացման նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիայի որպես գիտության կայացման նախադրյալներն են`

Եվրոպական լուսավորական միտքը

Մեծ ֆրանսիական հեղափոխությունը[1] (1789թ.)                          

Կրոնական դոգմատիզմի մտածողության հաղթահարումը[2]

Ինդուստրալիզացիան կամ արդյունաբերականացումը

Ուրբանիզացիան[3] կամ ինդուստրիալ քաղաքի ձևավորումը

Կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը

Սոցիոլոգիայի հիմնադիրների 1-ին սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստ Կոնտ[4]

Սոցիոլոգիայի ստեղծողը դարձավ մի մարդ, որ իր ողջ կյանքում ոչ մի հարցախույզ չէր անցկացրել: Ֆրանսիացի Օգյուստ Կոնտը փիլիսոփա էր: Նախ նա դարձավ պոզիտիվիզմի հիմնադիրը, ստեղծեց պոզիտիվիստական սոցիոլոգիան: Նա հանդիսանում է նաև փորձառական գիտության` սոցիոլոգիայի նախահայրը:

Կոնտն առանձնացրել է մարդկության զարգազման երեք փուլեր`

1) Աստվածաբանական կամ երևակայական

2) Մետաֆիզիկական կամ վերացական

3) Պոզիտիվիստական կամ գիտական


Հելբերտ Սպենսեր[5]

Սպենսերը սոցիոլոգիայում օրգանիցիզմի և էվոլյուցիոնիզմի հիմնադիրն է: Սպենսերը գտնում էր, որ հասարակության գոյատևման համար անհրաժեշտ է, որ գոյատևեն միայն առավել հարմարվածները։

Կարլ Մարքս[6]

Մարքսը համարվում է տնտեսագիտության և սոցիոլոգիայի հիմանդիրը: Նրա կարևոր աշխատությունը «Կապիտալն» է, որտեղ խոսում էր հասարակությունների մասին: Նա եկել է այն եզրակացությանը, որ «hասարակությունը մարդկանցից կախված չէ, այն ինքն իրենով է փոխվում»

Սոցիոլոգիայի հիմնադիրների 2-րդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Դյուրկհեյմ[7]

Նա համարվում է սոցիոլոգիզմի և ֆունկցիոնալիզմի հիմնադիրը: Նրա նշանավոր աշխատությունը «Ինքնասպանություն»-ն է, որը դարձավ սոցիոլոգիան որպես էմպիրիկ գիտություն հիմնավորելու օրինակ: Ըստ նրա, «ինքնասպանությունը սոցիալական երևույթ է»:

Մաքս Վեբեր[8]

Նա «հասկացող» սոցիոլոգիայի հիմնադիրն է: Նա սահմանեց սոցիոլոգիայի մեթոդը: Սոցիոլոգիան գիտություն է հասկանալու մասին:

Գեորգ Զիմել[9]

Նա «ձևական» կամ «ֆորմալ» սոցիոլոգիայի հիմնադիրն է:

Սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիայի որպես գիտության օբյեկտն է արդի հասարակությունը:

Սոցիոլոգիայի որպես գիտության առարկան է սոցիալական կառուցվածքը և սոցիալական գործողությունը փոխկապվածության մեջ:

Այսինքն, եթե գոյություն ունի հասարակություն, ապա սոցիոլոգը հասարակությանը մի կողմից նայում է որպես սոցիալական կառուցվածքի, մյուս կողմից որպես սոցիալական գործողության և այս ամենը փոխկապվածության մեջ:                                                                                                                                                         

Սոցիոլոգիայի տեղը և դերը գիտությունների համակարգում        [խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի շարք հասարակական գիտություններ, որոնցից են մարդաբանությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, հոգեբանությունը, պատմությունը և սոցիոլոգիան: Սոցիոլոգիան  շատ ընդհանրություններ ունի հասարակական այս գիտությունների հետ:

Սոցիոլոգիան համատեղում է քաղաքագիտությունը այն փաստի հետ, որ երկուսն էլ ուսումնասիրում են քաղաքական հարաբերությունները և պետական ​​կառավարման հիմնախնդիրները:

Սոցիոլոգիան սահմանակից է տնտեսագիտությանը: Այն ազդում է ապրանքների և ծառայությունների սոցիալական շրջանառության ոլորտի վրա: Ինչպես տնտեսագիտությունը, այնպես էլ սոցիոլոգիան ուսումնասիրում է  որոշակի հասարակության ապրանքների և ծառայությունների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման խնդիրները:

Անտրոպոլոգիան և սոցիոլոգիան ունեն բազմաթիվ նմանություններ, բայց ունեն մեկ կարևոր տարբերություն: Անտրոպոլոգիան ուսումնասիրում է պրիմիտիվ և տրադիցիոնալ, այսինքն մինչարդյունաբերական հասարակությունները, իսկ սոցիոլոգիան ուսումնասիրում է ինդուստրիալ հասարակությունները:

Հոգեբանությունը  զբաղվում է մտավոր գործընթացների ուսումնասիրությամբ, որոնք կապված են հետախուզության, հույզերի  ընկալման և հիշողության հետ: Հոգեբանության այնպիսի ճյուղ, ինչպիսին սոցիալական հոգեբանությունն է, ուսումնասիրում է անհատների և խմբերի պահվածքի սոցիալական պայմանավորումը, այսինքն վարքի տեսակները կապված սոցիալական նորմերի, կրթության, տարիքի, կյանքի փորձի և ծագման հետ: Սոցիոլոգիան հոգեբանության հետ կապված է նրանով, որ երկուսն էլ ուսումնասիրում են մարդու անհատականությունն ու խմբի պահվածքը:

Պատմությունը  ուսումնասիրում է մարդկության անցյալն իր հստակության և բազմազանության մեջ, այսինքն զբաղվում է անցյալի պահվածքով և եզակի իրադարձություններով:  Ի տարբերություն պատմական գիտության, որն ուսումնասիրում է միայն այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, սոցիոլոգիան կենտրոնանում է ներկայի վրա, ներառում է սոցիալական պլանավորում և կանխատեսում:

Սոցիոլոգիական վերլուծության մակարդակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիական վերլուծության մակարդակները հիմնականում երկուսն են` միկրոսոցիոլոգիա և մակրոսոցիոլոգիա, սակայն առանձնացնում ենք ևս մեկ մակարդակ` մեզոսոցիոլոգիա:

Մակրոմակարդակում  պատկերացնում ենք սոցիալական կառուցվածքը                           

Միկրոմակարդակում  պատկերացնում ենք սոցիալական գործողությունը                                                          

Մեզոմակարդակը  կոչվում է նաև խմբային փուլ

ü  Միկրոսոցիոլոգիա. Այն ուսումնասիրում է մարդկանց միջանձնային պահվածքը անմիջական փոխազդեցության մեջ: Միկրոսոցիոլոգիայի հետազոտության հիմնական առարկան անհատների վարքագիծն է, նրանց գործողությունները, շարժառիթները, իմաստները, մարդկանց միջև փոխազդեցության որոշումը, ինչը ազդում է հասարակության կայունության կամ դրանում տեղի ունեցող փոփոխությունների վրա: Միկրոսոցիոլոգիական մոտեցման օրինակ է սիմվոլիկ ինտերակցիոնիզմը:


ü  Մակրոսոցիոլոգիա. Այն կենտրոնանում է վարքագծի վրա, որը օգնում է հասկանալ ցանկացած հասարակության էությունը: Այս մոդելները կամ կառույցները սոցիալական հաստատություններ են, ինչպիսիք են ընտանիքը, կրթությունը, կրոնը և տնտեսական ու քաղաքական համակարգը: Մակրոսոցիոլոգները ուսումնասիրում են հասարակության տարբեր մասերի փոխհարաբերությունները և դրանց փոփոխությունների դինամիկան: Մակրոսոցիոլոգիական մոտեցման օրինակներ են կոնֆլիկտի տեսությունը և ֆունկցիոնալիզմը:                                                                                                                                                      


ü  Մեզոսոցիոլոգիա. Այն միջին խմբային փուլն է, վերլուծում է սոցիոլոգիայի մեթոդական կառուցվածքները, բաղադրիչները, մոդելները և այլն: Ուսումնասիրության հիմնական առարկան կազմակերպություններն ու խմբերն են:


  Կազմակերպությունը հաստիքների ամբողջությունն է (օրինակ` համալսարան)- փոփոխվող անձից կազմակերպությունը չի փոխվում:

  Խումբը մարդկանց ամբողջությունն է (օրինակ` ընտանիք)- խմբի մի անդամից կախված են խմբի մյուս անդամները:


Սոցիոլոգիան ուսումնասիրում է անհատից մինչև հասարակություն ընկած բոլոր խմբերը:

  1. «Ֆրանսիական հեղափոխություն». 2020-02-25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Դոգմատիզմ». 2018-06-07. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Ուրբանիզացիա». 2020-02-29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Օգյուստ Կոնտ». 2018-12-05. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Հերբերտ Սփենսեր». 2020-02-14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «Կարլ Մարքս». 2020-02-17. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Էմիլ Դյուրկհեյմ». 2019-12-26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Մաքս Վեբեր». 2020-01-24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Գեորգ Զիմել». 2019-04-02. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)