Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թայթոր
Դիմանկար
Ծնվել է2036թ
Ազգությունամերիկացի
ԿրոնԱթեիստ
ԳործունեությունԺամանակով ճանապարհորդ

Ջոն Թայթոր, ինքնակոչ, որի պնդմամբ նա ժամանակի մեջ ճանապարհորդող է: Նա հայտնվել է ամերիկական ֆորումներում 2000 - 2001 թվականներին և նրա խոսքերով նա ծնվել է 2036 թվականին[1][2]։ Այդ ժամանակահատվածում նա մարդկությանը պատմեց մի շարք իրադարձությունների մասին (շատերը անհասկանալի էին, իսկ մյուսները՝ ստույգ[3]) սկսած 2004 թվականից։ Պետք է նշել, որ իրադարձություններից շատերը իրականացել են (օրինակ՝ Իրաքյան պատերազմը), սակայն մոտ 35%-ը՝ ոչ։ Չնայած դրան, նրա կողմնակիցները մտածում են, որ իր խոսքերով նա ազդել է պատմության զարգացման վրա, փոխելով ապագան, ինչի հետևանքով ԱՄՆ-ն չտրոհվեց հինգ մասերի, իսկ գերտերություններից շատերը չոչնչացվեցին։

Նա պնդում էր, որ ինքը հատուկ պետական զինվորներից մեկն է, որի նպատակն էր 1970-ականների IBM 5100 համակարգչի անվտանգ տեղափոխումը 2058 թվական։ Համակարգիչը, իր խոսքերով, ընդունակ էր ծրագրային կոդի մշակում անել UNIX համակարգի հինման վրա, անգամ APL և BASIC համակարգերի թողարկումներից առաջ։

Այժմ նրա պատմությունը տարածված է մի շարք ֆորումներում, իսկ 2003 թվականին թողարկվեց գիրք նրա մասին։ Նրա պատմությունը անգամ քննարկվում էր Coast to Coast AM ռադիոշոուում։ Գրքի և թողարկման շնորհիվ, նրա պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The John Titor Story». johntitor.com.
  2. Scott, Alwyn (26 Sep 2007). The nonlinear universe: chaos, emergence, life. Springer. էջ 121. ISBN 978-3-540-34152-9.
  3. Karl Simanonok (2003-05-19). «John Titor Validity Test Based on Prediction of Civil War by 2004–2005». Johntitor.strategicbrains.com. Վերցված է 2010-09-01-ին.