Jump to content

Մասնակից:S K 121/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քափ-Հայիտեն

Քափ-Հայիտեն (Cap-Haïtien) կամ Լե-Քափը (Le Cap) — խոշորությամբ չորրորդ քաղաքն է Հաիթիում։ Գտնվում է կղզու հյուսիսային ափին։ Հյուսիսային վարչության վարչական կենտրոնն է։ Բնակչությունը` 2005 թվականին 200 251 մարդ ։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1670 թվականին, ֆրանսիացիների կողմից և մինչև պետության անկախություն ստանալը 1804թվականին այն կոչվում էր "Կապ-Ֆրանսե"։ Եվրոպացի զբոսաշրջիկները նրան անվանում էին "Անտիլյան Փարիզ"։ Մինչև 1770 թվականը այստեղ էր գտնվում ֆրանսիական գաղութ Սան-Դոմինգոյի վարչակազմը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման և ամերիկյան քաղաքացիկան պատերզմի ընթացքում Քափ-Հայիտեն նավահանգստով հետաքրքրվում էին ամերիկացիները։ 1802 թվականին ռազմական գործողությունների հետևանքով հին քաղաքը գրեթե ոչնչացվեց։ Ինքնահռչակ թագավոր Անրի Քրիստոֆը վերակառուցեց քաղաքը, սակայն նրա կառուցացի զգալի մասը չի հասել մեզ, 1842 թվականի երկրաշարժի և 1928թվականի փոթորիկի պատժառած հսկայական վնասների հետևանքով։ Բուն քաղաքում գաղութային ժամանակաշրջանից պահպանվել է միայն ծխական եկեղեցին, բայց քաղաքից 12կմ հեռավորության վրա պահպանվել են Անրի Քրիստոֆի նստավայրի Սան-Սուսի պալատի և Լաֆերեր ամրոցի ավերակները, որոնք համարվում են Արևմտյան կիսագնդի ամենախոշորները։ Քիչ հեռու գտնվում է Նապոլեոնի քրոջ` Պոլինայի պալատի ավերակները, որտեղ նա գտնվում էր իր ամուսնու հետ, Հայիտիի վրա անհաջող հարձակման ժամանակ 1801թվականին։

2010 թվականի երգրաշարժի ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժը Հաիթիում 2010 թվական համեմատաբար ավելի քիչ աղետ է հասցրել Քափ-Հայիտենում, ի տարբերություն Պորտ-օ-Պրենսի։ Այդ պատճառով ավերված մայրաքաղաքի շատ բնակիչներ, հատապես գործարար միջավայրի ներկայացուցիչները տեղափոխվեցին Քափ- Հայիտեն։ Բացի այդ, տարերքի պատճառած վնասի հետևանքով ոչնչացվել են Պորտ-օ-Պրենս նավահանգստի կարևոր օբյեկտները, Կապ-Հայիտենի բերռնարկղային տերմինալը օգտագործվում էր Հայիթի հումանիտար օգնություն հասցնելու նպատակով։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով բնակչության քանակը ըստ մարդահամարի կազմում էր 135 289 մարդ։

Բնակչության թվի դինամիկան ըստ թվականների։

1971 1982 1990 1995 1997 2003 2013
45 688 64 406 96 445 100 628 107 026 111 094 135 289