Մասնակից:SON Harutyunyan/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պտուտական թվատախտակով հեռախոս, 1940-ական թթ.
Ժամանակակից կոճակային հեռախոս

Հեռախոսը կամ լսափողը հեռահաղորդակցման սարք է, որը թույլ է տալիս երկու կամ ավելի օգտվողներին զրույց վարել, երբ նրանք չափազանց հեռու են միմյանց անմիջականորեն լսելու համար: Հեռախոսը տիպիկ և ամենաարդյունավետ կերպով  վերածում է ձայնը, մարդկային ձայնը  էլեկտրոնային ազդանշանների, որոնք մալուխների և կապի այլ միջոցներով փոխանցվում են մեկ այլ հեռախսի, որը վերարտադրում և հնչեցնում է ձայնը ստացողին:

1876 ​​թ. Շոտլանդացի գաղթական Ալեքսանդր Գրեհեմ Բելն առաջինն էր, ում տրվեց արտոնագիր  Միացյալ Նահանգներում մարդկային ձայնը հստակ և դյուրըմբռնելի վերարտադրող սարքի կիրառման համար: Այս սարքը հետագայում նույնպես զարգացվեց շատերի կողմից: Հեռախոսը պատմության մեջ առաջին սարքն էր, որը մարդկանց հնարավորություն էր տալիս անմիջականորեն խոսել միմյանց հետ մեծ  տարածության  վրա: Հեռախոսներն արագորեն անփոխարինելի դարձան բիզնեսում, կառավարության  մեջ և կենցաղում  և  այսօր ամենաշատն օգտագործվող  փոքր սարքերից են:

Հեռախոսի հիմնական տարրերն են միկրոֆոնը (հաղորդիչ), խոսելու համար և ականջակալը (ընդունիչ), որը վերարտադրում է ձայնը հեռու վայրում: [1] Բացի այդ, հեռախոսների մեծ մասն ունի մուտքային հեռախոսազանգը հաղորդող ազդանշան և մեկ այլ հեռախսահամարի զանգ կատարելիս համարը հավաքելու թվատախտակ կամ մանր ստեղնաշար: Ընդունիչը  և հաղորդիչը սովորաբար միացվում են հեռախոսին, որը զրույցի ընթացքում պահվում է ականջին և բերանին: Թվատախտակը  կարող է տեղադրվել հեռախոսի կամ բազային միավորի վրա, որին հեռախոսը միացված է: Հաղորդիչը ձայնային ալիքները փոխակերպում է էլեկտրական ազդանշանների, որոնք հեռախոսային ցանցի միջոցով ուղարկվում են ընդունող հեռախոսին, որը ընդունիչի կամ երբեմն բարձրախոսի միջոցով ազդանշանները  վերածում է հստակ լսելի ձայների: Հեռախոսները երկկողմանի սարքեր են, ինչը նշանակում է, որ դրանք թույլ են տալիս հաղորդում միաժամանակ երկու ուղղություններով:

Առաջին հեռախոսները միմյանց հետ ուղղակիորեն կապված էին մեկ հաճախորդի գրասենյակից կամ բնակավայրից դեպի մեկ այլ հաճախորդի գտնվելու վայր: Չօգտագործվելով ավելի քան մի քանի  հաճախորդների կողմից, այդ համակարգերն արագորեն  փոխարինվեցին ձեռքով կառավարվող կենտրոնացված տեղակայման կոմուտատորներով: Այս փոխանակումները շուտով միացվեցին, ի վերջո ստեղծելով ավտոմատացված, համաշխարհային հասարակական հոսանքափոխված հեռախոսային ցանց: Ավելի մեծ տեղաշարժի համար 20-րդ դարի կեսերին տարբեր ռադիո համակարգեր մշակվեցին  նավերի վրա բջջային կայանների և ավտոմոբիլների միջև  փոխանցման համար: Ձեռքի բջջային հեռախոսներն անհատական օգտագործման համար ներկայացվեցին 1973 թ.-ից սկսած: Հետագա տասնամյակների ընթացքում դրանց անալոգային բջջային համակարգը ծավալվեց ավելի մեծ հնարավորություններ և ավելի ցածր արժեք ունեցող թվային ցանցերում:

Պարզունակ ձայնային զրույցից բացի կոնվերգենցիան տվել է նաև բջջային հեռախոսներ ամենաժամանակակից հնարավորություններով: Նրանք կարող են գրառել ձայնային հաղորդագրություններ, ուղարկել և  ստանալ տեքստային հաղորդագրություններ, անել  և ցուցադրել լուսանկարներ կամ տեսանյութեր, դնել երաժշտություն կամ խաղեր, որոնել համացանցում, որոշել ճանապարհային ուղղությունը, կամ օգտվողին ներքաշել վիրտուալ իրականության մեջ: 1999 թվականից բջջային հեռախոսների տենդենցը սմարթֆոնն է, որը միավորում է բոլոր բջջային կապերի և  հաշվարկի անհրաժեշտությունները:

Հիմնական սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված հեռախոսային համակարգի տեղադրման սխեման

Ավանդական ֆիքսված հեռախոսային համակարգը, որը հայտնի է նաև  որպես հին սովորական հեռախոսային ծառայություն (POTS), սովորաբար ունի կառավարման և  աուդիո ազդանշաններ նույնական ոլորված զույգով(C սխեմայում) մեկուսացված լարերի նույնական ոլորված զույգի՝ հեռախոսագծի վրա: Կառավարման և ազդանշանային սարքավորումը բաղկացած է  երեք բաղադրիչներից. զանգը, կեռ կոմուտատորը և թվատախտակը: Զանգը  կամ ազդարարը, լուսատուն կամ մյուս  սարքը (A7), ազդարարում են օգտագործողին մուտքային զանգերը: Կոմուտատորն  ազդանշան է տալիս  կենտրոնական գրասենյակ, որ օգտագործողը վերցրել է հեռախոսը զանգին պատասխանելու կամ զանգահարելու համար: Թվատախտակը, եթե առկա է,  օգտագործվում է բաժանորդի կողմից՝ զանգ կատարելիս հեռախոսահամարը կենտրոնական գրասենյակ փոխանցելու համար: Մինչև 1960-ական թվականները կոմուտատորները գրեթե բացառապես օգտագործում էին պտուտական տեխնոլոգիան, որը փոխարինվեց կրկնակի տոնով երկկողմանի հաճախականության ազդանշան ունեցող (DTMF) և կոճակով աշխատող հեռախոսներով (A4):

Հեռահաղորդակցական հեռախոսային ծառայության հիմնական ծախսը արտաքին  լարն է: Հեռախոսները փոխանցում են ինչպես մուտքային, այնպես էլ ելքային խոսքի ազդանշանները մեկ զույգ լարի վրա: Ոլորված լարերի գիծր մերժում է էլեկտրամագնիսական միջամտությունը (ԷՄՄ) և միջանկյալ զրույցն ավելի լավ, քան մեկ լարը  կամ չոլորված լարերի զույգը:  Միկրոֆոնից (հաղորդիչ) դուրս եկող ուժեղ ելքային խոսքի ազդանշանը չի հաղթահարում ավելի թույլ մուտքային խոսքի (ընդունիչ) ազդանշանը հետադարձ կապով, քանի որ խառնածին աղմուկը (A3) և  այլ բաղադրիչները փոխհատուցում են անհավասարակշռությունը: Միացման տուփը (B) խափանում է կայծակը (B2) և գծի երկարության համար ազդանշանային ուժը առավելագույնի հասցնելու նպատակով  կարգավորում է գծի դիմադրությունը (B1): Հեռախոսները միանման կարգավորումներ ունեն ներքին գծերի երկարության համար (A8): Գալվանական կորոզիայի նվազեցման համար գծային հոսանքների լարումները երկրագնդի համեմատ բացասական են: Բացասական լարումը լարերի նկատմամբ դրսևորում է դրական մետաղային իոններ:

Շահագործման մանրամասները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված հեռախոսը պարունակում է կոմուտատոր(A4) և ահազանգող սարքը, սովորաբար զանգը (A7), որը միացված է մնում հեռախոսագծին, երբ լսափողը «վրան է դրված» (այսինքն, կոմուտատորը(A4) բաց է) և այլ բաղադրիչներ որոնք միացված են, երբ լսափողը «կողքի է դրված»: Անջատիչ  բաղադրիչները ներառում են հաղորդիչ (խոսափող, A2), ընդունիչ (բարձրախոս, A1) և այլ օղակներ՝ թվերի  հավաքման, ֆիլտրման (A3) և ուժեղացման համար:

Զանգահարողը, որը ցանկանում է խոսել զանգ ստացողի հետ, վերցնում է հեռախոսը, այդպիսով օգտագործելով լծակ, որը փակում է կեռ կոմուտատորը (A4), որը միացնում է հեռախոսը՝ գծին կցելով հաղորդիչը (խոսափողը), ընդունիչը (բարձրախոսը) և համապատասխան աուդիո բաղադրիչները: Անջատիչ օղակը ցածր դիմադրություն ունի (300 օհմից պակաս), որն  առաջացնում է ուղիղ հոսանք(ՈՒՀ), որը հասնում է (C) հեռախոսային գծերն իրար միացնող սարքին:: Սարքը հայտնաբերում է այս հոսանքը, թվային ընդունիչի օղակը կցում գծին և ազդանշան է ուղարկում, որը ցույց է տալիս, որ կարող են հավաքել համարը և զանգահարել:  Ժամանակակից կոճակով հեռախոսով զանգահարողը սեղմում է թվային ստեղները ` ուղարկելու համար այն կողմի հեռախոսահամարը, ում զանգահարում է: Ստեղները վերահսկում են ազդանշանի գեներատոր սարքը (չի ցուցադրվում), որը կրկնակի տոնով երկկողմանի հաճախականության ազդանշաններ  է ստեղծում, որոնք սարքը ընդունում է: Պտտվող  թվատախտակով հեռախոսը կիրառում է վիբրացիոն զանգահարում, ուղարկելով էլեկտրական թրթռոցներ, որոնք սարքը հաշվում է հեռախոսահամարը  հասկանալու  համար (2010 թ.-ի դրությամբ բազմաթիվ սարքեր դեռևս համալրվում էին , որպեսզի  գործածեին վիբրացիոն զանգահարումը): Եթե ​​զանգ ստացողի գիծը հասանելի է, սարքը ընդմիջվող ազդանշաններ է ուղարկում (Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում մոտ 75 վոլտ հոսանքով (AC) և Գերմանիայի 60 վոլտ) `մուտքային զանգն ազդարարելու համար: Եթե ​​զանգ ստացողի գիծը տվյալ պահին զբաղված է, սարքը զանգահարողին  ուղարկում է  զբաղված ցույց տվող ազդանշան: Սակայն եթե զանգ ստացողի  գիծը զբաղված է, բայց ունի երկրորդ զանգ ստանալու հնարավորություն, ապա սարքը  զանգ ստացողին ուղարկում է մուտքային զանգն ազդարարող միջանկյալ  պարզահնչյուն  ձայն:

Հեռախոսի զանգը (A7) միացվում է գծին կոնդենսատորի (A6) միջոցով, որն արգելափակում է ուղիղ հոսանքը, սակայն փոխանցում է զագն ազդարարող ազդանշանի հոսանքը: Հեռախոսը ոչ մի հոսանք չի առաջացնում, երբ վրան է դրված, իսկ ՈՒՀ լարումը շարունակաբար կիրառվում է գծի նկատմամբ: Սարքի օղակը (D2) կարող է ԱՀ ուղարկել  ներքին  գիծ, ​​զանգն ակտիվացնելու և մուտքային զանգն ազդարարելու համար: Երբ չկա ավտոմատ սարք, հեռախոսները ձեռքով սեղմվող մագնիսներ ունեն զանգի լարումը նորից դեպի սարքը կամ նույն գծի վրա դեպի այլ հեռախոս տանելու համար: Երբ ֆիքսված հեռախոսն ակտիվ չէ (անջատված), հեռախոսի վրա տեղադրված սարքի օղակը  հայտնաբերում է ուղիղ հոսանքի բացակայությունը `ցույց տալով, որ գիծը չի գործում: [1] Երբ կողմերից մեկը զանգահարում է այս գծին, սարքը ուղարկում է զանգի ազդանշանը: Երբ զանգահարողը վերցնում է հեռախոսը, նրանք գործի են դնում երկկողմանի կոմոտատոր (չի ցուցադրվում), որը միաժամանակ անջատում է ազդարարող սարքը և  միացնում աուդիո օղակը գծին: Սա էլ իր հերթին գծի միջով ուղիղ հոսանք է տանում, հաստատելով, որ զնագ ընդունող հեռախոսն այժմ ակտիվ է: Սարքի օղակն անջատում է  զանգի  ազդանշանը, և երկու հեռախոսներն այժմ ակտիվ և միացված են սարքի միջոցով: Կողմերն այժմ կարող են խոսել, քանի դեռ երկու հեռախոսներն էլ միացված են: Երբ կողմերից մեկը  վայր է դնում լսափողը, ուղիղ հոսանքը դադարում է այդ գծում՝ ազդարարելով սարքին ընդհատել զանգը:

Տեղային սարքերից չօգտվող  կողմերին զանգերը կատարվում են բուն գծերով, որոնք կապեր են ստեղծում սարքերի միջև: Ժամանակակից հեռախոսային ցանցերում հաճախակի օգտագործվում են օպտիկամանրաթելային մալուխները  և  թվային տեխնոլոգիաները այսպիսի կապերի համար: Արբանյակային տեխնոլոգիան կարող է օգտագործվել շատ մեծ հեռավորության վրա հաղորդակցության համար:

Բջջային հեռախոսների մեծ մասում հաղորդիչն ու ընդունիչը(խոսափողը և բարձրախոսը) տեղադրված են հեռախոսի մեջ, չնայած որ բարձրախոս ունեցող հեռախոսներում այս բաղադրիչները կարող են սեղադրվել հենակետում կամ առանձին հատվածում: Միանալով գծի միջոցով՝ միկրոֆոնն (A2) արտադրում է մոդուլյատիվ էլեկտրական հոսանք, որը փոխում է իր հաճախականությունը և տատանումը՝ ի  պատասխան իր թաղանթին հասնող ձայնային ալիքների: Արդյունքում հոսանքը հեռախոսային գծով  փոխանցվում է սարքին, ապա մյուս հեռախոսին (տեղային սարքի կամ ավելի լայն ցանցի միջոցով), որտեղ այն անցնում է ընդունիչի կցորդի միջով(A3): Փոփոխական հոսանքը կցորդում արտադրում է ընդունիչի թաղանթի համապատասխան շարժումը `վերարտադրելով հաղորդիչում  առկա ձայնային ալիքները:

Միկրոֆոնի և բարձրախոսի հետ մեկտեղ  ընդգրկված են լրացուցիչ օղակներ, որոնք կանխում են մուտքային բարձրախոսի և ելքային խոսափողի ազդանշանների բախումը: Սա կատարվում է հիբրիդային կցորդի միջոցով(A3): Մուտքային ձայնային ազդանշանն անցնում է ռեզիստորի (A8) միջով և կցորդի հիմնական ոլորանով (A3), որն փոխանցում է այն բարձրախոսին (A1): Քանի որ հոսանքի ուղին A8 - A3 ունի շատ ավելի ցածր դիմադրողականություն, քան խոսափողը (A2), գրեթե բոլոր մուտքային ազդանշաններն անցնում են  դրա միջով՝ շրջանցելով խոսափողը:

Միևնույն ժամանակ գծի մեջ ՈՒՀ լարումն  առաջացնում է ՈՒՀ  հոսանք, որը բաժանվում է ռեզիստոր-կցորդի (A8-A3) գծի և խոսափող-կցորդի (A2-A3) գծի միջև: Ռեզիստոր-կցորդի գծով անցնող ՈՀ-ն  չի ազդում մուտքային աուդիո ազդանշանի վրա: Սակայն միկրոֆոնի միջով անցնող ՈՒՀ-ն վերածվում է ԱՀ -ի (ի պատասխան ձայնի հնչյունների), որն այնուհետև անցնում է միայն կցորդի (A3) հիմնական ոլորանի վերին հատվածի միջով, որը շատ ավելի քիչ ոլորաններ, քան ավելի ցածր հիմնական  ոլորանը: Սա առաջացնում է խոսափողի արտադրանքի  մի փոքր մաս, որը հետադարձ կապ է տալիս բարձրախոսին, մինչդեռ մնացած ԱՀ  հոսանքը դուրս է գալիս հեռախոսագծով:

Օպերատորի  հեռախոսն այն լսափողն է, որը նախատեսված է հեռախոսային ցանցի փորձարկման համար և կարող է անմիջականորեն  կցվել օդային գծերի և այլ ենթակառուցվածքային բաղադրիչների:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1849թ. Անտոնիո Մուչչիի հայտնագործած աշխարհի առաջին հեռախոսը[1]
Բելը 1892թ. Նյու Յորքից դեպի Չիկագո առաջին հեռախոսազանգը կատարելիս

Մեծ Բրիտանիայում փչակն օգտագործվում էր որպես ժարգոնային տերմին հեռախոսի համար: Ժարգոնը  գալիս էր թագավորական ռազմածովային նավերից սկսած մինչև հեռախոսներ: Հաղորդակցությունը ուղիղ էր, ձայնային խողովակով: Խողովակի յուրաքանչյուր ծայրում սուլիչ էր տեղադրված: Երբ հաղորդագրությունը պետք է անցներ, զանգահարողը հեռացնում էր իր ծայրի սուլիչը, դնում իր բերանի  խոռոչի մեջ՝ փակելով այն: Այնուհետև ուժեղ փչում էր: Մյուս ծայրի սուլիչը մարդու ուշադրությունը հրավիրումէր ժամացույցի վրա: Նա հեռացնում էր  իր սուլիչը և բղավում խողովակի մեջ: Զրույցից հետո երկու սուլիչներն էլ կրկին տեղն էին դրվում:

Էլեկտրական հեռախոսի մշակումից առաջ «հեռախոս» տերմինը կիրառվում էր այլ հայտնագործությունների դեպքում, և ոչ բոլոր էլեկտրական սարքերի վաղ հետազոտողներն էին դա անվանում «հեռախոս»: Շարժական նավերի համար հաղորդակցման սարքը հանդիսացող հեռախոսը նավապետ Ջոն Թեյլորի 1844 թ.  գյուտն էր: Այս գործիքը չորս օդային շչակներ էր օգտագործում, մառախլապատ  եղանակին հաղորդակցվելու  համար [2]: Հետագայում, 1860 թ., Յոհան Ֆիլիպ Ռայսն օգտագործեց այս տերմինը իր Ռայիս հեռախոսի համար: Իր սարքը, կարծես, առաջին նման սարքն է, որը հիմնված է ձայնը էլեկտրական ազդակների  վերափոխելու վրա: Հեռախոս տերմինն  ընդունվել է բազմաթիվ լեզուների բառապաշարում: Այն ծագում  է հունարենից, τῆλε, tēle, հեռու եւ φωνή, phōnē, «ձայն», միասին նշանակում է «հեռավոր ձայն»:

Էլեկտրական հեռախոսի գյուտի վերագրումը  հաճախ վիճարկվում է: Ինչպես մյուս ազդեցիկ հայտնագործությունները, ինչպիսիք են ռադիոյի, հեռուստատեսության, էլէկտրական լամպի և համակարգչի դեպքում, այնպես էլ մետաղալարի միջոցով ձայնի փոխանցման դեպքում մի քանի գյուտարարներ նախաձեռնել են փորձարարական աշխատանքներ միմյանց նկատմամբ եւ կատարելագործել են միմյանց գաղափարները: Ժամանակ առ ժամանակ այս հարցի շուրջ նոր հակասություններ են առաջանում: Հեռախոսի գյուտը վերագրվում է Չարլզ Բյուրեուլին, Անտոնիո Մուչչիին, Յոհան Ֆիլիպ Ռայիսին, Ալեքսանդր Գրեհեմ Բելին և  Էլիշա Գրեյին: [3] [4]

Ալեքսանդր Գրեհեմ Բելն առաջինն էր, ով  1876 թ. մարտին ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքանիշային գրասենյակի (USPTO) կողմից էլեկտրական հեռախոսի արտոնագիր ստացավ: [5] Բելի արտոնագրերը դատական կարգով հաղթական էին ​​և առևտրականորեն որոշիչ: Բելի  առաջին արտոնագիրը հեռախոսի գլխավոր արտոնագիրն էր, որից տարածվեցին էլեկտրական հեռախոսային սարքերի և առանձնահատկությունների այլ արտոնագրեր [6]:

1876-ին, հեռախոսի  գյուտից անմիջապես հետո, հունգարացի ինժեներ Թիվադար Պուսկասը հայտնագործեց  հեռախոսային կոմուտատորը, որը թույլ է տալիս ձևավորել հեռախոսային կայաններ  և, վերջապես, ցանցեր: [7]


Վաղ զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայիսի հեռախոսը
Ձայնային հեռախոսի գովազդ, Ամրացված հեռախոսը Co., ք. Ջերսի, NJ 1886թ.
1896թ. հեռախոս Շվեդիայից
Ձեռքի մագնիսական գեներատորով պատի փայտյա հեռախոս
  • 1844թ.՝  Ինոսենզո Մանզետին առաջինը բանավիճեց «խոսող հեռագրի» կամ հեռախոսի գաղափարի շուրջ: «Խոսող հեռագիր» և «ձայնային հեռագիր» անվանումները, ի վերջո, փոխարինվեցին  նոր, հստակ անունով, «հեռախոս»:
  • 1854թ. ,օգոստոսի 26՝  Շարլ Բուրսեուլը հոդված է հրապարակել L'Illustration (Փարիզ) ամսագրում `« Transmission électrique de la parole »(խոսքի էլեկտրական փոխանցում), նկարագրելով հետագայում  Յոհան Ռայիսի ստեղծած հեռախոսային հաղորդիչի «բացվող-փակվող» տիպը :
  • 1861 թ., հոկտեմբերի 26՝  Յոհան Ֆիլիպ Ռայիսը (1834-1874) հրապարակավ ցուցադրել է Ռայիսի հեռախոսը Ֆրանկֆուրտի Ֆիզիկական միության առջև [4]: Ռայիսի հեռախոսը չի սահմանափակվում երաժշտական ​​հնչյուններով: Ռայիսը նաև օգտագործել է իր հեռախոսը `« Das Pferd frisst keinen Gurkensalat »արտահայտությունը փոխանցելու համար (« Այս  ձին չի ուտում վարունգով աղցան»):
  • 1865 թ. օգոստոսի 22-ին Լա Ֆեվիլ դ'Աոստեն ասաց. «Լուրեր են պտտվում, որ անգլիացի տեխնիկները, որոնց պարոն Մանզեթին ցուցադրել է ասված խոսքերը հեռագրային մետաղալարով փոխանցելու իր մեթոդը, մտադիր են կիրառել այդ գյուտը Անգլիայում մի քանի մասնավոր հեռագրային գծերում»: Այնուամենայնիվ, հեռախոսները չեն ցուցադրվի մինչև 1876 թվականը, Բելլից  մի շարք հեռախոսների հետ միասին:
  • 1871թ., դեկտեմբերի 28՝ Անտոնիո Մուչչին արտոնագիր ստանալու հայտի փաստաթղթեր է ներկայացնում ԱՄՆ-ի  թիվ 3335 արտոնագրային ստորաբաժանում `« Ձայնային հեռագիր »վերնագրով, որը նկարագրում է երկու մարդկանց  միջև ձայնային հաղորդակցությունը մետաղալարով: «Արտոնագրի հայտը» գյուտի արտոնագրային շնորհում չէր, այլ ընդամենը անհատի ​​կողմից ներկայացված չհաստատված ծանուցում, որ տեղեկացնում էր, որ նա մտադիր է հետագայում արտոնագրային հայտ ներկայացնել:
  • 1874թ.՝ Մուչչին  հայտը  երկու տարով թարմացնելուց հետո  կրկին չի թարմացնում այն, և դրա ժամկետն անցնում է:
  • 1875թ., ապրիլի 6՝  ԱՄՆ-ի  թիվ161,739 Բելլին շնորհվում է «Հաղորդիչներ և ընդունիչներ էլեկտրական հեռագրերի համար» արտոնագիրը: Սա օգտագործում է բազմաշերտ պողպատե սրինգներ՝ բացվող-փակվող օղակներում:
  • 1876 ​​թ. փետրվարի 11-ին Էլիշա Գրեյը հայտնագրոծում է հեղուկ հաղորդիչ հեռախոսի հետ օգտագորման համար, սակայն մեկն էլ չի ստեղծում:
  • 1876թ., փետրվարի 14՝ Գրեյը մարդու ձայնը հեռագրային օղակով փոխանցելու համար արտոնագրային հայտի փաստաթղթեր  է ներկայացնում:
  • 1876թ., փետրվարի 14՝  Ալեքսանդր Գրեհեմ Բելը «Հեռագրությային բարելավումներ» արտոնագրի հայտ է ներկայացնում էլեկտրամագնիսական հեռախոսների համար, օգտագործելով այն, ինչն այժմ կոչվում է ամպլիտուդային տոնի փոփոխում (տատանվող հոսանք և լարում), բայց որը նա հիշատակում էր որպես «ալիքային հոսանք»:
  • 1876թ., փետրվարի 19՝  Գրեյը  տեղեկանում  է ԱՄՆ-ի արտոնագրային գրասենյակի կողմից իր և Բելլի արտոնագրային հայտի միջև արգելքների մասին: Գրեյը  որոշում է հրաժարվել իր արտոնագրի հայտից:
  • 1876 ​​թ. մարտի 7-ին Բելլի ամերիկյան արտոնագիր 174.465-ը շնորհվում է «Հեռահաղորդակցության բարելավում» վերնագրով, որը ներառում է «երգեցողական և այլ հնչյունների հեռագրային կերպով փոխանցման մեթոդը և ապարատը,  առաջացնելով էլեկտրական ալիքայինշարժումներ, որոնք նման են վերոնշյալ երգեցողական կամ այլ հնչյուններն ուղեկցող  օդային տատանումներին »:
  • 1876թ., մարտի 10՝  Հեղուկային հաղորդիչի կիրառմամբ պարզ խոսքի առաջին հաջողակ հեռախոսային փոխանցումը, երբ Բելը խոսեց իր սարքով. «Պարոն Վեթսոն, եկե՛ք այստեղ: Ուզում եմ տեսնել Ձեզ»: Եվ Վեթսոնը յուրաքանչյուր բառը հաստակ լսեց:
  • 1877թ., հունվարի 30՝ Բելլի ԱՄՆ-ի արտոնագիր 186,787 տրվում է  էլեկտրամագնիսական հեռախոսի համար, որը կիրառում է մշտական ​​մագնիսներ, երկաթյա թաղանթներ և զանգի ազդանշան:
  • 1877թ., ապրիլի 27՝  Էդիսոնը արտոնագրային հայտի փաստաթղթեր է ներկայացնում ածխածնի (գրաֆիտի) հաղորդիչի համար: 474,230 արտոնագիրը տրվում է 1892 թ. մայիսի 3-ին, դատավարության ​​ պատճառով 15 տարվա ուշացումից հետո: Էդիսոնին ածխածնային  հատիկավոր հաղորդիչի համար 222,390 արտոնագիր է շնորհվել 1879 թվականին:

Վաղ շրջանի կոմերցիոն գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի հեռախոսները տեխնիկապես տարբեր էին: Որոշները կիրառում էին ջրային միկրոֆոն, որոշները մետաղյա թաղանթ ունեին, որը հոսանք էր առաջացնում մշտապես գործող ​​մագնիսի շուրջը գտնվող էլեկտրամագնիսական օդային հոսանքներում, իսկ որոշներն էլ դինամիկ էին. դրանց թաղանթը  ցնցում  էր լարերի կծիկը մշտապես գործող  ​​մագնիսական  դաշտում կամ էլ կծիկն էր  ցնցում թաղանթը: Ձայնային հզոր դինամիկ տարբերակները 20-րդ դարի ընթացքում փոքր քանակով  գոյություն են ունեցել են և կիրառվել են ռազմական և  ծովային ծրագրերում, որտեղ իր սեփական  էլեկտրաէներգիայի ստեղծման կարողությունը կարևոր էր: Այնուամենայնիվ, մեծ մասը օգտագործում էր Էդիսոն / Բեռլինի ածխածնային հաղորդիչը, որը շատ ավելի բարձր էր, քան մյուս տեսակները, չնայած այն պահանջում էր ինդուկցիոն կծիկ, որը համապատասխանություն ապահովող հոսանքափոխարկիչ էր՝այն գծի անխափան աշխատանքի հետ համատեղելի դարձնելու համար : Էդիսոնի արտոնագրերը պահպանել են Բելլի մենաշնորհային կենսունակությունը 20-րդ դարում, երբ  ցանցն  ավելի կարևոր էր, քան գործիքը:

Նախկինում օգտագործվող  հեռախոսները տեղային հղորությամբ էին օժտված՝կիրառելով  կամ դինամիկ հաղորդիչ կամ տեղային մարտկոցով հաղորդիչի հզորացման միջոցով: Հեռախոսի ենթակառուցվածքային ղմբի գործառույթը պարբերաբար յուրաքանչյուր հեռախոսի մատկոցը ստուգելն է: 20-րդ դարում նույն լարերից կազմված հեռախոսի սարքից էլէկտրաէներգիա ստացող և ձայնային ազդանշաններ տվող հեռախոսները դարձան տարածված:

Նախկինում հեռախոսները  կիրառում էին էլէկտրական ցանցով անցնող մեկ լար բաժանորդի գծի համար,  որն օգտագործվում էր օղակն ամբողջացնելու համար (ինչպես օգտագործվել է հեռագրերում): Ամենավաղ շրջանի  դինամիկ հեռախոսներն ունեին նաև միայն մեկ անցքի բացվածք  ձայնի համար,  որով օգտատերը հաջորդաբար  լսում և խոսում էր (կամ, ավելի շուտ, բղավում) նույն անցքով: Երբեմն գործիքներն օգտագորխվում էին զույգերով՝ դարձնելով զրույցն ավելի հարմար, բայց  նաև ավելի թանկ:

Սկզբում հեռախոսային փոխանակման օգուտները չէին շահագործվում: Փոխարենը, հեռախոսները զույգերով վճարովի կերպով տրվում էին բաժանորդին, ով ստիպված էր հեռագրի կապալառուի միջոցով օրինակ տան և  խանութի միջև գիծ ստեղծելու հարցերով զբաղվել: Օգտատերերը, ովքեր ցանկանում էին մի քանի տարբեր ուղղություններով խոսելու հնարավորություն ունենալ, պետք է ձեռք բերեին և  գործի դնեին երեք կամ չորս հեռախոս: Արևմտյան միությունը, որն արդեն օգտվում էր հեռահաղորդակցության փոխանակումներից, շուտով տարածեց սկզբունքը Նյու Յորքում և  Սան Ֆրանցիսկոյում իր հեռախոսների շրջանում, իսկ Բելլը չվարանեց գնահատել այդ հնարավորությունը:

Ազդանշանները սկսեցին պատշաճ կերպով պարզունակ ձեւով: Օգտվողը  ազդանշան էր տալիս  մյուս ծայր կամ փոխանակման օպերատորին `սուլելով հաղորդիչի մեջ: Փոխանակման գործողությունը շուտով հանգեցրեց զանգերի տուփի մեջ  զանգի տեղադրմանը , որը սկզբում շահագործվում էր երկրորդ, իսկ ավելի ուշ՝ նույն մետաղալարով, բայցզանգի լարերի կծիկի հետ գործող կոնդենսատորով՝ թույլատրելով ԱՀ- ի ազդանշանի մուտքը, մինչդեռ արգելափակելով ՈՒՀ-ն (հեռախոսը «միացված» պահելով): Ամենավաղ  ավտոմատ փոխանակման Սթրոուգեր կոմուտատորային համակարգին միացված հեռախոսներն ունեին  յոթ լար. մեկը կտրից կոմուտատորի, մեկը  յուրաքանչյուր հեռագրային ստեղնի, մեկը զանգի, մեկը կոճակի և երկուսը խոսելու համար: 20-րդ  դարի սկզբին խոշոր չափի հեռախոսները, որոնք  սովորաբար ընդգրկում էին  զանգը և  սեղանի հեռախոսների համար նախատեսված  առանձին զանգի տուփեր, դարավերջի կեսին քչացել էին:

Ընդհանուր մարտկոցային սարք չունեցող գյուղական և այլ հեռախոսներ ունեին ձեռքվ սեղմվող մագնիսական գեներատոր՝ գծի վրա այլ հեռախոսների զանգերը հնչեցնող և  օպերատորին զգուշացնող բարձր լարման փոփոխական ազդանշան տալու համար: Հիմնական ցանցերին չմիացված տեղական գյուղատնտեսական որոշ համայնքներ հիմնել էին փշալարե հեռախոսագծեր, որոնք դաշտային ցանկապատերի գործող համակարգը  օգտագործում էին ազդանշանը  փոխանցելու համար:

Լրագրող Մարգարիտ Մարտինի կողմից պատրաստված մուլտֆիլմը ցուցադրում է մոմակալ հեռախոսից օգտվող մի մարդու, 1917թ.

1890-ական թվականներին ներկայացվեց հեռախոսի մի նոր փոքր տեսակ՝ երեք մասից կազմված փաթեթով: Հաղորդիչը գտնվում էր իր ձևի համար որպես «մոմակալ» հայտնի մի տեղում: Երբ օգտագործման մեջ չէ, անջատիչ ունեցող ընդունիչը հայտնի է  որպես «կոմուտատոր»: Նախկին հեռախոսները պահանջում էին, որ օգտագործողը գործի դներ առանձին կոմուտատոր `ձայնը կամ զանգը միացնելու համար: Նոր տեսակի դեպքում ավելի քիչ հավանական է, որ օգտագործողը  հեռախոսը կթողնի «անջատված»: Մագնիսական սարքերին  միացված հեռախոսների մեջ  զանգը, ինդուկցիոն կծիկը, մարտկոցը և  մագնիսները առանձին զանգի տուփի մեջ էին կամ «զանգի արկղում»: [8] Ընդհանուր մարտկոցային սարքերին միացված հեռախոսների մեջ զանգի տուփը տեղադրված էր նոտակալի տակ կամ մեկ այլ հեռու տեղ, քանի որ այն մարտկոցի կամ մագնիսի  կարիք չուներ:

Այդ ժամանակահատվածում օգտագործվում էին նաև կամարակալ հեռախոսները, որոնք ունեին ընդունիչը և հաղորդիչը իրեն կցված բռնակ, որն այժմ կոչվում է լսափող: Այն առանձին է շրջանակից, որի մասն են կազմում կեռը և այլ բաղադրիչներ: Այդ տեսակներն ավելի մեծ էին, քան «մոմակալը» և ավելի տարածված:

Մեկ  մետաղալարով  շահագործման թերությունները, ինչպիսիք են միջանկյալ աղմուկը և մոտակա ԱՀ էլեկտրական լարերից եկող բզզոցը, արդեն հանգեցրել էին ոլորված զույգերի և հեռավոր  տարածութան վրա գտնվող հեռախոսների դեպքում  չորս լարով օղակների օգտագործմանը: 20-րդ դարի սկզբներին օգտագործողները չէին կատարում հեռավոր զանգեր սեփական հեռախոսներից, սակայն պայմանավորվում էին օգտվել մեծ հեռավորության համար նախատեսված վերջին տեխնոլոգիայով ապահովված հատուկ անձայնանցիկ հեռախոսախցիկից:

Հեռախսի այն տեսակը, որն ապացուցվեց լինել ամենատարածվածը և ամենաերկարակյացը , ներկայացվեց 20-րդ դարի սկզբին՝ընգրկելով Բելլի 202 տեսակի հավաքածուն: Ածխածնային հատիկավոր  հաղորդիչը և  էլեկտրամագնիսական ընդունիչը միավորված էին միաձույլ պլաստմասե բռնակի մեջ, որը երբ օգտագործման մեջ չէր, գտնվում էր բազային միավորի շրջանակի  մեջ: 202 մոդելի միացման դիագրամը ցույց է տալիս հաղորդիչի ուղղակի կապը գծի հետ, մինչդեռ  ընդունիչը  ինդուկտիվ էր զուգակցված: Տեղային  մարտկոցների կոնֆիգուրացիաներում, երբ տեղային  հանգույցը չափազանց երկար էր սարքից բավարար չափով հոսանք  ապահովելու համար,  հաղորդիչը սնուցվում էր տեղային մարտկոցով և ինդուկտիվորեն զուգակցվում, մինչդեռ  ընդունիչը ներառված էր տեղային հանգույցում: [9] Զուգակցող տրանսֆորմատորը և զանգը տեղադրված էին  առանձին մասում, որը կոչվում է բաժանորդի սահման: Թվատախտակի կոմուտատորը  բազայի մեջ ընդհատում էր գծի հոսանքը մի քանի անգամ, բայց շատ կարճ ժամանակահատվածում յուրաքանչյուր թվի համար անջատելով  գիծը 1-10 անգամ, իսկ կեռ կոմուտատորը (միացումային դիագրամի կենտրոնում) անջատում էր  գիծը և  հաղորդիչի մարտկոցը մինչդեռ լսափողը կամարակալի վրա էր:

1930-ական թվականներին մշակվեցին  հեռախոսային սարքեր, որոնք միավորում էին զանգը և ինդուկցիոն կծիկը , նոտակալի հետ՝ վերացնելով առանձին զանգի տուփը: 1930-ական թվականներին պտտվող թվատախտակը սովորական դառնալով շատ վայրերում, հնարավորություն ընձեռեց  հաճախորդների սպասարկման համարագրված ծառայության համար, սակայն որոշ մագնիսական համակարգեր մնացին նույնիսկ մինչև 1960-ական թվականները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հեռախոսային ցանցերն  արագորեն  ընդլայնվեցին և մշակվեցին  ավելի արդյունավետ հեռախոսային սարքեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի մոդել 500 հեռախոսները, որոնք կենտրոնական գրասենյակների շուրջը կենտրոնացած ավելի մեծ տեղական ցանցերի թույլտվություն են ապահովում: Բեկումնային նոր տեխնոլոգիա էր 1963 թվականին ՛՛Ամերիկյան հեռախոս և հեռագիր՛՛ ընկերության (AT & T) կողմից կոճակով հեռախոսների միջոցով Touch-Tone ազդանշանի ներառումը:

Թվային հեռախոսներ և ձայնային ԻԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային ցանցին շոշափելի թվատախտակով կցված IP աշխատանքային սեղանի հեռախոս
1997-2007թթ. յուրաքանչյուր 100 բնակիչների ֆիքսված հեռախոսային գծերը

1947 թ. տրանզիստորի գյուտը զգալիորեն փոխեց հեռախոսային համակարգերում և հեռահաղորդակցման ցանցերում օգտագործվող տեխնոլոգիան: 1960-ական թվականներին էլեկտրոնային կոմուտացիոն համակարգերի մշակմամբ հեռախոսակապը աստիճանաբար զարգացավ թվային հեռախոսակապի նկատմամբ, ինչը բարելավեց ցանցի հզորությունը, որակը և արժեքը:

Թվային տվյալների հաղորդման մեթոդի զարգացմամբ, ինչպիսիք են ինտերնետի համար օգտագործվող արձանագրությունները, հնարավոր դարձավ թվայնացնել ձայնը և  փոխանցել այն որպես համաժամանակյա տվյալներ՝  համակարգչային ցանցերի միջոցով, առաջացնելով ինտերնետ արձանագրություն (IP) հեռախոսակապի դաշտ, որը հայտնի է նաև որպես ձայնային ինտերնետի արձանագրություն (VoIP), տերմին, որը հիշարժան կերպով արտացոլում է մեթոդաբանությունը: VoIP- ը ապացուցված է  որպես կործանիչ տեխնոլոգիա, որն արագորեն փոխարինում է ավանդական հեռախոսային ցանցի ենթակառուցվածքին:

2005 թ. հունվարի դրությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հեռախոսային բաժանորդների մինչև 10% -ը միացել են այս թվային հեռախոսային ծառայությանը: 2005 թ. հունվարին Newsweek- ի հոդվածը առաջարկել էր, որ ինտերնետի հեռախոսակապը կարող է լինել «հաջորդ մեծ բանը»: [8]Իսկ  2006 թ.-ի դրությամբ բազմաթիվ VoIP ընկերություններ ծառայություններ էին առաջարկում սպառողներին և  բիզնեսներին:

Հաճախորդի տեսանկյունից, IP հեռախոսակապը օգտագործում է բարձր թողունակությամբ ինտերնետ կապ և մասնագիտացված հաճախորդը  սարքավորումներ է նախադրում, ինտերնետ կապի  կամ ցանկացած ժամանակակից անձնական տվյալների ցանցի միջոցով հեռախոսային զանգեր փոխանցելու համար: Հաճախորդի սարքավորումները կարող են լինել անալոգային հեռախոսի ադապտեր (ATA), որը միավորում է սովորական անալոգային հեռախոսը IP- ի ցանցային սարքավորումներին,  կամ էլ այն ​​կարող է լինել IP Phone, որն ունի ցանցային և ինտերֆեյս տեխնոլոգիա, որը ստեղծված է աշխատանքային սեղանի հավաքածուի մեջ և ապահովում է, հեռախոսի ավանդական,  ծանոթ մասերը, լսափողը, թվատախտակը  կամ ստեղնաշարը  և  փաթեթի մեջ գտնվող զանգը, որը սովորաբար ստանդարտ հեռախոսի հավաքածու է հիշեցնում:

Բացի այդ, բազմաթիվ  համակարգչային ծրագրերի  ապահովման մատակարարներ և հեռախոսակապի օպերատորներ իրականացնում են փափուկ հեռախոսների համար կիրառվող ծրագրային ապահովում, որն օգտագործվում է  կցված  խոսափողով և աուդիո ականջակալով կամ բարձրախոսով:

Չնայած IP հեռախոսների նոր առանձնահատկություններին և  հարմարություններին, որոշները կարող են զգալի թերություններ ունենալ ավանդական հեռախոսների համեմատ: Եթե ​​IP- ի հեռախոսի բաղադրիչները ապահովված չեն անխափան սնուցման աղբյուրով կամ այլ օժանդակ էներգիայի աղբյուրով, ապա հեռախոսը դադարում է աշխատել էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ, որը կարող է տեղի ունենալ արտակարգ իրավիճակներում կամ աղետի ժամանակ, երբ հեռախոսն առավել անհրաժեշտ է: Ավելի հին PSTN ցանցին միացած ավանդական հեռախոսները չունեն այդ խնդիրը, քանի որ նրանք էնէրգիա են ստանում մարտկոցային մատակարարումն ապահովող  հեռախոսային ընկերության կողմից, և այն  կշարունակի գործել, նույնիսկ եթե լինի էլեկտրաէներգիայի երկարատև անջատում: Ինտերնետային ծառայությունների մեկ այլ խնդիր է  ֆիքսված ֆիզիկական տեղակայման  բացակայությունը, որն ազդում է արտակարգ իրավիճակների ծառայությունների, օրինակ `ոստիկանության, հրշեջ կամ շտապ օգնության ծառայությունների մատուցման վրա, եթե որևէ մեկը դրանց կարիքն ունենա: Եթե ​​գրանցված օգտատերը նոր բնակավայր տեղափոխվելուց հետո IP հեռախոսի ֆիզիկական հասցեն  չթարմացնի, արտակարգ իրավիճակների ծառայությունները կարող են ուղարկվել և ուղարկվել են  սխալ վայր:

Խորհրդանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկական խորհրդանշանները, որոնք օգտագործվում են հեռախոսային ծառայությունը կամ հեռախոսի հետ կապված տեղեկությունը տպագիր տարբերակով բնութագրելու համար, նշանների ամբողջությունը և այլ միջոցները ներառում են՝ ℡ (U+2121), (U+260E), (U+260F), (U+2706) և (U+2315).

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին աշխարհի բնակչության միայն 10% -ն էր օգտագործում բջջային հեռախոսներ, իսկ 2005 թվականին այդ տոկոսը հասել էր  մինչև 46%:  2009 թվականի վերջին ամբողջ աշխարհում մոտ 6 մլրդ բջջային և ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներ կային: Այս ցուցանիշն ընդգրկում էր 1,26 միլիարդ ֆիքսված ցանցային բաժանորդ և 4,6 միլիարդ բջջային հեռախոսակապի բաժանորդ:

Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «US 174,465»։ pdfpiw.uspto.gov Հեռագրություն (Բելի առաջին հեռախոսային արտոնագիրը)—Ալեքսանդր Գրեհեմն Բել
  • US 186,787—Էլեկտրական հեռագրություն (մշտապես գործող մագնիս ընդունիչ)—Ալեքսանդ Գրեհեմ Բել
  • US 474,230Ձայնային հեռագիր (գրաֆիտե հաղորդիչ)—Թոմաս Էդիսոն
  • US 203,016Ձայնային հեռախոս (ածխածնային կոճակով հաղորդիչ)—Թոմաս Էդիսոն
  • US 222,390Ածխածնային հեռախոս (ածխախնային հատիկավոր հաղորդիչ)—Թոմաս Էդիսոն
  • US 485,311Հեռախոս (պինդ ածխածնային հաղորդիչ)—Անթոնի Ս. Ուայթ (Բելի ինժեներ) Այս կառուցվածքն օգտագործվել է մինչև 1925թվականը, իսկ տեղակայված հեռախոսնեերը՝ մինչև 1940-ական թթ.:
  • US 3,449,750Երկկողմանի ռադիոհաղորդակցություն և ազդանշանային սարքեր—Գ. Հ. Շվայգերթ
  • US 3,663,762Բջջային հեռախոսի հաղորդակցման համակարգ—Ամոս Էդուարդ Ջոելl (Բելի լաբորատորիա)
  • US 3,906,166Ռադիոհեռախոսային համակարգ (DynaTAC բջջային հեռախոս)—Մարտին Կուպեր (Motorola)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brooks, John (1976). Telephone: The first hundred years. HarperCollins.
  • Bruce, Robert V. (1990)։ Bell: Alexander Graham Bell and the Conquest of Solitude։ Cornell University Press։ ISBN 978-0-8014-9691-2 
  • Casson, Herbert Newton. (1910) The history of the telephone online.
  • Coe, Lewis (1995). The Telephone and Its Several Inventors: A History. Jefferson, NC: McFarland & Co.
  • Evenson, A. Edward (2000). The Telephone Patent Conspiracy of 1876: The Elisha Gray – Alexander Bell Controversy. Jefferson, NC: McFarland & Co.
  • Fischer, Claude S. (1994) America calling: A social history of the telephone to 1940 (Univ of California Press, 1994)
  • Huurdeman, Anton A. (2003). The Worldwide History of Telecommunications Hoboken: NJ: Wiley-IEEE Press.
  • John, Richard R. (2010). Network Nation: Inventing American Telecommunications. Cambridge, MA: Harvard University Press.
  • MacDougall, Robert. The People's Network: The Political Economy of the Telephone in the Gilded Age. Philadelphia: University of Pennsylvania Press.
  • Mueller, Milton. (1993) "Universal service in telephone history: A reconstruction." Telecommunications Policy 17.5 (1993): 352–69.
  • Todd, Kenneth P. (1998), A Capsule History of the Bell System. American Telephone & Telegraph Company (AT&T).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]