Jump to content

Մասնակից:SMosinyan/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SMosinyan/Ավազարկղ 7

Հիլդեգարդ Քնեֆ գերմանացի դերասանուհի, գրող, երգչուհի և կրկնօրինակող։ Գերմանալեզու հանրությանը հայտնի է եղել որպես Հիլդեգարդ Քնեֆ, իսկ միջազգային ասպարեզում 1948-1968 թվականներին հանդես է եկել Հիլդեգարդ Նեֆ անվամբ։

Հիլդեգարդ Քնեֆը ծնվել է 1925 թվականին Ուլմ քաղաքում ֆլամանդական ծագում ունեցող ծխախոտավաճառ և առևտրական Հանս Թեոդոր Քնեֆի և [Ֆրիդա Օգյուստ]ի ընտանիքում։ 1926 թվականին հայրը մահանում է սիֆիլիսից, և մայրը աղջկա հետ տեղափոխվում է Բեռլին, որտեղ Հիլդեգարդը նախկին Շյոնեբերգ թաղամասում հաճախում է միջնակարգ դպրոց, որը Ռյուքերթի անվան դպրոցի հետ մեկտեղ միևնույն շինարարական համալիրում էր գտնվում։ 1933 թվականին Հիլդեգարդի մայրը ամուսնանում է կոշկակար և կաշվեգործ Վիլհելմ Վուլֆեշթիգի հետ։ Ամուսնությունից ծնվում է խորթ եղբայր երաժիշտ Հայնց Վուլֆեշթիգը, ով 1978 թվականի օգոստոսին անհայտ պայմաններում մահանաում է Բելինում։ ՔՆեֆը 1982 թվականին եղբոր անսպասելի մահվան մասին գիրք է գրում։

Ամուսնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդեգարդը ամուսնացել է 3 անգամ՝

  • 1947-1953 թվականներին ամուսնացած է եղել գերմանաչեխահրեական ծագում ունեցող ամերիկացի Կուրթ Հիրշի հետ, ով Հոլիվուդում որպես դերասանների գործակալ էր աշխատում։
  • 1962-1976 թվականներին ամուսնացած է եղել բրիտանացի դերասան Դեյվիդ Քեմերոնի հետ, ում հետ ունի մեկ դուստր՝ Քրիստինա Անտոնիան։
  • 1977-ից մինչև մահը (2000թ․) եղել է ավստրահունգարական ազնվականի ծագում ունեցող Փաուլ ֆոն Շելի կինը։

15 տարեկանում, ստանալով միջնակարգ կրթություն, դուրս է գալիս դպրոցից և սկսում սովորել Բեռլինի ՈՒՖԱ ստուդիայի մուլտֆիլմերի բաժնում նկարչի մասնագիտությունը։ 1943 թվականին ՈՒՖԱ ի տնօրենի շնորհիվ Քնեֆը դերասանի կրթություն է ստանում։ Նրա ուսուցիչներն էին Կառլ Մաքսայները և ՈՒՖԱ-յի այն ժամանակվա երիտասարդ տնօրեն Էլզե Բոնգերսը, ով դառնում է նրա խորհրդատուն։ 1944 թվականին Քնեֆը սիրավեպ է սկսում Էվալդ ֆոն Դեվալդովսկիի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ սկսում է նկարահանվել ֆիլմերում (Կամուրջնեերի տակ,Ուղևորությունւ դեպի երջանկություն)։

Վաղ հետպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Հիլդեգարդ Քնեֆը սկսում է հանդես գալ ինչպես Կաբարետում, այնպես էլ թատրոնում, որտեղ էլ ծանոթանում է ապագա ամուսնու՝ Կուրթ Հիրշի հետ։ 1946 թվականին նկարահանվում է հետպատերամզյան գերմանական առաջին ֆիլմում՝ («Մարդասպանները մեր մեջ են» կամ «Մարդասպանները մեր շրջապատում են»),որն էլբերում է համաշխարհային հռչակ։ Այնուհետև շարունակում է խաղալ թատրոնում և կրկնօրինակել սովետական ֆիլմերը։ «Ֆիլմ առանց վերնագրի» ֆիլմի համար որպես լավագույն կին դերակատար 1948 թվականին արժանանում է Լոկ/ցարնո կինոմրցանակի։ Am 1. August 1948 war Hildegard Knef auf dem Cover der ersten Ausgabe der neuen Illustrierten Stern abgebildet. Sie wurde zum ersten großen deutschen Nachkriegsstar. Երկարատև աշխատանքներից հետո 1970 թվականին Հիլդեգարդ Քնեֆը հրատարակում է իր ինքնակենսագարական գիրքը ՝ ,որ Շփիգըլի բեսթելերների շարքում առաջին տեղն է գրավում։Գիրքը թարգմանվել է 17 լեզուներով։ 1948 թվականի օգոստոսի 1ին Քնեֆը եղել է աստղ ամսագրի առաջին հրատարակության առաջին էջում։