Մասնակից:SMosinyan/Ավազարկղ 4
Արտաքին տեսք
SMosinyan/Ավազարկղ 4 |
---|
Շփրե գետ Գերմանիայի արևելքում, Հավել գետի ձախ վտակ։ Սկիզբ է առնում Չեխիայի սահմանին մոտ գտնվող Լաուզիցյան լեռներում և հոսում մինչև մայրաքաղաք Բեռլին։ Գետի երկարությունը կազմում է 400 կիլոմետր, որից 182–ը՝ նավարկելի։ Ավազանի մակերեսը 10000 կմ² է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գրավոր հիշատակումը եղել է Օտտո 1–ինի 965թ․ թողած արձանագրություններում։[1]Ըստ Բրանդենբուրգյան անվանագրքի գետի անվանումը առաջացել է spreu̯- «ջուր ցանել, ջրել, ցրել» բառահիմքից։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20–րդ դարից Շփրեն ծառայում է ուղևորափոխադրումների համար։ Ներկայումս Բեռլինում 43 նավային ընկերություններ կան,որոնք իրականացնոում են մեկօրյա
ուղևորություններ, ինչպես նաև վարձավճարով տրամադրում են նավեր։
- Ակունքից մինչև Էրկներ քաղաքը Շփրեի հոսքին զուգահեռ գոյություն ունի հեծանվային ճանապարհ։
- Թրեփթով-Քյոփենիք շրջանի լճերը հանդիսանում են բեռլինցիների հանգստյան կարևոր վայրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Monumenta Germaniae Historica. Die Urkunden der deutschen Könige und Kaiser. Band 1: Die Urkunden Konrad I., Heinrich I. und Otto I. Herausgegeben von Theodor Sickel. Hannover 1879–1884. Zitiert nach dem Brandenburgischen Namenbuch.