Մասնակից:SHUSHAN Davinyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիեննա (Ավստրիա) Երկիր՝ Ավստրիա Ենթարկում՝ Մայրաքաղաք Հիմնադրված է՝ 1-ին դար Առաջին հիշատակում՝ 1-ին դար Տվյալ կարգավիճակում՝ 881թ.ից Մակերես՝ 414,65 կմ² Բարձր. ծովի մակ-ից՝ 151—542 մ Բնակչություն՝ 1 730 278 մարդ (2012թ.ի տվ.) Խտություն՝ 4025 մարդ/կմ² Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2 Հեռախոսային կոդ՝ +43 1 Փոստային ինդեքսներ՝ 1010—1239, 1400, 1450 Պաշտոնական կայք՝ www.wien.gv.at Վիեննան Ավստրիայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Դանուբի ափին, Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվախտ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ սննդի արդյունաբերական կենտրոն։ Հանդիսանում է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր, ինչպես նաև միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր։ Մ.թ.ա. IV դարում այժմյան Վիեննայի տեղում կելտական ցեղերը հիմնել են մի գյուղակ և այն անվանել Վինդոբոնա, որը նրա առաջին բնակիչների լեզվով նշանակել է «սպիտակ դաշտ»։ Մ.թ. I դարից այն եղել է հռոմեական ճամբար նույն Vindobona անունով։ Այս անվանումը ժամանակի ընթացքում հնչյունափոխությունների հետևանքով դարձել է Վիեննա (գերմ. Wien)։ Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/