Մասնակից:Roma-Fahradyan.L/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Roma-Fahradyan.L/Ավազարկղ

Մարկո Բաբիչ (խորվ.՝ Marko Babić, ), խորվաթ ֆուտբոլիստ, ձախ պաշտպան: Խաղացել է «Բայեր Լևերկուզեն», «Հերթա Բեռլին», «Ռեալ Բետիս» և «Ռեալ Սարագոսա» ակումբներում: Խաղացել է Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում: 2004 թվականի Եվրոպայի առաջնության և 2006 թվականի աշխարհի առաջնության մասնակից է:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Օսիեկե» ակումբում: Արդեն 18 տարեկանից խաղացել է թիմի հիմնական կազմում` իր նորամուտը 1998 թվականին նշելով Խորվաթիայի առաջին լիգայում: Սակայն իր առաջին և հաջորդ մրցաշրջաններում հաճախ չի հայտնվել դաշտում: Ամբողջությամբ խաղի մեջ է մտել միայն 1999/00 խաղաշրջանում: Ինչպես ազգային լիգայում, այնպես էլ մինչև 21 տարեկանների Խորվաթիայի երիտասարդական հավաքականում իր լավ խաղի համար նրանով հետաքրքրվել է գերմանական «Բայեր» ակումբը: 2000 թվականի ձմռանը «Օսիեկը» 2 միլիոն եվրոյով վաճառել է Բաբիչին: Այդ սեզոնը ֆուտբոլիստն ավարտել է Խորվաթիայի առաջնությունում, և միայն ամռանը տեղափոխվել է Լևերկուզեն:

Բայերում խաղացողի առաջին երկու տարիները հեշտ չէին, և նա դժվարություններ ուներ Բունդեսլիգայում: Սակայն հենց այս ակումբի հետ են կապված ակումբային ֆուտբոլում նրա ունեցած ամենակարևոր ձեռքբերումները: 2002 թվականին «Բայերը» դարձել է Գերմանիայի փոխչեմպիոն և խաղացել է ազգային գավաթի եզրափակիչում: Բացի այդ, ակումբը Գլազգոյում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ Բաբիչը վերջին րոպեների ընթացքում դուրս է եկել փոխարինման: Միայն 2002/03 խաղաշրջանից նա սկսել է պարբերաբար հանդես գալ ակումբի կազմում: 2004/05 մրցաշրջանը նույնպես դժվար է եղել, երբ Բաբիչը հիմնական կազմում տեղի պայքարը պարտվել է լես Յացեկ Կրժինուվեկին: Վերջինիս` թիմից հեռանալուց հետո խորվաթը կրկին դարձել է «Բայերի» հիմնական խաղացող և 2006 և 2007 թվականին ակումբի հետ Բունդեսլիգայում զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչպես նաև 2007 թվականին հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի քառորդ եզրափակիչ: Լևերկուզենում անցկացրած յոթ տարիների ընթացքում Բաբիչը «Բայեր»ի կազմում անցկացրել է 144 հանդիպում, խփել է 13 գոլ:

2007 թվականին ամռանը, սեզոնի ավարտից հետո, Բաբիչն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է իսպանական «Բետիս»:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի ազգային հավաքականում Բաբիչն իր դեբյուտը նշել է 2002 թվականին մայիսի 8-ին, Հունգարիայի ազգային հավաքականի հետ խաղում (2-0): 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը նա ընդգրկվել է Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում, սակայն որևէ խաղի չի մասնակցել: Երկու տարի անց Բաբիչը որպես թիմի հիմնական խաղացող մեկնել է Գերմանիա` մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը և մասնակցել է թիմի` այդ մրցաշարում անցկացրած բոլոր 3 հանդիպումներին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մրցաշարեր

  • Գերմանիայի առաջնության երկրորդ մրցանակակիր, 2002 («Բայեր»)
  • Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղի մասնակից, 2002 («Բայեր»)

Եվրոպական ակումբային մրցաշարեր

  • Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 2002 («Բայեր»)