Jump to content

Մասնակից:Qnarik/Սևագրություն 15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Qnarik/Սևագրություն 15
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ
Արտաքին պատկերներ
Ինքնաթիռի մնացորդներ

Մալավիի փոխնախագահի ինքնաթիռի կործանում, Մալավիի զինված ուժերի Dornier 228 ինքնաթիռը, որում գտնվում էր Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման՝ ինը ուղևորների հետ միասին, 2024 թվականի հունիսի 10-ին ընկել է Չիկանգավայի անտառային արգելոցը (Մզիմբայի շրջան)[1]։ Չվերթի տարածքում մառախուղի պատճառով վատ տեսանելիություն է եղել[2]։ Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են[3]։

Սաուլոս Չիլիման կառավարական պատվիրակության գլխավորությամբ թռչում էր Մալավիի հյուսիս՝ Մզուզու քաղաք՝ արդարադատության նախկին նախարար Ռալֆ Կասամբարայի հուղարկավորությանը[4], բայց եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել և շրջվել է դեպի մեկնման օդանավակայան: Ինքնաթիռում եղել է նաև նախկին առաջին տիկին Պատրիսիա Շանիլ Ջիմբիրին[5]։ Հայտարարվել է, որ ինքնաթիռում է եղել նաև երկրորդ տիկին Մերի Չիլիման, որն ավելի ուշ հերքվել է: Մալավիում ազգային սուգ է հայտարարվել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Вице-президент Малави погиб в авиакатастрофе». Արխիվացված օրիգինալից 2024-06-11-ին. Վերցված է 2024-06-11-ին.
  2. «Malawi Vice President feared dead in plane crash». Արխիվացված օրիգինալից 2024-06-11-ին. Վերցված է 2024-06-11-ին.
  3. «В лесу нашли обломки самолёта вице-президента Малави — он погиб». Արխիվացված օրիգինալից 2024-06-11-ին. Վերցված է 2024-06-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 53 (օգնություն)
  4. «Самолёт вице-президента Малави Саулоса Чилимы пропал с радаров». Արխիվացված օրիգինալից 2024-06-10-ին. Վերցված է 2024-06-11-ին.
  5. 5,0 5,1 Вице-президент Малави погиб при крушении самолёта