Jump to content

Մասնակից:Nversaghatelyan/Սքարբորոու քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքարբորոու քոլեջը(Scarborough College) Անգլիայի Հյուսիսային Յորքշիր նահանգի Սքարբորոու քաղաքում տեղակայված, 3-18տ. տղաների և աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ քոլեջ է։ Այն հիմնադրվել է 1898 թվականին, բացվել՝ 1901-ին։ Այն հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) Համաշխարհային դպրոց՝ սկսած 2006թ. հունիսից։ Այնտեղ գործարկվում է ՄԲ դիպլոմի ծրագիրը։ Քոլեջն ունի լայնածավալ և որակյալ կրթություն տվող կենտրոնի հեղինակություն։ Պահելով ավանդական սկզբունքները՝ քոլեջը կարողացել է զարկ տալ նաև նորարարությանը, ինչի արդյունքում այն դարձել է Հյուսիսային Յորքշիրում Միջազգային բակալավրիատը ներկայացնող առաջին ուսումնական հաստատություններից մեկը։ Այսօր այն լավագույն արդյունքներ ցույց տվող ՄԲ ուսումնական հաստատություններից մեկն է Մեծ Բրիտանիայում, ու առհասարակ ամբողջ աշխարհում։ Ընտրական գործընթացը բարդ է և դիմորդները պետք է համապատասխանեն քոլեջի սահմանած չափանիշներին։ Դպրոցի առարկայական բազայի հիմքում ընկած է անգլերենի, մաթեմատիկայի, գիտության տարբեր ճյուղերի և ժամանակակից օտար լեզուների ուսուցման սկզբունքը։ Վեցերորդ ձևի(Sixth Form) աշակերտները ուսումնասիրում են ՄԲ ծրագիրը, ինչը հանդիսանում է երկու տարի տևողությամբ կրթական հետաքրքիր մի ընթացք, որն աշակերտներին պատրաստում է հետդպրոցական, համալսարանական կյանքին։ ՄԲ ծրագիրն առաջարկում է համընդգրկուն և հավասարակշռված որակավորում, որն ընդունելի է ամբողջ աշխարհում։ Սքարբորոու քոլեջի Վեցերորդ ձևի(SixthForm) բոլոր աշակերտները սովորում են Միջազգային բակալավրիատ հեղինակավոր դիպլոմի ծրագիրը, և հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել Մեծ Բրիտանիայում և համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բուհերում, ինչպիսիք են Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարանները։ Այսպիսով, Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագիրը (ՄԲ ԴԾ) հեղինակավոր, միջազգային ճանաչում ունեցող որակավորում է, որն երաշխավորում է աշակերտների միջազգային հարթակներում ուսումը շարունակելու պատրաստակամությունը և ավելի բարձր շարժունակությունը։ Ծրագիրը նպաստում է նաև այնպիսի կարողությունների զարգացմանը, ինպիսին են քննադատական և վերլուծական մտածողությունը, հանրային ներգրավվածությունը, լեզվի բացարձակ տրիապետումը, ինչպես նաև միջազգային խնդիրների մասին քաջատեղյակ լինելը։ Այդ քոլեջի հայտնի շրջանավարտներից են եղել, Իան Քարմայքլը (դերասան), Ռիչարդ Գիլբերթը (կրիկետիստ), Ֆիլիպ Մանը (գիտական ֆանտաստիկայի ժանրի գրող), Մարկ Փրեշըզը (Դաշտային հոկեյի Օլիմիպիական բրոնզե մեդալակիր), Ուիլֆ Փրաուդֆութը (Պառլամենտի պահպանողական թևի ներկայացուցիչ և Հյուսիս-յորքշիրյան ձեռնարկատեր), դր. Ջեյմս Սթիվենսոնը (ՆԱՍԱ-յի աստղակենսաբան)։

Ինչպես միշտ, այս տարի նունպես քոլեջի շրջանավարտների ձեռքբերումները շարունակվեցին. ՄԲ դիպլոմի ծրագրի շրջանակներում տեղացի պատանի Քրիստիան Գալեան հավաքեց 45 միավոր, և այս հաղթանակը նրա համար տեղ ապահովեց աշխարհի լավագույն ուսանողների 0.4%-ի մեջ։ Քրիստիանն այժմ սովորում է Քեմբրիջի համալսարանի բժշկության ֆակուլտետում։ Սքարբորոուի պատվավոր շրջանավարտի մրցանակն այս տարի հանձնվել է Օլիմպիական բրոնզե մեդալակիր հոկեյիստ Մարկ Փրեշըզին, ով սպորտային հաջողություններին զուգահեռ Քոլեջն ավարտելուց հետո կարողացել է Օքսֆորդի համալսարանում Առաջին կարգի աստիճան ստանալ և հաջողակ կարիերա է ունեցել դիվանագիտական ծառայության և ֆինանսների ասպարեզներում։ ՄԲ ծրագրում ներգրավված են 153 երկրների 4964 դպրոցներ, և Սքարբորոու քոլեջը Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի լավագույն ՄԲ դպրոցներից է և հանդիսանում է բնակվելու և սովորելու համար հիանալի, խոստումնալից և ներդրումներն արդարացնելու մեծ ներուժ ունեցող վայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքարբորոու քոլեջը(Scarborough College) Անգլիայի Հյուսիսային Յորքշիր նահանգի Սքարբորոու քաղաքում տեղակայված, 3-18տ. տղաների և աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ քոլեջ է։ Այն հիմնադրվել է 1898 թվականին, բացվել՝ 1901-ին։ Այն հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) Համաշխարհային դպրոց՝ սկսած 2006թ. հունիսից։ Այնտեղ գործարկվում է ՄԲ դիպլոմի ծրագիրը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.youtube.com/watch?v=4Zc3WYCjocg https://www.youtube.com/watch?v=IXTCRTJFRV0&t=25s https://www.youtube.com/watch?v=3M7GT-fKM-I

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.ukboardingschools.com/schools/scarborough-college/ https://www.boardingschoolsadvice.com/scarborough-college == Աղբյուրներ == file:///C:/Users/NVER/Downloads/Scarborough_College.pdf

Պատկեր:Սքարբորոու քոլեջ
https://www.isi.net/school/scarborough-college-6879 file:///C:/Users/NVER/Downloads/Scarborough_College.pdhttps://www.boardingschoolsadvice.com/scarborough-collegef(չաշխատող հղում)