Մասնակից:NoravankFoundation

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեր աշխարհում էլ արիության շատ գործեր կան գործված, գրով հիշատակության արժանի»

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Գիրք Ա, Գլուխ Գ


ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ (Ք.Ա. 2492Թ.)

ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Հայ ժողովուրդն իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած ՀԱՂԹԱՆԱԿՈՎ։ Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» «Հայկ և Բել» վիպասքից, որն այսօր էլ հայ ժողովրդի ինքնաճանաչման կարևոր խթաններից է: 2008թ. օգոստոսի 11-ին հայ ժողովուրդը տոնեց այս ՀԱՂԹԱԿԱՆ ճակատամարտի 4500-ամյակը: Այս պատկառելի տարեդարձը առիթ է վերիմաստավորելու Հայոց պատմության բազմաթիվ հարցեր, այդ թվում ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ: Պահպանելով հայ ժողովրդի պատմության ավանդական շարադրանքը՝ մեր հաղթանակներին նվիրված այս աշխատությունը հարկ ենք համարում սկսել Հայոց ձորում Հայկ Նահապետի տոնած հաղթության նկարագրությամբ:


Վիպասքը Ըստ Պատմահոր՝ Հայկ Նահապետը (Հապետոսթյան Հայկը), չկամենալով ենթարկվել բռնակալ Տիտանյան Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս` իր հայրենի երկիրը: Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ, առաջարկում վերադառնալ ու հնազանդվել իրեն, սակայն, վճռական մերժում ստանալով, մեծ բանակով արշավում է Հայկի դեմ (տե՛ս քարտեզը):