Մասնակից:Narkin1980/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

== Իսլամ ==[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը (արաբ.՝ الإسلام), աստվածային վերջին կրոնն է ըստ Ղուրանի: Այս կրոնը ձևավորվել է 610 թվականին` Արաբական թերակղզում գտնվող Մեքքա քաղաքում: Մոհամմադը այս կրոնի մարգարեն է, որը համարվում է վերջին մարգարեն: Իսլամի սուրբ գիրքը Ղուրանն է և մուսուլմանների Ղեբլեն (ուղղություն, որի առջև կանգնում է աղոթք անողը) Քաբեն է (արաբերեն՝Բեյթօլլահ կամ Աստծո տուն) Մեքքա քաղաքում: Իսլամի տարածումը սկսվեց Մադինա քաղաքից, երբ Իսլամի մարգարեն գաղթեց այդ քաղաք: Իսլամը բաժանվում է երեք մասի` հավատալիքներ, վճիռներ և բարոյական արժեքներ: Իսլամի հիմքը միաստվածությունն է և աղոթելը` Իսլամի հետևորդի ամենակարևոր գործը: Իսլամը ունի երկու հիմնական ուղղություն` Շիա և Սուննի, որոնք իրենց հերթին բաժանվում են մի քանի խմբերի: Այս երկու ուղղությունները իմամության կամ իսլամի մարգարեի առաքելության ժառանգողի շուրջ տարաձայնության մեջ են գտնվում: Իսլամի մարգարեն Մոհամմադ Էբն Աբդոլլան է, ով ուղարկվեց Աստծո կողմից`իրեն ներշնչված պատգամները մարդկանց փոխանցելու նպատակով: Ղուրանն աստվածային ներշնչանքների գիրքն է` ուղղված Մոհամմադին: Մուսուլմանները նամազ են անում Ղեբլեի ուղղությամբ: նամազը մուսուլմանների ամենակարևոր գործն է: Իսկ այն մուսուլմանները, ովքեր ունեն ֆինանսական կամ առողջական խնդիրներ, գոնե մեկ անգամ պետք է ճամփորդեն Մեքքա` իրականացնելու Հաջի ուխտագնացությունը:

Իսլամ բառի ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ բառի հիմքը Սալամ-ն է, որ նշանակում է առողջություն և Աստծուն նվիրվել, հնազանդվել: Իսլամը նախքան Արաբիայում բնակվող արաբների շրջանակներում և նախաիսլամական շրջանում նշանակում էր հրաժարվել: Եվ երբ արաբներն օգտագործում էին Ասսալամ բայը, ի նկատի ունեին, մի բան, որը շատ թանկ է մարդու համար և որից նա հրաժարվոմ է, նվիրելով դա ուրիշին, որը ցանկանում է այն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ հենց ինքը մարդն է, մարդու ինքնությունը, որը համարվում է նրա ամենաթանկ ունեցվածքը: Իսլամը նշանակում է հնազանդվել ու նվիրվել առանց նախապայմանի: Սեյեդ Հասան Նասրի ասելով, մուսուլմանը նա է, ով իր ընտրությամբ ընդունել է, որ իր կամքը ենթարկի Աստծո կամքին: Ասամե Թաբաթաբայիի ասելով. "Այս կրոնը հռչակվել է Իսլամ, քանի որ նրանում մարդ արարածը հնազանդվում է Աստծո կամքին": Իսլամ բառը օգտագործվել է Ղուրանում և բազմաթիվ են վկայությունները իսլամի մարգարեից, որոնց համաձայն նա ասել է, որ իր կրոնի անունն Իսլամ է և իր ու իր հետևորդներին ավանել է մուսուլմաններ:


Յուրաքանչյուր մարդ, երկու նախադասություն ասելով, կարող է դառնալ Իսլամի հետևորդ: Դրանք են` «اشهد ان لااله الا الله» و «اشهد ان محمدا رسول الله» Այդ նախադասություններով մարդը վկայում է, որ Աստված միակն է և Մոհամմադը Իսլամի մարգարեն է: Սակայն պետք է ասել, որ սա Իսլամ ընդունելու միայն առաջին քայլն է: Ավելի կարևոր է սրտանց հավատալը: Հենց այդ պատճառով էլ Ղուրանի որոշ այաներում Իսլամ և հավատք բառերն այնպես են ներկայացվում, որ այդ երկուսի մեջ կա որոշակի կապ:

Իսլամի մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ կրոնի հիմնադիրը Մոհամմադ Էբն Աբդոլլա Բեն Աբդոլմոթալեբն է Իսլամական աղբյուրների համաձայն` նա Աստծո վերջին մարգարեն է, ով ուղարկվել է Աստծո կողմից` մարդկանց համար: Մուսուլմանները նրան համարում են լավագույն մարդը և լավագոյն օրինակը իրենց կյանքի համար: Շատ մուսուլմանների կարծիքով, Մոհամմադի յուրահատկություններից է եղել անմեղությունը: Մոհամմադն արաբ էր և Ղոռեյշ ցեղից: Նա ապրել է Աաբական թերակղզու Մեքքա քաղաքում: Ծնվել է 577 թ: Մանուկ հասակում կորցրել է ծնողներին և կյանքը շարունակել պապի` Աբդոլ Մոթալեբի, այնուհետև` հորեղբոր` Աբութալեբի հետ: Իր կյանքում երբեք չի եղել կռապաշտ: Մեքքայի մարդիկ նրան հիշում էին "վստահելի" ածականով: Մոհամմադը 40 տարեկանում Աստծո կողմից հռչակվեց որպես մարգարե: Աստծո առաջին պատգամը նրան հասավ Գաբրիել հրեշտակի կողմից` երբ նա 40 տարեկան էր և այդ պահին գտնվում էր Մեքքա քաղաքի Հարա քարանձավում:

Ղուրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն է: Այդ գիրքը համարվում է մուսուլմանների հավատալիքների ու կրոնական ողջ համակարգի հիմնական աղբյուրը: Իսլամական հավատալիքնեի համաձայն` Ղուրանի բովանդակությունը գրվել է ներշնչանքի արդյունքում: Իսկ այդ ներշնչանք ուղարկվել է Գաբրիել հրեշտակի միջոցով: Մուսուլմաների կարծիքով, Ղուրանում որևէ սխալ գոյություն չունի և ի հայտ գալուց առ այսօր, այն չի խեղաթյուրվել: Ղուրանը բաղկացած է 114 սուրայից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է որոշակի թվով այաներից:

[1]