Jump to content

Մասնակից:NarineGalstyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվային մարքեթինգը թվային տեխնոլոգիաների միջոցով արտադրանքի կամ ծառայության տարածումը կամ առաջխաղացումն է, որի նպատակն է ձեռք բերել հաճախորդներ և պահպանել նրանց հավատարմությունը: Թվային մարքեթինգը թույլ է տալիս թիրախավորել սպառողներին: Թվային մարքեթինգի կարևորագույն նպատակներից է ներկայացնել և առաջխաղացնել բրենդը, սպառողների միջև ստեղծել նախապատվություն բրենդի հանդեպ, երկխոսության մեջ մտնել հաճախորդների հետ և խթանել վաճառքները: Թվային մարքեթինգը ներառում է որոնողական համակարգերի օպտիմիզացում (SEO), որոնողական համակարգերի մարքեթինգ (SMM), սոց. մեդիա մարքեթինգ (SMM), e-commerce, էլ. փոստերի տարածում, էլ. վահանականեր և թվային մեդիայի ցանկացած այլ դրսևորում: Թվային մարքեթինգի առանցքային մոտեցումներից մեկը հաճախորդներին կարևորելը և նրանց ձայնը լսելի դարձնելն է: «Թվային մարքեթինգ» տերմինն առաջին անգամ կիրառվել է 1990-ականներին: 2000-ականներին և հետո թվային մարքեթինգը էապես զարգացում ապրեց և դարձավ հաճախորդների հետ կապ հաստատելու արդյունավետ միջոց: