Jump to content

Մասնակից:Narine246179

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկը:

Հայաստանի Հանրապետությունում  բարձր տեխնոլոգիաներով, հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները իրենց գործունեությունը սկսեցին ակտիվացնել 1996թ-ից: Հատկապես զգալի տեղաշարժեր գրանցվեցին 2000թ.-ին: 

Գործող ընկերությունները ներկայացնում են Տեղեկատվական տեխնոլո•իաների ոլորտի աշխատանքների գրեթե ամբողջ սպեկտորը: Ընդ որում, տեղական ընկերությունների արտադրանքի տեխնիկական մակարդակաը համապատասխանում է համանման արտասահմանյան ընկերությունների արտադրանքի մակարդակին: 2000թ. դեկտեմբերի 28-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց ՀՀ տնտեսության գերակա ճյուղերց մեկը, որին հաջորդեց ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգի ընդունումը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բանկային համակարգում

Բանկային գործում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների համար կարելի է առանձնացնել. հետևյալ ուղղությունները` • ներբանկային տեղեկատվական տեխնոլոգիաներ • արտաքին միջավայրի սուբյեկտների հետ գործարքներ

    Բոլոր բանկային ավտոմատացված տեղեկատվական տեխնոլոգիաները գործում են հետևյալ երեք բաղադրիչների հիման վրա`

• սարքավորումներ, • կապի և հեռահաղորդակցության միջոցներ, • ծրագրային ապահովում, Բանկային տեղեկատվական տեխնոլո·ական համակարգ Բանկային տեղեկատվական տեխնոլոգիական համակար·Á իրենից ներկայացնում է բանկի կառավարման ձև կիբեռնետիկայի և ինֆորմատիկայի հիմնական տեսական դրույթների հիման վրա: Կիբեռնետիկան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության օբյեկտների կառավարման գործընթացները: Ինֆորմատիկան գիտություն է տեղեկատվության պահպանման, մշակման և փոխանցման մեթոդների և միջոցների մասին` ծրագրային-տեխնիկական միջոցների և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների լայն օգտագործման հիման վրա: Երկրի բանկային համակարգը կազմված է մեծ թվով տարրերից. Կենտրոնական բանկ, առևտրային և մասնագիտացված բանկեր, դրանց մասնաճյուղեր: Ինչպես ամբողջ համակարգը, այնպես էլ նրա յուրաքանչյուր տարր ունի բարդ, բազմամակարդակ կառուցվածք, ինչպես նաև մեծ թվով ներքին և արտաքին ինֆորմացիոն կապեր: Նորմալ գործունեության համար կատարվում է ինչպես առանձին տարրերի, այնպես էլ ամբողջ համակարգի կառավարումը: Բանկային, ինչպես և ցանկացած այլ տնտեսական համակարգում, կառավարման •ործընթացը հանդիսանում է տեղեկատվական գործընթաց: Բանկային տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերը հիմնվում են որոշակի սկզբունքների վրա: • Համակարգային մոտեցում • Անընդհատ զարգացում • Համատեղելիություն • Ստանդարտացում և ունիֆիկացում • Ինտեգրացիա • Արդյունավետություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը բանկի կառավարման մեջ

Այսօր բանկային աշխատողները և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետները ավտոմատացված տեղեկատվական տեխնոլոգիաներ հասկացության մեջ դնում են երկու իմաստ: Շատ հաճախ այս հասկացությունը կապում են բանկային պրակտիկայում ցանկացած համակարգերի ներդրման հետ, որոնք. • կատարում են անալիտիկ հաշվարկներ, կազմում են հաշվետվություններ • հավաքում և պահպանում են տեղեկատվությունը • ավտոմատ կերպով գումարները գրանցում են ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվների վրա, կատարում են փոխանցումներ, հաշվարկում են տոկոսներ ու դիվիդենտներ և այլն • վարում են գործավարությունը • թեթևացնում են բանկային աշխատողների աշխատանքը • ստեղծում են նոր տիպի ծառայություններ (բանկոմատներ, ծառայություններ, ինտերնետով և այլն) Տեղեկատվական տեխնոլոգիական համակարգ հասկացությունը անխզելիորեն կապված է կառավարում հասկացության հետ: Այդ պատճառով, խոսելով դրանց մասին, պետք է հասկանանք, որ խոսքը վերաբերվում է մարդու անմիջական մասնակցությամբ արտադրական գործընթացի կառավարման համակարգերի մասին: Բոլոր վերը նշված համակարգերը, կարելի է ասել, վերաբերում են ՙտեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերի դասին՚: Այդպիսի տեխնոլոգիական գործընթացի օրինակ կարող են հանդիսանալ հաշվապահական գրանցումները: Այս համակարգերից մի քանիսն աշխատում են ավտոմատ, առանց մարդու մասնակցության: Բանկային գործում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության երկրորդ և այսօր ավելի կարևոր իմաստ` բանկի կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրումն է: Այս դեպքում բանկը դիտարկվում է ոչ թե որպես կազմակերպական կառուցվածք, այլ որպես արտադրություն, բանկային գործունեություն: Ինչպես և ցանկացած բարդ համակարգ, որը գործում է բարդ միջավայրում, բանկը մշակում է իր նպատակներին համապատասխանող վարքագիծ, այնուհետև անընդհատ կարգավորում է այն` կախված արդյունքներից և գործունեության պայմանների փոփոխությունից: Կառավարումը կատարվում է հաջողությամբ, եթե կարգավորվում է աշխատանքի ամբողջ ցիկլը: Ակնհայտ է, որ այն տեղեկատվական տեխնոլոգիական համակարգը, որը կանգնած է կառավարման խնդիրների մակարդակի վրա, նման է բանկին և ոչ թե դրա առանձին հատվածին: Այն հանդիսանում է բանկի ինֆորմացիոն հիմքը և արտացոլում է նրա գործունեության բոլոր գոյություն ունեցող տարրերը: Տեղեկատվական տեխնոլոգիական համակարգը պետք է պահպանի հաշվառման գործառույթները: Հաշվառումն ընկած է կառավարման հիմքում: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերի օգտագործումը դեռևս այնքան էլ դուրս չի եկել հաշվառման ՙտեխնոլոգիայի սահմաններից՚: Այստեղ տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերը ծառայում են որպես ՙհաշվապահական գործառնությունների մեքենաներ՚` մնալով հաշվապահական հաշվառման տարրերի մակարդակում և չեն բարձրանում վճարային փաստաթուղթ հասկացությունից: Այսպիսով ավտոմատացվում են միայն առանձին տեխնոլոգիական գործընթացներ: Բանկային գործունեության ավտոմատացված տեխնոլոգիաները

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները թուլ են տալիս կոորդինացնել բանկերի բաժինների գործունեությունը, ընդլայնել միջբանկային կապերը, գործել մի շարք երկրների ֆինանսական շուկաներում: Բանկի տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների ավտոմատացումը ներազդում է ռազմավարական խնդիրների լուծման վրա: Էլեկտրոնային տեխնիկայի և տեխնոլոգիայի ձեռքբեևումները առաջարկեցին ծառայության նոր տեսակ` կանխիկ դրամական մասսայի ղեկավարման ավտոմատացման համակարգը: Այս համակարգը տալիս է օպերացիոն տեղեկատվություն բոլոր բանկային հաշիվների չափի մասին, թույլ է տալիս կար•ավորել և կանխատեսել դրամական միջոցների ուղղությունը, նվազեցնել կախիկ դրամի հետ աշխատանքի դժվարությունը, անցնել ոչ թղթային տեխնոլո•իայի: Ոչ թղթային տեխնոլոգիայի դրամական կողմերն են. • տվյալների ակնթարթային փոխանցում, • պահպանման յուրօրինակություն, • պահպանման բարելավում, • փաստաթղթերի շրջանառության դժվարության կտրուկ նվազեցում:

Բանկային գործունեության ավտոմատացման առանձնահատկությունները

Դժվար է պատկերացնել ավելի հարմար տեղ համակարգչային տեխնոլոգիայի ներդրման համար, քան ասենք բանկային գործը: Մեծամասամբ բոլոր խնդիրները, որոնք առաջանում են բանկի աշխատանքի ընթացքում, բավականին հեշտությամբ ենթարկվում են ավտոմատացման: Տեղեկատվության զգալի հոսքերի արագ և անխափան մշակումը հանդիսանում է ցանկացած մեծ ֆինանսական կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը: Բանկը նախ և առաջ ֆինանսական կազմակերպություն է, եկամուտներ ստանալու ակնկալիքով ստեղծված, դրա համար մոդեռնացման վրա բանկը պետք է գումար ծախսի իր շահերից ելնելով: Համաշխարհային պրակտիկայի տվյալների վրա հիմնվելով կարելի է ասել, որ բանկերի տարեկան ծախսերի մոտ 17%-ը հատկացվում է համակարգչայնացմանը: Հետաքրքրությունը բանկային համակարգի համակարգչայնացմանը ոչ թե րոպեական շահեր ստանալու նպատակ է հետապնդում, այլ դրանով բանկերը լուծում են ստրատեգիական խնդիրներ: Հայաստանի բանկերում օգտագործվող ավտոմատացված բանկային համակարգերի առանձնահատկությունները Մեր երկրում բանկային տեխնոլոգիաների ավտոմատացումը անցել է զարգացման մի քանի փուլով: Սկզբնական շրջանում դրանք բավականին պարզ ծրագրային ապրանք էին, որոնք ավտոմատացնում էին բանկային գործունեության առանձին ասպեկտներ: Ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացմամբ Կենտրոնական բանկի գործունեության ոլորտը լայնացավ, ավելացավ նաև մշակվող տեղեկատության ծավալը: Այս պայմաններում անխուսափելի դարձավ բանկային գործունեության անցումը կոմպլեքս ավտոմատացմանը: Ծրագրային ապահովման շուկայում առաջ եկան այնպիսի ծրագրային փաթեթներ, ինչպիսիք են ՙArmsoft՚, ՙLsoft՚ և այլն, որոնք կարողանում էին բավարարել ներկայացվող պահանջները: Բանկերի կողմից այս, կամ այն համակարգի ընտրությունը կախված էր գին-հուսալիություն-արդյունավետություն հարաբերակցությունից: Տարատեսակ համակարգչային բազա, բաժանմունքների և մասնաճյուղերի մեծ ցանց ունեցող շատ բանկեր ստիպված են ստեղծել ոչ միայն սեփական ցանցային ինտեգրացիա, այլև լուծել տեղեկատվական տեխնոլոգիաների ողջ համակարգային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրները: Բանկային գործունեության կարևոր տրադիցիոն ուղվածություն է վարկավորումը, որը, որպես կանոն, կազմում է բանկի ողջ եկամտի 75%-ը: Այս ոլորտի ավտոմատացումը թույլ է տալիս ոչ միայն հսկել վճարումները, այլ նաև կանխատեսել բանկի հեռանկարները թե գումարի ստացման, թե ներգրավման միջոցներին ուղղված հետագա վճարումների մասով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգություն և անվտանգության քաղաքականություն

Տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերում ռիսկերի կառավարումը կապված է դրանց անվտան•ության ապահովման հետ: Բանկային տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգություն ասելով հասկանում ենք նրա այն հատկությունը, որն արտահայտվում է դրա օգտագործողներին և սեփականատերերին վնաս պատճառելու գործողություններին հակազդման կարողության մեջ: Սովորաբար տարանջատում ենք ներքին և արտաքին անվտանգություն հասկացությունները: Անվտանգության քաղաքականությունը նորմերի, կանոնների և մեթոդների ամբողջություն է, որոնց հիման վրա կառուցվում է կրիտիկական տեղեկատվության պահպանման, մշակման և փոխանցման համակարգերի գործունեությունը: Անվտանգության քաղաքականությունը սահմանում է. • անվտանգության համակարգի նպատակները, խնդիրները, ուղղությունները, • առանձին ենթահամակարգերի գործունեության բնագավառները, • երաշխավորված նվազագույն պաշտպանության մակարդակը, • անձնակազմի պարտականությունները անվտանգության ապահովման ուղղությամբ, • պաշտպանության խախտման պատժամիջոցները: Եթե անվտանգության քաղաքականության իրականացումը չի կատարվում հետևողականորեն կամ ամբողջությամբ, ապա կտրուկ աճում է տեղեկատվության անվտանգության խախտման հավանականությունը:

Տեղեկատվական անվտանգության համակարգի կազմակերպումը և իրագործումը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին.

1. Արժեքայնություն 2. Համալիրություն 3. Ժամանակայնությունը 4. Անընդհատություն 5. Օրինականություն 6. Հիմնավորվածություն 7. Տնտեսական նպատակահարմարություն և ծախսերի համադրելիություն 8. Կատարելագործում 9. Կառավարման կենտրոնացում: Անվտանգության սպառնալիքների եղանակները • Տեխնիկական պատճառներից առաջացած պատահարներ • Իրադարձություններ` կապված տարերային աղետների հետ • Իրավիճակներ` կապված մարդկանց ոչ դիտավորյալ գործողությունների հետ • Մարդկանց կողմից կատարված չարամիտ գործողություններ