Մասնակից:Narek Minasyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրիլյան հիմնախնդիր

(ճապոնական աղբյուրներում կոչվում է «Հյուսիսային տարածքների հիմնախնդիր»: Հիմնախնդրի էությունը կայանում է նրանում, որ Ճապոնիան իրենից հյուսիս ընկած 4 վիճելի կղզիների (Հարավային Կուրիլների` Հաբոմաի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ) պատկանելիության հարցը համարում է դեռևս չլուծված։ Այսօր դե ֆակտո այդ կղզիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկրորդ համաշխարհայինից ի վեր դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր։ 

Հակամարտության պատմությունը

Կուրիլյան արշիպելագը 17-րդ դարում հայտնաբերելու հետ կապված երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց պնդումները, սակայն ռուսական դիրքերն այս հարցում ավելի հիմնավոր են, քանի որ ճապոնիայի կայսեր 1633, 1636 և 1639 թթ հրամանգրերի համաձայն երկիրը ավելի քան երկու դար «փակվեց» բոլոր օտարերկրացիների (բացի չինացիներից), հատկապես` եվրոպացիների համար, ընդհուպ մինչև 1854 թվականը։ Բացի սահմանափակ մուտքի թույտվությունից, ինքնամեկուսացման քաղաքականությունը ճապոնացիներին արգելում էր կառուցել մեծ նավեր և դուրս գալ սահմանված ծովափնյա շրջանից։ Ճապոնացի նավաստիների առաջին գիտարշավը դեպի Կուրիլյան կղզիներ հատուկ թույլտվությամբ կազմակերպվել է միայն 1785թ-ին Տ, Մոգամիի հրամանատարությամբ, որտեղ, համաձայն գիտարշավի զեկույցի, նրանց դիմավորել են ռուսներ և տեղական այնա ժողոուրդը։ Բացի այդ, Եկատերինա 2-րդի 1779թ. հուլիսի 8-ի հրամանագրում նշված է, որ Կամչատկայից հարավ ընկած և մինչև Ճապոնիա տարածվող կղզիները գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ։ Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինի օրոք` 1855թ, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքվեց խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պայմանագիր, որի համաձայն Իտուրուպ կղզուց հյուսիս ընկած Կուրիլյան կղզիները հայտարարվում էին ռուսական տիրույթներ, իսկ արդեն 1875թ պայմանագրով Ռուսաստանը Ճապոնիային զիջեց 18 կղզի։ Սանկտ Պետերբուրգում ստորագրված այս պայմանագիրում (որ կոչվում էր «Տրակտատ Սախալին կղզու մի մասը Կուրիլյան կղզիների խմբի հետ փոխանակելու մասին») նշվող կղզիների կազմում Հաբոմաի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիները չէին նշվում։ Խախտելով վերոնշյալ պայմանագրերը` Ճապոնիան սկսեց ռուս-ճապոնական պատերազմը (1904-1905), որտեղ Ռուսաստանը պարտություն կրելով` կորցրեց վերոնշյալ 4 կղզիները և Սախալին կղզու հարավային մասը (մինչև 50-րդ զուգահեռական)։ Առաջին աշխարհամարտում պարտված Ռուսաստանը 1918թ-ից սկսեց ենթարկվել ինտերվենցիաների Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չինաստանի և Ճապոնիայի կողմից։ Վերջինս որոշակի հաջողություններ ունեցավ հեռավորարևելյան շրջաններում, սակայն շուտով ստիպված էր վերջ դնել իր ինտերվենցիաներին և ՌԽՖՍՀ կողմից ճնշումներին տեղի տալով` 1925թ-ին հեռացան Հյուսիսային Սախալինից։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից 1945թ-ին Մանջուրիայում գտնվող ճապոնական Կվանտունյան բանակը, Հաբոմայի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիներում տեղակայված զորամիավորումները ջախջախելուց հետո, Կոուրիլները և Հարավային Սախալինը անցացան Խորհրդային Միությանը։ Նույն թվականին ընդունվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը կոլեկտիվ միջոցներ էր նախատեսում բոլոր ագրեսոր երկրների դեմ (հոդված 107) և թույլատրում էր դաշնակիցների դեմ պատերազմած երկրներից տարածքներ վերցնել։ Բացի այդ, գործող պայմանագրերի և Կանոնադրության հակասության դեպքում ՄԱԿ-ի Կանոնադրություն ունի գերակա ուժ (հոդված 103)։ Առավել կարևոր է այն հանգամանքը որ Ճապոնիան, դառնալով ՄԱԿ-ի անդամ, բնականաբար ճանաչել է նրա կանոնադրությունը, ինչը շատ ռուս հետազոտողների կարծիքով վերացնում է «Հյուսիսային տարածքների» ճապոնական պահանջների իրավական հիմքերը։ 1951 թվականի Սեպտեմբերի 8-ին Սան-Ֆրանցիսկոյում ստորագրվեց խաղաղության պայմանագիր հակահիտլերյան կոալիցիայի և Ճապոնիայի միջև, որով կապիտուլացված Ճապոնիան հրաժարվում էր Կուրիլյան կրզիների և Հարավային Սախալինի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից։ Սակայն պայմանագրի տեքստում չէր նշվում, թե ում էր անցնելու այդ տարածքները, ինչի հետ համաձայն չէր Խորհրդային Միությունը և հենց այդ պատճառով չստորագրեց այն։ ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև հարաբերությունները վերականգնվեցին 1956 թվականի հոկտեմբերին, և Մոսկվայում ընդունվեց համատեղ հռչակագիր, որում նշվում էր. «Գնալով ընդառաջ Ճապոնիայի ցանկությանը և հաշվի առնելով ճապոնական պետության շահերը՝ ԽՍՀՄ-ը համաձայն է Ճապոնիային վերադարձնել Հաբոմայի և Շիկոտան կղզիների, սակայն փոխանցումը տեղի կունենա միայն ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։ Այս կարգավորումը չէր կարող անտարբեր թողնել ԱՄՆ-ին, ով, ելնելով «սառը պատերազմի» տրամաբա-նությունից, չէր կարող թույլ տալ նման բան։ Եվ գործի դնելով իր դիվանագիտական ողջ զինանոցը` Վաշինգտոնը ոչ միայն սպառնաց նման պայմաններով համաձայնություն ստորագրելու դեպքում Ճապոնիային հետ չվերադարձնել իր կողմից զբաղեցված Օկինավա կղզին, այլ նաև ստիպեց 1960թ. կնքել ամերիկա-ճապոնական նոր «անվտանգության պայմանագիր», որն ակնհայտորեն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ։ Նման զարգացումներից հետո վերջինս բնականաբար հրաժարվեց խոստացված կղզիները վերադարձնել։ Վերակառուցման ժամանակաշրջանում ռուս-ճապոնական հարաբերություն-ների կարգավորման նոր փուլ սկսվեց, և 1956թ. հռչակագիրը կրկին բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: ԽՍՀՄ փլուզումից հետո օգտվելով նորանկախ Ռուսաստանի Դաշնությունում տիրող անկայուն իրավիճակից՝ Ճապոնիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց` այն կառուցելով «ամեն ինչ և միանգամից» բանաձևի վրա։ Վերջինս իր «արդյունքը» տվեց և 1993թ-ի հոկտեմբերին Բ. Ելցինի Ճապոնիա այցելության ժամանակ ստորագրվեց Տոկիոյի դեկլարացիան, որով հաստատվում էր ռուս-ճապոնական երկխոսության անհրաժեշտությունը կապված արդեն չորս կղզիների հետ։ Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Ելցինի խոստումը, թե մինչև 2000թ. հիմնախնդիրը կստանա իր լուծումը, ինչի հետ ճապոնացիները ահռելի հույսեր էին կապում, անգամ հռչակել էին «2000թ-ը` հյուսիսային տարածքները վերադարձնելու տարի»։ Ճապոնացիների հույսերը սակայն չարդարացան, քանի որ Վ. Պուտինը գալով իշխանության այս հարցում գրավեց ավելի կոշտ դիրքորոշում և իր մոտեցումը կառուցեց հետևյալ փաստարկների վրա`1.Ռուսաստանը «ոչինչ պարտավոր չէ» զիջել Ճապոնիային; 2.Յալթայի պայմանավորվածությունները անբեկանելի են և ենթակա չեն քննարկման։ Նա «երկրորդ պլան մղեց» տարածքների թեման և ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությանը։ Մեծ քննադատությունների և քննարկումների ալիք բարձրացրեց հարաբերությունների կարգավորման շրջանակներում «իմաստունների խորհրդի»՝ նոր ոչ պաշտոնական մարմնի ստեղծումը, որի մեջ յուրաքանչյուր կողմից կընդգրվկվեր 7-ական ներկայացուցիչ: Այն պիտի զբաղվեր պատմական ու ժամանակակից հարաբերություններում առանցքային խնդիրների շուրջ միասնական մոտեցման մշակմամբ։ Շատերի համար անհասկանալի էր նաև ներկայացուցչական կազմի ընտրության սկզբունքը։ Ճապոնիայի նկատմամբ պուտինյան քաղաքականությունը շարունակեց նրան հաջորդած Դ. Մեդվեդևը, ով նույնպես փորձում էր ռուս-ճապոնական հարաբերություններում կենտրոնական դարձնել տնտեսական համագործակցությունը։ Ճիշտ է վերջին 15 տարիների ընթացքում կողմերը երկկողմ հանդիպումների ժամանակ խուսափում են բացահայտ և կտրուկ հայտարարություններից, սակայն հիմնախնդրի հետ կապված լարվածությունը դրսևորվում է տարբեր քաղաքական նոտաների, ենթատեքստերի, վետոների, բոյկոտների, հանդիպումները հետաձգելու, ցուցադրական այցելությունների և անգամ տարբեր օրենքների տեսքով։ Վերջինիս վառ դրսևորումերից էին 2009թ հուլիսի 11-ին ճապոնական խորհրդրանի կողմից վիճելի կղզիների հետ կապված օրինագծի ընդունումը, համաձայն որի «Հյուսիսային տարածքները հանդիսանում են մեր երկրի վաղեմի տարածքներ» և նոյեմբերի 20-ին կառավարության ընդունած փաստաթուղթը, որով Հարավային Կուրիլների կարգավիճակը սահմանվում էր որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից անօրինականորեն օկուպացված» (2012թ. մարտի 4-ին Ճապոնիայի կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց այս տերմինը փոխել ավելի մեղմ տարբերակով՝ «ՌԴ կողմից առանց իրավական հիմքերի զբաղեցված»)։ Բնականաբար այս իրադարձություններն իրենց քաղաքական պատասխանները ստացան ՌԴ կողմից, և վստահաբար կարող ենք նշել, որ հիմնախնդրի հետ կապված կողմերից ոչ մեկի և ոչ մի քայլ անարձագանք ու անպատասխան չի մնում մյուսի կողմից։