Մասնակից:Narek203

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիփեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա հիմնադրամը։ Իր անունը բաղկացած է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերի կցումից։ Վիքիպեդիայի 13 միլիոն հոդվածները (4,600` հայերեն վիքիպեդիայում) գրվել են կամավորների կողմից ու համարյա բոլոր հոդվածները կարող է խմբագրել ցանկաց մարդ ով կարող է բացել Վիքիպեդիայի կայքը։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմի Վելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանգրագիտարանային կայքն է։[1]

2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 253 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը Վիքիմեդիա Հիմնադրամ հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիփեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։ Վիքիփեդիան պարունակում է մոտավորապես 8.29 միլիոն հոդվածներ, որոնցից ավելի քան 2,000,000 պատկանում են անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ Վիքիդարանը և Վիքիգրքերը։ Վիքիփեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիփեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։ Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիփեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան բայց նաև որպես ինֆորմացիոն ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։ Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանակցողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից և Վիքիփեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։ Վիքիփեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։