Մասնակից:Narek0706/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկային հաշվառումը Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի և Օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարկային հարաբերությունները կարգավորող, Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները սահմանող, ինչպես նաև հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանող հաշվառման համակարգ է։ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքերով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և այլն։