Jump to content

Մասնակից:Nare Danielyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
         ՔԵՄՈՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ

Երկամյա կամ բազմամյա մշակովի խոտաբույս է: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս օգոստոսին:

 Աճում է հովիտներում, թփուտների արանքներում,լուսավոր տերևախիտ անտառներում,գետերի և առվակների երկայնքով,լեռների վրա:

Բուժական առումով օգտագործում են քեմոնի պտուղները: Այն կարելի է հավաքել ձեռքով` նաղօրոք մանգաղով հեռացնելով բույսի պըտղաբեր մասը: Չորացնել վերնատներում,բարակ շերտով փռելով թղթի կամ սավանի վրա: Չորացնելուց հետո մաքրել փոշուց և պահել փակ ապակյա բանկաների մեջ:Պիտանի է մինչև 3 տարի:

Քիմիական կազմը: Պարունակում է եթերայուղ, ճարպայուղ, ֆլավոնոիդներ, դաբաղող նյութեր, սպիտակուցներ, խեժ, մոմ, հանքային աղեր:

 Բուժական ազդեցությունը:Ունի մարսողությունը կարգավորող, աղիների շարժողունակությունը բարձրացնող, նեխման և խմորման գործընթացը նվազեցնող, ցավազրկող,աղեփքությունը վերացնող, լուծողական ազդեցություններ: Այն շատացնում է նաև կերակրող մոր կաթը:

Կիրառվում է մարսողության խանգարումների, մետեորիզմի (աղիների փքվածություն), ստամոքսի և աղիների կծկումային ցավերի, ատոնիկ փորկապությունների, վատ աղորժակի և սակավ կաթնաբերության դեպքերում:

  Կիրառման եղանակները:Ջրաթուրմ: Մեկ ճաշի գդալ մանրացված պտուղները թրմել մեկ բաժակ եռման ջրում, փակ վիճակում: Քամել մինչև սառելը: Խմել  2-3 ճաշի գդալ (երեխաներին` մեկ թեյի գդալ),օրական 5-6անգամ, ուտելուց առաջ:
  Եփուկ: Պատրաստվում է այն դեպքում, երբ հարկ կա շատացնել կերակրող մայրերի կաթը:

Մեկ ճաշի գդալ մանրացրած պտուղները եփել 2բաժակ եռացրած ջրում: Եռացնել փակ ամանի մեջ 3-5 րոպե: Քամել և խմել 1/3-1/2 բաժակ, օրական3-4 անգամ, ուտելուց առաջ: Կերակրող մայրերին խորհուռդ է տրվում ուտել քեմոնով թխված հաց:

  Փոշի: Մանրացված պտուղներից օգտագործել թեյի գդալի պոչի ծայրով, ուտելուց 20-30 րոպե առաջ: