Մասնակից:Nare--yan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դպրոցական կրթությունը Ճապոնիայում

Կրթությունը ոչ միշտ է եղել ճապոնական ապրելակերպի մասնիկը: Մինչ 1872թ-ի ինդուստրալացումը, որն իր հետ բերեց պարտադիր ուսուցման գաղափարը, կրթություն ստանում էին միայն ընտրյալները: Ճապոնիայի այսօրվա կրթական համակարգը բազմաթիվ կողմնակիցներ ունի,ում երկիրը պարտական է իր հաջողություններով: Տարրական դասարաններում հիմնական ուշադրությունը դարձնում են ավանդույթների սովորեցմանը, հատկապես մարդու պատասխանատվությունը իր ընտանիքի առջև: Սակայն վաղ պատանեկության շրջանում աշակերտները բախվում են կրթական համակարգի դաժան մրցութային քննություններին: Յուրաքնչյուր սովորողի ապագան որոշվում է հատուկ կարողությունների ստուգման թեստի արդյունքներով, որոնք ԱՄՆ-ում օգտագործվում են քոլեջների ընդունելության համար: Ճապոնիայում կրթությունն արտացոլում է մարդու կարողություններն ավելի մեծ չափով, քան ԱՄՆ-ում,որտեղ ընտանիքի ծախսերը որոշվում են քոլեջի ընտրությամբ: Բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված ծախսերը մեծ մասամբ հոգում է պետությունը: Բայց առանց քննությունների բարձր բալերի նույնիսկ ամենահարուստ ծնողների երեխաները չեն կարող ընդունվել հեղինակավոր համալսարաններ: Ճապոնիայում ավելի շատ են միջնակարգ ունեցող կանայք և տղամարդիկ ՝ 90% , քան ԱՄՆ-ում `84 %: Բայց մրցակցային համակարգի շնորհիվ շրջանավարտների միայն 45% է ընդունվում քոլեջներ: Զարմանալի չէ, որ ճապոնացի շրջանավարտները լրջությամբ են պատրաստվում ընդունելության քննություններին: Շնորհիվ ուսանողների առջև դրված լուրջ պահանջներին ճապոնական կրթական համակարգը հասավ տպավորիչ արդյունքների: