Jump to content

Մասնակից:Nane Petrosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորսված իմաստ// Նանե Պետրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորսված իմաստ վեպի համառոտ բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսուհին դեռևս երիտասարդության տարիներից հայտնվում է ընտանեկան, անձնական, առողջական և հոգեբանական լուրջ խնդիրների առջև: Այնուհետև, վախենալով անցյալի չարագուշակ կրկնությունից, փորձում է վերաիմաստավորել իր կյանքը՝ այդ ուղու վրա ևս հանդիպելով բազմաթիվ փորձությունների: Կկարողանա՞ արդյոք հերոսուհին վերագտնել իր կյանքի կորսված իմաստը:

Վեպը չի սրբագրվել: Այն ամբողջությամբ հիմնված է իրական դեպքերի վրա: Բոլոր հերոսների անունները փոխված են, ընթերցողի հետ ցանկացած համընկնում՝ պատահական:

Գիրրքն առաջին անգամ լույս է տեսել 2020թվականի հունվար ամսին:

Վեպում գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթերին- գլխավոր հերոսուհին է:

Նանե- Էթերիի ընկերուհին միևնույն ժամանակ Նանեի կերպարը հեղինակն ինքն է:

Աիդա- էթերիի մայրը, որ բարեսիրտ, մեծահոգի, համեստ կին է: Կյանքի հարվածներն ի զորու չէին եղել քարացնելու մոր սիրտը. այն դարձյալ փխրուն էր, անսահման բարի էր, սիրառատ՝ բոլորի համար: Ցանկացած սխալի համար այդ սրտում միշտ էլ ներում կգտնվեր:

Վրեժ - Էթերիի հայրը, որը միայն կյանքի մայրամուտին է գիտակցում, որ իր դստեր կյանքը տարիներ առաջ գլխիվայր շրջվել է մեծ մասամբ հենց իր մեղքով:

Էդմոն- Էթերիի ամուսինը, որ կնոջը խելագարի պես սիրելու հետ մեկտեղ, անտանելի էր դարձրել վերջինիս կյանքը իր շարունակական բռնություններով և խանդի տեսարաններով:

Գործող անձանցից են նաև Մարինան, Սառան, Գոռը, Կարենը և այլն:

Մեջբերումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանաչելով Էթերիին՝ համոզված էի, որ օրեր անց նա կվերադառնար կյանքի սովորական ռիթմին, կժպտար, կծիծաղեր և իր ծիծաղով կենդանությամբ կլցներ կորստի ցավից դառնացած տունը՝ թեթևություն և հանգստություն պարգևելով բոլորիս: Բայց նա կշարունակեր ցավ զգալ, սակայն այդ ցավն ու վիշտը Էթերին ոչ մեկիս հետ չէր կիսի : Նա օրվա ընթացքում բոլորիցս կթաքցներ իր տխրությունը, վիշտը և հիասթափությունը, իսկ գիշերը, երբ Էդմոնը քնած կլիներ, նա գլուխը կթաղեր բարձերի մեջ կամ կփակվեր սենյակում և ազատություն կտար խեղդող անզուսպ արցունքներին : Առավոտյան կարթնանար այտուցված և կարմրած աչքերով և դարձյալ կստանձներ երջանիկ կնոջ, սիրված աղջկա և անհոգ ընկերուհու դերը։
  • ...երբ կունենաս քո երեխային, այդ ժամանակ կհասկանաս ինձ և կգիտակցես, որ մայրական անհանգստությունը երբեք ավելորդ չի լինում: Դու էլ չես զգա, թե ինչպես կնարդայնացնես քո երեխային օրվա մեջ հարյուր անգամ նույն հարցը տալով, նույն զգուշացումն անելով, նույն տաք հագուստը նրան առաջարկելով: Ու այդ ժամանակ ինձ էլ կներես իմ չափից ավելի անհանգստության համար:
  • Տանելի է ցանկացած ցավ, երբ գիտես, թե հանուն ինչի ես դիմանում:
  • Հայր դառնալ և հայր լինել բացարձակապես տարբեր հասկացություններ են:
  • Մենք բոլորս լույս աշխարհ ենք գալիս մարդկային կերպարանքով, բայց ապրել որպես մարդ, թե որպես այլ կենդանի արարած, ընտրում ենք մենք:
  • Եթե դեպի երազանք տանող ճանապարհը հեշտ է թվում, ապա դու ճիշտ ուղու վրա չես:
  • Ուժեղ է ոչ թե այն մարդը, որը կարողանում է զսպել արցունքները, այլ նա, որը կարողանում է խոստովանել իր թուլությունը և լաց լինել:
  • ...Ես գիտեմ, որ դու հոգնել ես ուժեղ լինելուց: Քեզ հարկավոր է այնպիսի մեկը, ում կողքին կկարողանաս ցուցադրել կանացի թուլությունդ:
  • Ատե՞լ քեզ: Երբե՛ք: Քեզ ատելու ամեն մի րոպեն իմ կյանքից, իմ սիրուց մի ողջ հավերժություն կխլի:


Հեղինակի խոսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթերի՛, ես ուզում եմ քեզ շնորհակալություն ասել, քանի որ քեզնից շատ բան եմ սովորել։

Դու ինձ սովորեցրիր, որ ուժեղ է ոչ թե այն մարդը, որը կարողանում է զսպել արցունքները, այլ նա, որը կարողանում է խոստովանել իր թուլությունը և լաց լինել:

Դու ինձ սովորեցրիր, որ հնարավոր է և պետք է ժպտալ նույնիսկ արցունքների միջից։ Սովորեցրիր ժպտալ նույնիսկ այն դեպքում, երբ անասելի ուզում ես լաց լինել։ Դու ինձ սեփական օրինակով սովորեցրիր, որ կյանքի ընթացքում կրած ջախջախիչ պարտությունները և հարվածները պետք է ընդունել պարզ ճակատով՝ հայացքդ հառած ուղիղ փորձության աչքերին։

Դու սովորեցրիր, որ պետք է ոտքի կանգնել այն դեպքում, երբ նույնիսկ ամենասրտացավ բարեկամդ չիհավատում քո բարձրանալուն։

Դու ինձ սովորեցրիր, որ կյանքում պատահած անհաջողությունների համար չի կարելի մեղադրել ուրիշներին, եթե նույնիսկ նրանք իրոք մեղավոր են: Ուստի կյանքում տեղի ունեցած ամեն լավ կամ վատ բանի միակ պատասխանատուն և մեղավորը հենց դու ես։

Դու ինձ սովորեցրիր, որ նա, ով ընկերոջ հետ կկիսի իր հացի վերջին պատառը, միայնակ չի մնա այն պահին, երբ հարկավոր լինի, ցավոք, կիսել վիշտը։

Դու ինձ սովորեցրիր, որ ինչքան էլ լավը կամ վատը եղած լինի անցյալը, այն, այնուամենայնիվ, անցյալ է և պետք է ապրել այսօրվա օրով։ Եվ ինչքան էլ ծանր դասավորվի այսօրը, վաղվա համար պետք է ասել՝ լավ է լինելու:

Դու ինձ սովորեցրիր սիրել խելագարի պես, նվիրվել անմնացորդ և պայքարել աննահանջ, և այդ դեպքում անհնարինը հնարավոր կդառնա:

Դու ինձ սովորեցրիր, որ երբ սիրում ես որևէ մեկին, երբ կարոտում ես, երբ կարիքն ունես, ապա պետք է դա ասել՝ ոչ թե ինքդ քեզ, այլ հենց նրան, որովհետև կյանքում իսկական անձնական երջանկությունը գուցե մեկ անգամ է տրվում և գուցե մեկ անգամ լռելով՝ մենք զղջանք մի ամբողջ կյանք։ Միևնույն ժամանակ նրբանկատորեն սովորեցրիր, որ երբեմն անհրաժեշտ է պարզապես բաց թողնել սիրելի մարդկանց և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի տեսնել, թե ով կվերադառնա քեզ մոտ: Հակառակ դեպքում պետք չէ քո գոյությամբ բեռ դառնալ մարդկանց համար: Գալիս է ժամանակ, երբ պետք է արժանապատվորեն հեռանալ, որքան էլ ցավոտ լինի:

Դու ինձ սովորեցրիր, որ պետք չէ խուսափել օգնություն խնդրելուց։ Սովորեցրիր, որ ամոթ է ոչ թե օգնություն խնդրելը, այլ դրա մասին լռելը։ Սովորեցրիր նաև, որ երբ մենք ցավ ենք զգում, ապա մենք ողջ ենք, իսկ երբ զգում ենք ուրիշի ցավը, ապա մենք մարդ ենք:

Դու ինձ սովորեցրիր, որ սխալը գիտակցելուց պետք է անմիջապես ներում հայցել։

Դու ինձ սովորեցրիր նաև ներել և դա արեցիր սեփական օրինակով։ Քո անսահման մեծ սրտի շնորհիվ դու ներեցիր ամենքին և ամեն ինչ: Դու ներեցիր այնպիսի արարքներ, որը, թերևս, կարող էր ներել միայն Աստված։ Դու սովորեցրիր, որ ներումը շատ ավելի արժեքավոր է, քան վրեժը։

Դու սովորեցրիր ասել, և ես ասում եմ՝ իմ Էթերի՛, շնորհակալ եմ որ Դու կաս։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի էլեկտրոնային տարբերակը ստանալու համար կարող եք հավանել ՛՛Կորսված իմաստ՛՛ գրքի ֆեյսբուքյան էջը և այն Ձեզ կուղարկվի անձամբ հեղինակի կողմից:

https://www.facebook.com/%D4%BF%D5%B8%D6%80%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF-444000643071087/?modal=admin_todo_tour[խմբագրել | խմբագրել կոդը]