Մասնակից:Nane Bezhanyan 6/Ավազարկղ65

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուձուկիի փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե երեխան իր ծննդյան օրից հրաշալի երաժշտություն է լսում և սովորում է ինքնուրույն նվագել, ապա նրա մեջ զարգանում է զգայունությունը, կարգապահությունը և դիմացկունությունը։ Եվ նա ազնիվ հոգի կունենա։
- Ս․ Սուձուկի

Սուձուկին համարում էր, որ յուրաքանչյուր երեխայի մեջ թաքնված է երաժշտական տաղանդ, և յուրաքանչյուր երեխա, եթե նրա հետ ճիշտ աշխատանք կատարվի բավարար վաղ տարիքից, կարող է երաժշտական մեծագործություններ կատարել։ Այնուամենայնիվ, Սուձուկին հավատում և բազմիցս շեշտում էր, որ նրա մեթոդը ուղղված չէ պրոֆեսիոնալ երաժիշտների և երաժշտական հրաշամանուկներիի մշակմանը, նա չափազանց բացասաբար է վերաբերվում ծնողների երեխայից հրաշամանուկ դարձնելու, ամեն ինչ մակերեսորեն սովորեցնելու ցանկությանը։ Սուձուկին ասում էր, որ իր մեթոդը ստեղծվել է երեխայի կյանքը հարստացնելու, այն ավելի երջանիկ դարձնելու և երաժշտության միջոցով նրա մեջ բարձր բարոյական արժեքներ և «ազնիվ հոգի» դաստիարակելու համար։