Մասնակից:Nane Bezhanyan 6/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

էլ Ջուբայլ (արաբ․՝ الجبيل‎‎‎) քաղաք Սաուդյան Արաբիայի Էշ-Շարկիա վարչական միավորում (Արևելյան նահանգ)։ Բնակչությունը կազմում է 200000 մարդ (ըստ 2003 թվականի տվյալների)[1]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին՝ երկրի նավթով ամենահարուստ շրւաններից մեկում[1]։ Էլ Ջուբայլում աշխատում են մի շարք ձեռնարկություններ, որոնք արտադրում են ձիթելու յուղեր, բենզին, դիզելային վառելիքներ և այլ նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքներ։Արտադրվում է նաև պողպատ (շինարարության համար արմատուրա՝ Hadeed[2] ընկերությունը և նավթային արդյունաբերության համար անխափան խողովակներ՝ JESCO[3], ArcelorMittal[4] ընկերությունները) և քիմիական պարարտանյութեր[1]։ Քաղաքը Սաուդյան Արաբիայի ամենադինամիկ զարգացող արդյունաբերական կենտրոններից մեկն է:

Բարեկարգույուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ջուբայլը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաբարեկարգ քաղաքներից մեկը[1]․ կան մի շարք լողափերով ծովածոցեր։ Մայրուղիները հատում են ամբողջ քաղաքը։ Բազմաթիվ այգիներ ոռոգվում են աղազրկված ջրով[1]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ջուբայլի մոտ գտնվում է IV դարի քրիստոնեական տաճարի ավերակներ, որոնք հայտնաբերվել են 1986 թվականին։ Իշխանությունն այն թաքցնում է տեղի բնակիչներից և օտարերկրացիներին ու նույնիսկ հնագետներին արգելում այցելել այս հուշարձան[5][6]։

Քազաքի մոտակայքում գտնվում է աշխարհի ամենախոշոր նավթային հանքավայրերից մեկը՝ Բերրին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Jubail» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին. Վերցված է 2011-02-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Hadeed
  3. JESCO
  4. Saudi Arabia — Jubail ArcelorMittal
  5. «Digging Up the Saudi Past: Some Would Rather Not» by Donna Abu-Nasr and Lee Keath
  6. Ham, Anthony (2004). Lonely Planet: Saudi Arabia. էջ 158. ISBN 9781740596671. Վերցված է 2009-09-01-ին.
  7. Giant Oil Fields of the World, 2005: «Top 18 Giant Fields. 5. Berri Saudi Arabia 1964 10-25 GB URR»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]