Jump to content

Մասնակից:Nane98/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

=== Ֆիզիկական երևույթներ ===Խոշոր տեքստԽոշոր տեքստՄանր տեքստՄանր տեքստ

Մանր տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնությունն այն ամենն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը։ Մարդը նույնպես բնության մի մասն է։ Բնության մեջ անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ, այդ փոփոխությունները կոչվում են բնության երևույթներ։ Օրինակ՝ սառնամանիքին սառցակալում են լճակները, գարնանը հալվում է ձյունը, անձրևի ժամանակ կայծակ է լինում։ Այդ փոփոխություններն ունեն իրենց պատճառները, և ամեն պատճառ ունի իր հետևանքը։ Անձրևը ջրում է դաշտերը, բայց առաջացնում է նաև ջրհեղեղ։ Արևը ջերմացնում է երկիրը, բայց առաջացնում է երաշտ։ Հույն մեծ գիտնական Արիստոտելը գրել է «ֆիզիկա» գիրքը։ Նա այդ գրքում հավաքել է բնության երևույթների մասին ամեն ինչ և իր սեփական դիտարկումներն արել։ Ֆիզիկա բառն առաջացել է հունարեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։ Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։ Ֆիզիկական երևույթները տեղի են ունենում ամենուր՝ տիեզերքում, երկրի ընդերքում, կենդանի օրգանիզմներում և այլն։ Ֆիզիկոսներն ուսումնասիրում են այդ երևույթները ու հայտնաբերում օրենքներ։ Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա կոչվում է ֆիզիկական մարմին։ Իսկ ինչից բաղկացած է այդ մարմինը, կոչվում է նյութ։ Օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։ Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում, կոչվում է մատերիա։ Մատերիայի օրինակներ են՝ լույսը, ռադիալիքները։ Ֆիզիկայի հիմնական խնդիրն է բացատրել շրջակա աշխարհը և այնտեղ ընթացող պրոցեսները։

Հայտնի ֆիզիկոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանիա Շիրակացին բացատրել է արեգակի և լուսնի խավարումները, մակընթացություններն ու տեղատվությունները։ Պաշտպանել է Երկրի գնդաձևության մասին տեսակետը, գրել է թվաբանության առաջին հայերեն դասագիրքը։ Հայտնի ֆիզիկոսներ են եղել Ալիխանյան եղբայրները։ Նրանք Արագած լեռան լանջին հիմնադրել են Տիեզերական ճառագայթների ուսումնասիրման կայանը։ Նշանակալից էր Վենետիկի Մխիթարյան միաբանության դերը։ 1946 թ․ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս և մաթեմատիկոս Վիկտր Համբարձումյանը հիմնադրեց Բյուրականի աստղադիտարան։ Շատ երևույթների ուսումասիրման համար կատարվում են դիտումներ։ Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, թե ինչպես է սառույցը սենյակում հալվում, մագնիսը ձգում երկաթե առարկաներ։ Մենք շատ գիտելիքներ ձեռք ենք բերում դիտման եղանակով, բայց միշտ չէ, որ դիտելը բավարար է ուսումնասիրության համար, դրա համար անում են հատուկ փորձեր։ Փորձի արդյունքում կարողանում են եզրահանգում անել։

Ֆիզիզկական մեծությունների չափում

Չափել ֆիզիկական մեծության չափում:[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափել երկու միանման իրերի համեմատությունը: Որպես երկարության չափանիշ ընդունել են երկու մետաղ Պլատինի և Իրիդիումից ձուլված պատրաստված հատուկ ձև ունեցող ձողի լայնքով իրարից որոշակի հեռավորության վրա երկու խազ են արել և պայմանավորվել են այդ խազերի միչև եղած հեռավորությունը ընդունել որպես երկարության չափանմուշ անվանելեն 1մետր: Չափանմուշը պահվում է Ֆրանսիաի Սևր քաղաքում՝ Չափերի և Կշիռների միջազգային բյուրոյում: Որպես երկարության չափման գործիք, օգտագործվում են մետաղական և փԻնչ է նշանակումայտյա քանոնները և չափաժապավենները: