Մասնակից:NairaGasp/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրտուալ համալսարանը ապահովում է բարձրագույն կրթության ծրագրեր էլեկտրոնային մեդիայի, այս դեպքում ինտերնետի միջոցով: Որոշ համալսարաններ ֆիզիկապես գոյություն ունեցող ուսումնական հաստատություններ են, որ ապահովում են առցանց ուսուցում՝ որպես համլասարանի ընդլայնված դասընթացների մի մաս, մինչդեռ մյուսները բացառապես առաջարկում են առցանց դասըթացներ: Սրանք համարվում են հեռավար ուսուցման մի տեսակ: Վիրտուալ համալսարանների նպատակն է կրթություն ապահովել բնակչության այն հատվածի համար, ովքեր չեն կարողանում հաճախել ֆիզիկապես գոյություն ունեցող ուսումնական հաստատություն, այնպիսի պատճառներով, ինչպիսիք են հեռավորությունը, երբ ուսանողները շատ հեռու են ապրում են ուսումնական հաստատությունից, որպեսզի հաճախեն կանոնավոր դասընթացների, և ճկունությունը. որոշ ուսանողներ ճկուն գրաֆիկի կարիք ունեն, որպեսզի տանը սովորեն այն ժամանակ, երբ իրենց է հարմար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր տեսակների և բոլոր սերունդների հեռավար կրթությանը բնորոշող հատկությունը ուսանողի և ուսուցչի տարանջատումն է ժամանակի և տարածության մեջ: Հեռավար կրթությունը կարելի է դիտել որպես առցանց ուսուցման նախնական տարբերակ: