Jump to content

Մասնակից:MyNameIsNara

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

'Համակարգչի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա'

Մեր ընտրած թեման այսօր ակտուալ է, քանի որ մենք ապրում ենք նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, և գնալով ավելի ու ավելի շատ ընտանիքներ են ձեռք բերում համակարգիչներ, ու ավելի շատ մարդիկ են սկսում օգտվել դրանցից: Մեր նպատակը Մեր նպատակն է համակարգչից օգտվողներին տեղեկացնել համակարգչի վնասակար ազդեցության մասին մարդու օրգանիզմի վրա և հետևել սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանմանը: ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել օգտագործել համակարգիչ: Դրա համար պետք է մտածել, թե ինչպես ճիշտ ընտրենք համակարգիչը եւ աշխատանքային ծրագրերը, որպեսզի չվնասենք առողջությունը: Հաճախ ենք լսում, որ պետք է գնել մեծ հիշողությամբ ու հզորությամբ անգերազանցելի պրոցեսոր: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Պետք է այն համապատասխանի լուծելիք խնդրին: Իսկ ահա մոնիտորի ու համակարգչային սեղանի վրա չարժե խնայել: Հենց դրանք են ավելի շատ ազդում առողջության վրա: Պետք է գնել ամենալավ մոնիտորը, եթե նույնիսկ պատրաստվում եք աշխատել միայն տեքստերի վրա: Շատ կարևոր է կարգավորել համակարգչով աշխատելու տեղը` սեղանը, աթոռն ու լուսավորությունը: Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարգիչը կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական: ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍ • Էլեկտրամագնիսական ճառագայթում • Աչքի տեսողության վատթարացում • Պարանոցի, մեջքի և դաստակների ցավ • Մաշկային ցան, մազաթափություն, թթվածնային քաղց • Ալլերգիա, ստամոքսային ինֆեկցիաներ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎՆԱՍ • Սթրես` ինֆորմացիան կորցնելու դեպքում • Կախվածություն համակարգչից /հոգեկանի վրա ազդող երևույթ/ Անհրաժեշտ է նաև հետևել հետևյալ սանիտարա-հիգիենիկ կանոններին. ՍԱՆԻՏԱՐԱ- ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆՆԵՐ • Համակարգիչը պետք է դնել սենյակի անկյունում` հետևի մասը դեպի պատը: • Համակարգչային սենյակը պետք է ամեն օր մաքրվի, իսկ հատակին գորգ կամ նմանատիպ այլ բաներ չլինեն: • Համակարգչով աշխատելուց առաջ և հետո անհրաժեշտ է չոր, մաքուր կտորով սրբել մոնիտորը: • Սենյակը պետք է հաճախակի օդափոխել:

ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից - Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը: ՊԱՐԱՆՈՑԻ, ՄԵՋՔԻ ԵՎ ԴԱՍՏԱԿՆԵՐԻ ՑԱՎ - Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ և, որպես հետևանք, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։ ԵՎ ՎԵՐՋՈՒՄ - Երեխաներին թույլատրվում է համակարգչի դիմաց անցկացնել օրական ոչ ավելի, քանի 2-3 ժամ: Ըստ հիգիենիկ նորմերի, մեծահասակների առանց ընդհատման աշխատելու առավելագույն ժամանակը մինչև 2 ժամն է, իսկ փոքրերինը 10-20 րոպեն: Հանգստի մինիմալ ժամանկը 15 րոպե է: