Մասնակից:Movsisyan Qnqush/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկը պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում: Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով: Հարկման հատուկ համակարգերից՝

  1. շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով.
  2. միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Հարկային օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:
Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար Հարկային օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով Հարկային օրենսգրքով սահմանված այլ հարկերը և վճարները (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում, կամ որոնցից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում) հաշվարկվում ու վճարվում են Հարկային օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով սահմանված կարգով, եթե Հարկային օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող համապատասխան գլուխներով այդ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման մասով առանձնահատկություններ սահմանված չեն: