Մասնակից:Mkrtichyan Aram/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիբուն Չումաշ (ամերիկյան հնդկացիներ) ցեղի տարածքների մի մասը։ Հնդկացիներն այդ վայրը անվանել են «Հումալիվո» և այստեղից էլ առաջացել է քաղաքի ներկայիս անվանումը։ 1891 թվականից Մալիբույի տարածքը պատկանեց Ֆրեդերիկ Հասթինգս Ռինջսին։ Վերջինս իր ընտանիքի հետ այնպիսի խնամք էին ցուցաբերում իրենց տարածքների նկատմամբ որ նույնիսկ վարձեցին արհեստավարժ պահակների որոնց խնդիրն էր արգելել կողմնակի անձանց մուտքը Մալիբույի տարածք։ Ռինջս ընտանիքը երկարատև դատական գործընթացի մեջ մտավ նահանգային իշխանությունների հետ Հարավ-խաղաղօվկյանոսյան երկաթգծի կառուցման խնդրով։Մինչև 1929 թվականը Մալիբույում չկար ոչ մի ասվալտապատ ճանապարհ, և երբ ի վերջո նահանգային իշխանությունները շահեցին դատըկառուցվեց Խաղաղօվկյանոցյան մայրուղին։ Այդ ժամանակ Ռինջս ընտանիքը պառակտվեց և Ֆրեդերիկ Ռինջսի այրին Մեյ Ռինջսը ստիպված էր մաս-մաս վաճառել իր կալվածքները։ Այժմ Ռինջսերի տունը «Ադամսների տուն» հանդիսանում է Մալիբու-Քրիք նահանգ այգու մի մասը։ 1926 թվականին վերջնական սնանկացումից խուսափելու համար Ռոնդա Մեյ Ռինջսը հիմնեց կղմինդրի արտադրման ֆաբրիկա։ Ֆաբրիկան արտադրում էր դեկորատիվ կղմինդր որով մինչ այժմ էլ զարդարված են Լոս-Անջելեսի պաշտոնական շենքերի և Բևեռլի-Հիլզի առանձնատների տանիքներ։ Ցավոք 1931 թվականին ֆաբրիկան այրվեց։ 20-րդ դարի սկզբին շնորհիվ հոլիվուդյան արիստոկրատիայի այստեղ սկսեցին կառուցվել ամառային պալատներ և վիլլաեր, որոնցից առավել հայտնին է Մալիբույի դղյակը։ Մալիբուն քաղաքի կարգավիճակ է ստացել 1991 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիբույի ընդհանուր մակերեսը կազմում է 101,0 հազ կմ², ընդ որում 19,9 կմ² ցամաք և 81,1 կմ² ջրային տարածք։Չոր թփային բուսականությունը և կավային բլուրների թեք լանջերը Մալիբույի լեռնային կիրճերը դարձնում են խոցելի հրդեհների և ջրհեղեղների կողմից։ Մալիբույի ափագիծը (և Սանտա-Բարբարայի հատվածը) ձգվում է արևմուտքից արևելք՝ ինչպես և իր գլխավոր Խաղաղօվկյանոսյանմայրուղին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և Կալիֆորնիայի հարավային ափի քաղաքների մեծամասնությունը այնպես էլ Մալիբուն տեղակայված է միջերկրածովյան մերձարևադարձային կլիմայական զոնայում։ Տարածքին բնորոշ է մեղմ, խոնավ ձմեռ և տաք ու հեղձուցիչ ամառ։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը կարեղ է գերազանցել 32°C ,ընդ որում միջին նվազագույն ջերմաստիճանը գտնվում է 25,6°C-ի գոտում։ Ձմռանը առավելագույն ցերեկային ջերմաստիճանը կազմում է 15,6°C, իսկ միջին ամենացածր գիշերայինը՝ 9,4°C։ Անձրևոտ են ձմեռային և գարնանային ամիսները(փետրվարն ամենախոնավն է)։ Մալիբույում միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 380մմ։ Քաղաքի մատույցներում ձյուն տեղացել է միայն լեռնային ժրջաններում։2207 թվականի հունվարի 17-ին հյուսիս-արևմտյան լեռնալանջերին տեղաց 7,6սմ ձյուն։ Դա առաջին ձյունն էր վերջին 50 տարիների ընթացքում և ռոկորդային քաղաքի պատմության մեջ։ Սակայն շնորհիվ նրա որ լեռներում ջերմաստիճանը միջինը կազմում է 8,9°C ձյունը մնաց ընդամենը մեկ օր։ Սովորաբար լեռներում ամառները չոր են և շոգ։Տարվա ընթացքում հաճախ են մառախուղները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2000 թվականի տվյալների քաղաքում հաշվառված էին 12757 բնակիչ, իսկ 2006 թվականի տվյալներով՝ 13176։ Բնակչության խտությունը կազմում է 244,4 մարդ կմ²։ Բնակչության միջին տարիքը 43 է, ամեն 100 կնոջ բաժին է հասնում 97,8 տղամարդ։ Ըստ 2000 թվականի տվյալների տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմել է 100000 ԱՄՆ դելլար, իսկ կանանցը՝ 46919։ Բնակչության մեծամասնությունը կենտրոնացված է մերձափնյա շրջաններում։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Լոս-Անջելես օկրուգի բնակչության մեծամասնությունը այնպես էլ մալիբուցինրը պաշտպանում են ձախակողմյանների քաղաքական հայացքները։ 2004 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում թոկնածուներից Ջոն Քերրին հավաքեց ընտրեղների ձայների 60%-ը, իսկ Ջորջ Բուշը՝ 39%։

Մալիբու և ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիբուն հանդիսանում է անթիվ ֆիլմերի և հեռուստանախագծերի իրականացման վայր։Զանազան ծրագրեր և ապրանքներ անվանվել են Մալիբույի պատվին։ Մալիբույին աշխարհահռչակ ճանաչում բերեց Լողափ կամ Մալիբույի փրկարարները (Baywatch) սերիալը, որտեղ դերախաղով աչքի էին ընկնում Պամելա Անդերսոնը, Յասմին Բլիտը և այլք։2017 թվականի մայիսին երգչուհի Մայլի Սայռուսը ձայնագրեց «Malibu» երգը[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Майли Сайрус в неожиданно романтичном образе признается в любви в клипе Malibu». Cosmopolitan. Վերցված է 17 мая 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |data= ignored (|date= suggested) (օգնություն)

Բնակավայրեր ըստ այբենական կարգի Մալիբու Քաղաք Կալիֆորնիայում Լոս-Անջելեսի օկրուգ:































Օփել, գերմանական մակնիշի ավտոմեքենա, որը մեծ ճանաչում և տարածում ունի աշխարհում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1862-հունվարի 21 Ադամ Օփելը հիմնեց կարի մեքենաների արտադրության ֆաբրիկա։ 1886-հիմնվեց հեծանիվների արտադրություն։ 1898-Օփելը պայմանագիր ստորագրեց ավտեինժեներ Ֆրիդրիխ Լուցմաննի հետ Ռյուսսելհայմում առաջին ավտոմոբիլն արտադրելու վերաբերյալ։ «Արտոնագրված Օփել Ավտոմոբիլ, Լուցմաննի համակարգ» 1899-սկսվեց «Օփել-Լուցմանն» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։ 1900-խզվեց համագործակցությունը Լուցմաննի հետ։ Ադամ Օփելի որդին ստորագրեց արտոնագրված համաձայնագիր Ալեքսանդր Դարրաքի (Automobiles Darracq S.A.) հետ, որի նպատակն էր արտադրել մեքենաներ «Օփել-Դարրաք» մակնիշով։ 1906- Բեռլինում բացվեց առանձին ֆաբրիկա և արտադրվեց 1000-րդ ավտոմոբիլը։ 1907-դադարեցվեց «Օփել-Դարրաք»-ի արտադրությունը։ 1912-արտադրվեց 10000-րդ Օփել մեքենան։ 1914-Օփելը դարձավ Գերմանիայի ամենախոշոր ավտաարտադրողը։ 1929- մարտին «Ջեներալ Մոթորսը» ձեռք բերեց «Ադամ Օփել» ընկերության բաժնետոմցերի 80%-ը։ 1936-ամենամյա 120923 ավտոմեքենա արտադրելու ցուցանիշով Օփելը դարձավ Եվրոպայի ամենախոշոր ավտոարտադրողը։ 1940-Օփելն արտադրեց մեկմիլիոներորդ մեքենան։ 1956-Օփելն արտադրեց երկումիլիարտոներորդ մեքենան։ 1962-Օփելը Բոխումում բացեց երկրորդ գործարանը։ 1983-20 միլիոներորդ մեքենան դուրս եկավ Ռյուսսելհայմի գործարանից։ 1994-Օփելն արտադրեց 30 միլիոներորդ մեքենան և դարձավ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորը։ 2001-Օփելը սկսեց երկամյա երաշխիք տալ իր արտադրանքին։ 2002-Օփելը պլանավորեց առաջիկա հնգամյակի համար ամեն վեց ամիսը մեկ թողարկել թարմացված մոդելներ։ Սկսվեց նոր Վեկտրայի արտադրությունը Ռյուցցելհայմի գործարանում։ 2017-«Ջեներալ Մոթորսը» հայտարարեց

Օփել Վեկտրա Բ

Օփելի և Վաուքսհալլի (Vauxhall) վաճառքի մասին PSA (միասնական Պեժո և Սիթրոեն) խմբին[1], բայց կոնցեռնը վաճառելու բանակցությունների ընթացքում համաշխարհային շուկայում վիճակը բարելավվեց և «Ջեներալ Մոթորսը» որոշեց պահել վերահսկողությունը Օփելի նկատմամբ[2]։

Տարբերանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Օփել ավտոմեքենաների տարբերանիշը կայծակի նշանն է, որն առաջին անգամ հայտնվեց այս ֆիրմայի բեռնատարների վրա- Օփել Բլից(Opel Blitz),(գերմ․ blitz-կայծակ)։

Oփել Բլից

Օփել կոնցեռնի մարքեթինգի տնօրեն Ալեն Ֆիսսեռի խոսքով ընկերության իմիջն ունի թարմացման կարիգ և անհրաժեշտ է տարբերանշանի կայծակը դարձնել եռաչափ ու դրան ավելացնել Օփել բառը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]