Jump to content

Մասնակից:Minas-A/ԶՊՄԿ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է և աշխարհի` մոլիբդեն  արտադրող  10 լավագույն ընկերություններից մեկը։

ԶՊՄԿ-ի գործունեությունը սկսվել է խորհրդային տարիներին, 1952 թվականի գարնանը կոմբինատը թողարկել է առաջին սերիական արտադրանքը:  

Սկզբում հանքի շահագործումն իրականացվում էր ստորգետնյա և բաց մշակումների համադրմամբ, իսկ 1957-1959 թվականներից` բացառապես բաց եղանակով:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ - արևմտյան մասում՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում,  մարզկենտրոն Կապանից 30 կմ դեպի արևմուտք, մայրաքաղաք Երևանից` մոտ 350 կմ հեռավորության վրա։ Տարեկան արտադրողականությունը կազմում է 22 մլն տոննա։

ԶՊՄԿ-ն վերջին տասնամյակներում  Հայաստանի Հանրապետության  թիվ 1 խոշոր հարկատուն է, Սյունիքի մարզի ամենամեծ գործատուն.  2023 թվականի դրությամբ, ունի շուրջ 4500 աշխատակից:

2022 թվականից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունների խմբին,  որի բաժնետոմսերի 21%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը: