Մասնակից:Mikayelyan Asatur

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինստիտուտների տեղը և նշանակությունը տնտեսական աճի տեսություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

    Տնտեսական աճի ինստիտուցիոնալ գործոններն ընդհանուր առմամբ դասվում են ոչ տնտեսական բնույթի գործոնների խմբին: Դրանք միևնույն ժամանակ արտածին կամ էկզոգեն բնույթի գործոններ են համարվում և գործում են տնտեսական համակարգից դուրս, սակայն դրանց ներգործությունը կարող է բացասական արտահայտություն ունենալ, եթե երկրում լիարժեք ու արդյունավետ չի գործում իեստիտուցիոնալ կառույցների համակարգը:

Տնտեսական աճի և հասարակության տնտեսական առաջընթացի համար կարևոր նշանակություն ունեն ինստիտուցիոնալ նախադրյալները և առաջին հերթին տնտեսական ազատությունն ու տնտեսավարման անկաշկանդվածությունը:

Դեռևս 18-րդ դարում, դասական տնտեսագիտության հայրը Ադամ Սմիթն, իր «ժողովուրդների հարստություն» աշխատության մեջ, երկրի հարստության ավելացման և ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմնական պայմաններ է համարել ոչ միայն տնտեսական ազատությունը և «անտեսանելի ձեռքը», այլև պարզ օրենքները, չծանրաբեռնող հարկերը և խաղաղությունը: Դրանից հետո ընկած ժամանակաշրջանի շատ տնտեսագետները ևս կողմնակից էին առավելագույն տնտեսական ազատությանը և գտնում էին, որ պետության դերը պետք է սահմանափակվի միայն «դասական» գործառույթների իրականացմամբ, այն է՝ իրավունքների և ազատության պաշտպանությունը, մասնավոր սեփականության անձեռնամխելիությունը, հավասար թափանցիկ և հաստատուն կանոններով տնտեսական կյանքի ապահովումը: Սակայն 19-րդ դարի 30-60-ական թթ. արդիական դարձավ և հիմեավորվեց տնտեսության պետական կարգավորման, նրա ակտիվ միջամտության անհրաժեշտությունը:

20-րդ դարի 80-ական թվականների սկզբին հեղաշրջում տեղի ունեցավ նաև տնտեսական աճի տեսության մեջ: Ամերիկացի տնտեսագետ  Դենիսոնը տնտեսական  աճի գործոնային վերլուծության ժամանակ հատուկ աոանձնացրել է օրենսդրա- ինստիտուցիոնալ գործոնների խումբը:

   Շուկայական տնտեսության կարգավորման մեջ պետության մասնակցության չափերի, մասշտաբների վերաբերյալ հարցը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, համարվում է գիտական քննարկումների ու բանավեճերի առարկա: Խնդիրը նրանում է, թե ի՞նչ գործառույթներ պետք է կատարի պետությունը և ի՞նչ չափով, որպեսգի ապահովի և երկրի տնտեսության աճը, և արդյունավետության բարձրացումը:     Ներկայումս տնտեսության պետական կարգավորման առավել կարևոր նպատակներ են համարվում ոչ միայն տնտեսական աճի խթանումը, բարեկեցության մակարդակի բարձրացումը, սոցիալական արդարության ձեռքբերումը, այլ նաև բարենպաստ ու արդյունավետ ինստիտուցիոնալ միջավայրի բարելավումը:

   Ինստիտուտ հասկացությունն իր մեջ ներառում է ձևական և ոչ ձևական կանոնների ամբողջությունը:     Ձևական ինստիտուտներին են վերաբերվում մի կողմից, հիմնարկությունների համակարգը (պետությունն իր կառույցներով, ֆիրմաները, արհմիությունները), մյուս կողմից՝ իրավական նորմերի համակարգը (օրենքները, հրամանները, կարգադրությունները, որոշումները): Ոչ ձևական կանոնները, դրանք սովորույթներն են, տրադիցիաները, հմտությունները և այլն: Ինստիտուցիոնալիզմի տեսությունը մարդուն դիտարկում է ոչ թե պարզապես որպես «տնտեսական մարդ», «տնտեսական գոոծակալ», այլ որպես սոցիալական, սոցիոլոգիական էակ, որը կապված է այն միջավայրի հետ, որտեղ նա գործում  է: Հետևաբար մարդու գործունեությունը պետք է քննարկվի ոչ միայն տնտեսական, այլև սոցիալ-հոգեբանական բնույթի գործոնների ազդեցության և օրենսդրական միջավայրի ներգործության ոլորտում: Ինստիտուցիոնալիզմի տեսության ծագումը սկսվում է դեռևս 19-րդ դարի վերջերին  20-րդ դարի սկզբներին, երբ կապիտալիզմն անցում կատարեց մոնոպոլիստական փուլին, որը ուղեկցվեց արտադրության և կապիտալի կենտրոնացմամբ: Սակայն այս տեսությունը իր անվանումը ստացավ այն բանից հետո, երբ 1916 թվականաին Ուիլյամ Համիլթոնը օգտագործեց «ինստիտուցիոնալիզմ» տերմինը: Այս կատեգորիան առաջացել է լատիներեն «institutio» բառից, որը նշանակում է սովորույթ, մտածելակերպ, ամրագրված կարգ, ուղղություն:

 Այս հարցի շրջանակներում  համառոտակի ներկայացնենք ինստիտուցիոնալիզմի Էությունը: Ինստիտուցիոնալ-սոցիոլոգիական ուղղությունը կարևոր նշանակություն ունի ժամանակակից տնտեսագիտության մեջ:  Ինստիտուցիոնալիզմ բառն առաջացել է լատիներեն “institutum” և “institutio" բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են ինստիտուտ, հիմնարկ, հաստատություն և սովորույթ, ամրագրված կարգ:

Այսպիսով ինստիտուցիոնալ ուղղությունը հատուկ տեղ է զբաղեցնում ժամանակակից տնտեսագիտության տեսության մեջ, որի ներկայացուցիչները ոչ ավանդական դիրքերից են մոտենում տնտեսական հիմնախնդիրների հետազոտմանը: «Ինստիտուցիոնալիզմ» տերմինը, եզրաբառը, առաջացել է «ինստիտուցիա» (սովորույթ, ընդունված կարգ) և «ինստիտուտ» (կարգ, որն ամրագրված է օրենքների ու հաստատությունների ձևով) հասկացություններից:

Ինստիտուցիոնալիստները գտնում են, որ մարդուն պետք է հետազոտել ոչ թե մեկուսացված, այլ իր միջավայրից կախվածության մեջ: Հետևաբար, նրանք ի տարբերություն դասական ու նորդասական տնտեսագիտության առաջադրած «տնտեսական մարդու» մոդելը փոխարինում են «սոցիոլոգիական մարդով» այն դիտարկելով հասարակական հարաբերությունների ամբողջության մեջ և կոնկրետ իրավիճակում:        Այդ իրավիճակը, ինստիտուցիոնալիստների կարծիքով, կազմված է գլխավորապես լայն իմաստով ինստիտուտներից՝ մասնավորապես գրված և չգրված օրենքների ու կանոնների ամբողջությունից, որոնք պահպանում են տնտեսավարող սուբյեկտները և սոցիոլոգիական կամ ադմինիստրատիվ խմբերի օրգանների, հաստատությունների ամբողջությունից, որոնք աջակցում են այդ միջավայրի կառուցվածքի ձևավորմանը: Ինստիտուտ հասկացությանն են դասվում պետությունը, ընտանիքը, իրավական և բարոյական նորմերը, կորպորացիաները, ֆիրմաները, արհմիությունները և տարբեր տնտեսական մեխանիզմները: Ինստիտուտներին են վերագրվում նաև հասարակական կարծիքը, մոդան, բարձրագույն կրթությունը, ազատ ձեռնարկատիրությունը, մասնավոր սեփականությունը, վարկը և այլն:    Նեոինստիտուցիոնալիզմի նշանավոր ներկայացուցիչ ամերիկացի տնտեսագետ Դ. Նորտը նշել է, որ ինստիտուտներն իրենցից ներկայացնում են այն շրջանակները, որոնց սահմաններում տնտեսավարող սուբյեկտները և ընդհանրապես մարդիկ փոխգործակցում են միմյանց հետ: Ինստիտուտներն, ըստ նրա, նման են թիմային սպորտային խաղերի կանոններին:    Ինստիտուտների գործունեությունը, անկախ նրանից, թե դրանք էվոլյուցիոն ուղիով կամ էլ մարդկանց գիտակցական գործունեության արդյունքում են առաջացել կոչված է նվազագույնի հասցնել գործարքային (տրանսակցիոն) ծախքերը, որոնք բուն արտադրական գործընթացի ուղեկից ծախսերն են և կազմված են շուկայի սուբյեկտների տնտեսական կոորդինացիան ապահովելու հետ: Ըստ ամերիկացի տնտեսագետ Կ. Էռոուի տրանսակցիոն (գործարքային) ծախքերը դրանք տնտեսական համակարգը շահագործելու, գործարկելու ծախսերն են: Ինստիտուտներն իրենց գործունեությամբ նվազեցնում են շուկայական անորոշությունը, որոնց բախվում են տնտեսական սուբյեկտները, նպաստելով տրանսակցիոն ծախսերի կրճատմանը և դրանով իսկ հանդիսանալով տնտեսական աճի գործոններ:

 Ներկայումս ինստիտուցիոնալիզմը վերածվել է իրական տնտեսական համակարգում տեղի ունեցող պրոցեսներն ու տեղաշարժերը  վերլուծող ընդհանուր մեթոդի:    Ժամանակակից նեոինստիտուցիոնալիզմի շրջանակներում աոաջացել են սեփականության իրավունքի տնտեսագիտական տեսությունը, տնտեսական կազմակերպության տեսությունը, հասարակական ընտրության տեսությունը:

Ինստիստուցիոնալիզմի տեսության համաձայն տնտեսական զարգացման բնույթը որոշում է ոչ թե ինքնին շուկան, այլ սոցիալ-տնտեսական ինստիտուտների ամբողջ  համակարգը, հետևաբար պետք է հաշվի առնել նաև տնտեսական կյանքի վրա ազդող սոցիալական, իրավական, հոգեբանական բնույթի գործոնները, տնտեսական ազատությունների, մասնավոր սեփականության ու ձեռնարկատիրության անձեռնամխելիության և ընդհանրապես սոցիալական երաշխիքները, որոնք ապահովում են սոցիալական ինստիտուտները:

Նոր ձևավորված տեսությունները հնարավորություն տվեցին ցույց տալ տնտեսական քաղաքականության ակտիվ դերը կայուն տնտեսական աճի ապահովման գործում: Գոյություն ունեն նաև վերլուծություններ ու գնահատումներ, որոնք բնութագրում են տնտեսական աճի տեմպերի և տնտեսությանը պետության միջամտության մասշտաբների միջև հակադարձ կապը: Միևնույն ժամանակ բացահայտվեց ուղղակի կախվածություն ինստիտուցիոնալ միջավայրի որակի, սեփականության իրավունքների պաշտպանության և տնտեսական աճի միջև:           Տնտեսական աճի վերաբերյալ հայեցակարգերից մարդիկ ընդունում են այն սկզբունքները և արձագանքում են այն խթաններին, որոնք ընկած են տնտեսական զարգացման հիմքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի ինստիտուցիոնալ գործոնին, ինչպիսին է տնտեսական ազատությունը: Տնտեսական ազատությունը ենթադրում է մասնավոր սեփականության անձեռնամխելիություն՝ արտադրելու, առևտրով զբաղվելու, խնայելու, ներդնելու, ստեղծածից օգտվելու, գներ ձևավորելու, պայմանագրային հարաբերություններ հաստատելու և այլ ազատություններ: Տնտեսական ազատության սահմանափակումները նույնպես ստեղծվում են պետության կողմից: Կոշտ հարկային քաղաքականությունը, բյուջետային պակասուրդը և պետական պարտքը, սպառողի ընտրության իրավունքների սահմանափակումը, հայրենական ձեռնարկությունների հովանավորչությունը՝ տնտեսական ազատության սահմանափակման օրինակներ են: Ընդհանուր առմամբ, եթե պետության գործունեությունը միջամտում է շուկայի սուբյեկտների գործունեությանը, ապա դա նշանակում է տնտեսական ազատության սահմանափակում: Իսկ, եթե պետությունը խրախուսում է մրցակցությունը և նպաստում է արդյունավետ շուկայական  ենթակառույցների ստեղծմանը, ապա դա նշանակում է տնտեսական ազատության ընդլայնում:   Ըստ ամերիկացի տնտեսագետ Ամարտիա Սենի՝ «տնտեսական ազատությունը ոչ միայն զարգացման գլխավոր նպատակն է, այլև հանդիսանում է զարգացման հիմնական նախադրյալներից մեկը»: Տնտեսական ազատությունն ու ժողովրդավարությունը կարող է նպաստել տնտեսական աճին ու մարդկանց  կենսամակարդակի բարձրացմանը, եթե դրանք իրականություն են դառնում արդյունավետ տնտեսական քաղաքականության շնորհիվ:

Պետության կողմից իրականացվող եկամուտների քաղաքականությունը, որպես ինստիտուցիոնալ գործոն նույնպես էական ազդեցություն ունի տնտեսական աճի վրա՝ երկարաժամկետ հատվածում, քանի որ ՀՆԱ-ի վերաբաշխման քաղաքականությունը, երբեմն կարող է ավելի շատ դժգոհություններ աոաջացնել հասարակության մեջ, քան տնտեսական աճի, արտադրության դինամիկան: Այսինքն, տնտեսական աճից ստացված եկամտի անարդար բաշխումից աոաջացող դժգոհությունները կարող են ավելի ուժեղ լինել, քան ավելի ցածր աճի տեմպերի պայմաններում և կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև վերջինիս երկարաժամկետ հեռանկարների վրա: Այսպիսով, եկամտի իրական աճի անարդար բաշխումը վնաս է բերում ոչ միայն սոցիալական տեսանկյունից, ոչ միայն խոչընդոտում է արդյունավետության բարձրացմանն ու հետագա տնտեսական աճին, այլև դրա հետևանքները որոշ ժամանակ անց անդրադառնում է նաև նրանց դեմ, ովքեր սկզբում շահել են եկամտի անարդար բաշխումից:    Իեստիաուցիոնալ գործոնները հատկապես կարևորվում են կառուցվածքային վերափոխումներ իրականացնող անցումային երկրներում տնտեսական աճի աղբյուրները հետազոտելու տեսանկյունից:   Այս կապակցությամբ, անհրաժեշտ է հաշվի առնել տնտեսական աճի երկու կարևոր ինստիտուցիոնալ բնույթի գործոններ.  1.      Բաշխման արդյունավետության հետևողական բարձրացումը ռեսուրսների ճիշտ օգտագործման հիման վրա, որը մեծ ջանքեր է պահանջում ձեռնարկատիրության ոլորտում նորարարական ստեղծագործական միտքը խթանելու, արտադրական ռեսուրսները աոավել ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև կորպորատիվ կառավարման որակը բարելավելու համար: Այս կապակցությամբ, պետք է նկատի ունենալ, որ կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնող անցումային տնտեսությամբ երկրներում և զարգացած երկրներում որոշակի առանձնահատկություններ կան ՀՆԱ-ի աճի տեմպերի հետ կապված: Եթե զարգացած երկրներում ՀՆԱ-ի 1-2% տարեկան աճի տեմպը բավական է գործազրկությունը կրճատելու և ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար, ապա զարգացող երկրներում զբաղվածության աստիճանը կարող է բարձրանալ և բարեկեցությունը էապես ավելանալ ՀՆԱ-ի աոնվազն 4%-ին մոտ տարեկան աճի տեմպերի ապահովման պայմաններում:

    2.    Անցումային փուլում շոկային թերապիայով և ռեցեսիայով պայմանավորված խորը տնտեսական անկման ժամանակաշրջանից հետո, տնտեսական աճի կարևոր գործոն է դառնում խնայողության հակվածության և կապիտալի կուտակման հոգեբանության վերածնունդը:        Խնայողության ընդլայնումը անհրաժեշտ է տնտեսական աճի երկարաժամկետ դինամիկան բարձր մակարդակի հասցնելու համար, որի համար պետությունը պետք է խթանի ոչ միայն ներքին խնայողություններն ու ներդրումները, այլև օտարերկրյա ներդրումների (հատկապես ուղղակի ներդրումների) համար ապահովի նպաստավոր, գրավիչ պայմաններ:

Քննարկենք Գ. Մյուրդալի տնտեսական աճի տեսությունը: Շվեդացի խոշոր տնտեսագետ, Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր, ՄԱԿ-ի փորձագետ Գունար Մյուրդալը մեծ ազդեցություն է ունեցել սոցիալ-տնտեսական զարգացման տեսությունների կայացման վրա: Նրա ուսումնասիրության նպատակն էր բացահայտել աֆրոասիական երկրների տնտեսական աճի և զարգացման գործոնները: 1968 թվականին Նյու-Յորքում լույս տեսավ նրա երեք հատորանոց «Ասիական դրամա. Ժողովուրդների աղքատության ուսումնասիրություն» մենագրությունը:

Ժողովրդագրական պայթյունը զարգացող որոշ երկրներում ուղեկցվում էր կենսամակարդակի անկմամբ: Այն համընկավ ձևափոխությունների արագ

իրականացման հույսերի չիրականացման հետ՝ հուսախաբություն առաջացնելով նորքեյնսյան և նորդասական տեսությունների ներկայացուցիչների շրջանում:

   Հետևաբար, պետք է նշել, որ Մյուրդալի ուսումնասիրությունները սկսվում են «երրորդ աշխարհի» երկրների վերլուծության արևմտյան մոտեցումների խիստ քննադատությամբ: Դրանց մեթոդաբանական անկատարությունն այն էր, որ փորձում էին թույլ զարգացած երկրներում կիրառել զարգացած երկրների փորձը:  Իրականում դա առաջացնում է անկլավային տիպի տնտեսություն՝ եվրոպականացված արդյունաբերության նեղ հատված, որն ավելի շատ կապված է արտաքին քան ներքին շուկայի հետ:

  Կապիտալ ներդրումների իրականացումը տնտեսության առաջնային նշանակություն ունեցող ոլորտներում ավելի հեշտ է, քան տնտեսության համընդգրկուն փոփոխությունների իրականացումը: Այսպիսի մոտեցման վրա է հիմնված տնտեսական աճի հիմնական բաղադրիչների՝ հետամնացության հաղթահարման նպատակով տեխնոլոգիական առաջընթացի կիրառման, շուկայի՝ որպես տնտեսկան աճի իրականացման մեխանիզմի և պլանավորումը՝ որպես սոցիալական խնդիրների լուծման միջոցի քննադատությունը: Իրականում այս միջոցները ուժեղացնում են տեխնոլոգիական կախվածությունը, տնտեսության ապաինտեգրումը, կոռուպցիան և պետական բյուրոկրատիան:

   Հատկանշական է, որ Մյուրդալը մեծ ուշադրություն է դարձնում ասիական այնպիսի արժեքների, որոնք արևմտյան տնտեսագետները չեն նկատում: Օրինակ՝ այս տարածաշրջանի ներկայացուցիչները ավելի մեծ նշանակություն են տալիս հավատքին, բարձր են գնահատում անձի բարոյական կերպարը և այլն:   Ինչպես հայտնի է արևմտյան տնտեսագետները տնտեսական աճի կարևորագույն գործոն են հմարում զբաղվածությունը, իսկ գործազրկությունը, ըստ նրանց, կրում է ստիպողական բնույթ: Նրանք այն կարծիքին էին, որ «ավելցուկային» աշխատուժի օգտագործման համար անհրաժեշտ է միայն առաջարկել աշխատանք: Ի՞նչն է ընկած այն երևույթի հիմքում, որ աշխատուժի պակաս է զգացվում աշխատանքային ռեսուրսների ավելցուկի պայմաններում: Ըստ արևմտյան փորձագետների այդ երևույթի հիմքում այնպիսի գործեններ են, ինչպիսիք են՝  ծուլությունը, խոնավ և շոգ կլիման, ռասայական խտրականությունը և այլն: Սակայն Մյուրդալը տալիս է այլ բացատրություն: Այս երևույթի պատճառներն են՝ վատ սնունդը, թույլ առողջությունը, ցածր կենսամակարդակը, ինստիտուցիոնալ պայմանները, աշխատուժի շուկայի անկատարությունը: Օրինակ՝ երկրագնդի ոչ գրաճանաչ բնակչության կեսը ապրում է Հնդկաստանում: Մյուրդալը չի ընդունում Սայմոն Կուզնեցի այն տեսակետը, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և ունեցվածքային անհավասարության միջև գոյություն ունի որոշակի օրինաչափություն: Տնտեսական աճը, որը չի ուղեկցվում բնակչության մեծամասնության բարեկեցության բարձրացմամբ, ըստ էության, չի համարվում տնտեսական աճ, քանի որ շրջանցում է բնակչության գերակշիռ մասը և փաստորեն իրականցվում է դրա հաշվին: Տնտեսական աճը և զարգացումը, Մյուրդալի տեսանկյունից, հասարակության բոլոր անդամների հիմնական պահանջմունքների բավարարման աստիճանի բարձրացումն է:

  Տնտեսական աճի համար արտադրական ֆոնդերում կատարվող ներդրումների հիմնախնդիրն իր կարևորությամբ զիջում է մարդկային կապիտալում կատարվող ներդրումների հիմնախնդրին: Այս հիմնախնդիրն առաջիններից մեկն ուսումնասիրել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Թեոդոր Շուլցը: Ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը նա հիմանավորում է «Ձևափոխելով ավանադական գյուղատնտեսությունը» 1964 թ., «Ներդրումներ մարդկային կապիտալում» 1971 թ., «Բնակչության որակի տնտեսագիտություն» 1978 թ. մենագրություններում: Հենց մարդկային կապիտալում ներդրումներն են, որ բարձրացնում են մարդու աշխատանքի արժեքայնությունը և դառնում տնտեսական  բարեփոխումների ու տնտեսական աճի խթան, քանի որ արդիականացնում են տնտեսական և իրավական ինստիտուտները: Շուլցը ևս տնտեսական աճը դիտարկում է որպես մարդկային կապիտալում ներդրումներ և աղքատության վերացում: