Jump to content

Մասնակից:MikaelKostanyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 Պարկարագիլները մեծ, ծիծաղելի տեսք ունեցող թռչյուններ են: ՈՒնեն մոտ մեկուկես մետր բոյ, իսկ թևերի բացվածքը կարող է հասնել շուրջ երեք մետրի: Պարկարագիլը     

Պարկարագիլը պատկանում է նույն ընտանիքին, որին պատկանում է արագիլը: Նրան հաճախ անվանում են նաև պայուսակավոր արագիլ, քանի որ վզի տակ ունի պայուսակ հիշեցնող մեծ պարկ, որում պահում է ուտելիքների մնացորդները: Ամենից հաճախ պարկարագիլին կարելի է տեսնել ծառերի կատարին կամ գետաթին նստած: Պարկարագիլը հրաշալի ձկնորս է, և ձուկը նրա հիմնական կերակրատեսակն է: Նա նաև լեշակեր է հաճույքով օգնում է վիթերին'ավարտին հասցնելու առյուծների կամ բորենիների զոհերի մնացորդները: Պարկարագիլը հրաշալի սանիտար է. երբեմն նա թռչում ե գյուղերը, կտցում-ուտում է դուրս նետված կերակրի մնացորդները և փողոցները մաքրում է աղբից: