Մասնակից:Mery Davtyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած փոքրությանը՝ յորքշիրյան տերիերները պահպանում են մեծ չափերի տերիերներին բնորոշ հատկանիշները՝ համարձակություն, հետաքրքրասիրություն, անխոնջություն։ Նա բարյացակամ է մարդկանց կամ այլ շների հանդեպ, նվիրված է տիրոջը։

Յորքշիրյան տերիերներն ավելի շատ, քան որևէ այլ ցեղատեսակի շներ, ուշադրության կարիք ունեն[1]։ Յորքշիրյան տերիերները պատրաստ են ամբողջ օրը անցկացնել տիրոջ կողքին՝ ձեռքերի վրա կամ հետևելով նրան։ Նրանք հաճույքով վազում, ցատկում, խաղում են գնդակով, «որսում» թռչունների, մկների կամ արևաշողեր՝ չմոռանալով հետևել տիրոջ արձագանքին։ Յորքշիրյան տերիերները համառորեն ձգտում են հասնել իրենց նպատակին՝ լինի դա տիրոջ ուշադրությունը, թե սննդի իր մասը։ Յորքերը լավ են զգում տիրոջ տրամադրությունը և հարմարվում դրան[1][2][3][4]:

Յորքշիրյան տերիերի որսորդական տարվածությունը երբեմն նրա համար վտանգ է ներկայացնում. քաղաքից դուրս տարածքներում յորքերը բռնում և ուտում են բզեզներ, ինչպես նաև վիրավոր մկներ, եթե նրանց վնասում է գիշատիչ թռչունը: Ե՛վ մեկը, և՛ մյուսը, իհարկե, մահացու թունավոր չէ, բայց կարող է առաջացնել ստամոքսի խանգարում:

Պահում և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ փոքր չափերի յորքերին հեշտ է պահել քաղաքում, նույնիսկ փոքր բնակարանում: Յորքին կարելի է սովորեցնել «կատվային» արկղիկի կամ հատուկ տակաշորի որպես զուգարան, որը վերացնում է պարտադիր զբոսանքի խնդիրը: Միաժամանակ զբոսանքները յորքին մեծ հաճույք են պատճառում, ինչպես ցանկացած շարժողական ակտիվություն։ Ձմռանը նրան հագցնում են, որպեսզի բրդի մեջ ձյուն չլցվի, և շունը չսառչի։ Յորքերին ցանկացած ուղևորության ժամանակ կարելի է վերցնել տեղափոխիչ պայուսակի մեջ[5][6]:

Բայց պետք է հիշել, որ այս չափի շունը բավականին նուրբ է և կարող է վնասվել, օրինակ՝ նորեկ: Քոթոթների հետ պետք է վարվել առանձնահատուկ զգույշ, յորքի ձագը հարմար չէ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար, քանի որ երեխան կարող է գցել նրան կամ չափազանց ուժեղ սեղմել[3][6]:

Ամենամեծ դժվարությունը մազերի խնամքն է, եթե այն երկար է: Սովորաբար երկար բրդամազ ունենում են այն շները, որոնք մասնակցում են ցուցահանդեսների: Երկար մազերը պետք է պարբերաբար լվանալ շամպունով և բալզամով, ինչպես նաև քսել մազերի համար նախատեսված յուղ: Բրդամազի խճճվելուց խուսափելու համար դրանք փաթաթում են խոպոպաթղթերով: Որպեսզի խոպոպաթղթերը չշարժվեն, դրանց վրայից շանը հագցնում են կոմբինեզոն: Շների ետևի թաթերին հագցնում են գուլպաներ, որպեսզի չկարողանան հանել խոպոպաթղթերը:

Եթե շունը չի մասնակցում ցուցահանդեսների, սովորաբար բրդամազերը բավականին կարճ են կտրում: Կան սանրվածքների տարբեր մոդելներ, որոնք կարելի է անել տան պայմաններում կամ դիմել մասնագետի: Հիգիենայի նպատակով պոչի և որովայնի ստորին մասի բրդամազն ամբողջությամբ կտրում են: Որոշ տեղերում բրդամազը կարելի է քիչ թե շատ երկար թողնել: Սանրվածքը պետք է կրկնել յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ:

Յորքի աչքերի ճպուռները հեռացնելու համար դրանց պետք է ամեն օր քսել ջրով խոնավեցված բամբակյա վիրախծուծ, քանի որ ճպուռները փոշու հետ խառնվելու դեպքում կարող է առաջացնել շաղկապենու բորբոքում: Միևնույն ժամանակ, պետք է նաև սանրել դեմքի մազերը, որպեսզի այն չմտնեն աչքերի մեջ: Անհրաժեշտ է նաև մաքրել ականջները, մաքրումը հեշտացնելու համար ականջի լսողական մկաններում գտնվող մազերը հաճախ հեռացվում են: Ականջի վերին հատվածի մազերի մեկ երրորդը կարճ կտրում են մկրատով կամ ածելիով:

Քարերը հեռացնելու համար պետք է մաքրել ատամները: Կարելի է մաքրել ատամները հատուկ խոզանակով, շանը տալ ծամելու «ոսկորներ», նկատելի ատամների ձևավորման ընթացքում անասնաբույժները խորհուրդ է տալիս մաքրել շան ատամնաքարերը: Ատամնաքարը չմաքրելը հանգեցնում է պարօդոնտոզի, որն իր հերթին կարող է հանգեցնել ատամների վաղ կորստին, ատամները կարող են ընկնել արդեն 2 տարեկանում: Եթե շան ճանկերը չեն կեղտոտվում զբոսանքի ժամանակ (եթե շունը քիչ է քայլում կամ ընդհանրապես չի զբոսնում), ապա դրանք պետք է կտրվեն։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքերը բավականին լավ առողջություն ունեն: Կյանքի միջին տևողությունը 12-15 տարի է[2][4][7]: Որոշ առանձնյակներ ապրում են ավելի քան 20 տարի[6][8]:

Որոշ հիվանդություններ ավելի տարածված են յորքերի շրջանում, քան մյուս ցեղատեսակների, պատճառը նրանց փոքր չափն է:

  • Գաղտունի ծածկում՝ գաղտունը կարող է բաց մնալ ողջ կյանքի ընթացքում, ինչը մեծացնում է գանգի վնասման վտանգը
  • Կրիպտորխիզմ՝ մեկ կամ երկուս ամորձի չեն իջնում ամորձապարկ:
  • Ծնկահոդի տեղաշարժ՝ հոդերի ձգում կամ շրջում, կարող է ուղեկցվել ջլերի կտրմամբ:
  • Պերտեսի հիվանդություն` գլխի և պարանոցի ոսկորի քայքայում առանց բորբոքային պրոցեսի: Այն ի հայտ է գալիս կյանքի 3-5 ամիսների ընթացքում և առաջացնում է կաղություն:
  • Շնչափողի կոլապս՝ կտրուկ շնչառական շարժումները (հուզմունքի կամ վզափոկի կտրուկ ձգման դեպքում) կարող են հանգեցնել շնչափողի վայրկենական նեղացման, քանի որ փոքր ցեղատեսակների մոտ աճառային կիսօղակները թույլ են զարգացած:
  • Ատամները փոխման խանգարում՝ ատամները՝ հատկապես կաթնատամները, կարող են մնալ ատամները փոխելու ընթացքում, իսկ կողքից անընդհատ ավելանան: Կաթնատամների հեռացումը կատարվում է անասնաբուժական կլինիկայում անզգայացմամբ[5]։
  • Դիստիխիազ՝ նորմալ աճող թարթիչների հետ լրացուցիչ շարքի առաջացում[7]:
  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Wash» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Рожкова Н. Йоркширский терьер // Ты и собака : журнал. — 2004. — № 2.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Анна Бабаева Субъективный взгляд на йорка
  4. 4,0 4,1 Йоркширский терьер. Интересный взгляд
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «boi» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 6,2 Манина И. Йоркширский терьер. Содержание и уход. — 2-е. — М.: Аквариум-Принт, 2008. — 48 с. — ISBN 978—98435-706-7
  7. 7,0 7,1 Schultz, Jacque Lynn (2004). «The Terrier Tyke With a Big Attitude». ASPCA. Վերցված է 2009-08-08-ին.(անգլ.)
  8. Йоркширский терьер