Jump to content

Մասնակից:Meripan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՇԱՀՈՒՅԹ

Շուկայական հարաբերությունների ազատականացման պայմաններում, երբ ձեռնարկատիրական գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է սեփականության տարբեր ձևերի համատես գոյության և զուգորդության հիման վրա, տնտեսվարման հիմնական մեթոդը առևտրային հաշվարկն է: Առևտրային հաշվարկի դրսևորման հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ որպես գործունեության նպատակ (արտադրական, առևտրական, սպասարկման և այլն) հռչակվում է շահույթի ստացումը:

Շահույթը բարդ և բազմաբովանդակ կատեգորիա է: Հայտնի ամերիկացի տնտեսագետ-գիտնական Պոլ Սամուելսոնը շահութաբերությունը բնութագրում է որպես արտադրության գործոններից ստացվող բացարձակ եկամուտ, որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման, տեխնիկական նորարարության ու բարելավման, անորոշության պայմաններում ռիսկի դիմելու կարողության համար, որպես մենաշնորհային եկամուտ, որպես բարոյական կատեգորիա[1]:  

Կախված շուկայում ձեռնարկության զբաղեցրած դիրքից, ռեսուրսների առկայությունից, ժամանակահատվածից և այլ հանգամանքներից ձեռնարկության հիմնական նպատակը  կարող է փոփոխվել ու կոնկրետացվել: Երկարաժամկետում այն շահույթի մաքսիմալացումն է, իսկ կարճաժամկետ հատվածում՝ շահույթի այնպիսի մակարդակի ապահովումը , որը թույլ կտա գոնե կատարված ծախսերը փոխհատուցել, և ցանկացած ժամանակահատվածի համար կարևորվում է մրցունակության ապահովումը[2]

Ձեռնարկության գործունեության հիմնական նպատակը սերտորեն կապվում է նրա կենսացիկլի (ձեռնարկության կազմավորումից մինչև լուծարումը եղած ժամանակաշրջանը) հետ: Առանձնացվում են կենսացիկլի հետևյալ փուլերը իրենց համապատասխան նպատակներով.

1. <<ծնունդ>>,

2. <<մանկություն>>,

3. <<երիտասարդություն>>,

4. <<վաղ հասունություն>>,

5. <<հասունություն>>,

6. <<ծերություն >>:

Կենսացիկլի առաջին՝ <<ծնունդ>> փուլում հիմնական նպատակը շուկա մուտք գործելն է,թողարկվող արտադրանքը սպառողին հայտնի ու հասանելի դարձնելը, երկրորդ՝ <<մանկություն>> փուլում՝ շուկայում դիրքի ամրապնդումը և կարճաժամկետում շահութաբերության ապահովումը: Երրորդ փուլը կոչվում է <<երիտասարդություն>> ու այս փուլի հիմանական նպատակը շահույթի արագացված տեմպերով աճն է՝ վաճառքի ծավալների աճի ու շուկայում զբաղեցրած դիրքի ընդլայնման շնորհիվ: Չորորդ՝<<վաղ հասունություն>> փուլում  նպատակը շահույթի կայուն աճի ապահովումն է և արտադրության դիվերսիֆիկացումը, իսկ հինգերորդ (<<հասունություն>>) փուլում ձեռնարկությունը հոգ է տանում իր իմիջի (երբ հնարավոր են դառնում զեղչերի և այլ ակցիաների կիրառումը՝գնորդներին հրապուրելու համար) և ֆինանսական բոլոր ցուցանիշները անհրաժեշտ մակարդակում պահելու համար: <<Ծերություն>> փուլում գլխավոր նպատակը շուկայում գրաված դիրքի և աշխատանքի կայունության պահպանումն է, իսկ վերջում արդեն  ձեռնարկությունը սնանկացումից ու կործանումից փրկելու ուղիների մշակումը: Շահութաբերության տեսանկյունից կենսացիկլի գնահատումը նշանակում է, որ այն պետք է իր գործունեության ողջ ընթացում ապահովի շահութաբերության անհրաժեշտ մակարդակ, ինչն էլ իր հերթին հիմք կլինի  նոր պայմաններում կամզակերպության գործունեության զարգացման համար[3]

Ազատ մրցակցությունը հնարավոր է դարձնում և գործողության մեջ է դնում <<ավանսավորված հավասարամեծ կապիտալը պետք է ապահովի հավասար շահույթ>> պահանջի իրականացումը: Այս առումով խիստ մեծանում է շահույթի դերը բիզնեսի՝ որպես ֆինանսական արդյունքի գլխավոր հետևանքային ցուցանիշի իրականացման գործում:

Գործնականում շահույթը իրենից ներկայացնում է սեփականության ցանկացած ձևի ձեռնարկությունների կողմից ստեղծված որոշակի մասի դրամական արտահայտություն: Որպես տնտեսագիտական հասկացություն՝ այն բնութագրում է ձեռնարկչատիրական գործունեության ֆինանսական հետևանքը: Այս տեսանկյունից էլ շահույթը համարվում է արտադրության արդյունավետության, արտադրված արտադրանքի ծավալի ու որակի, աշխատանքի արտադրողականության ու ինքնարժեքի մակարդակի փոփոխության հետ կապված կարևոր ցուցանիշ՝ միաժամանակ ունենալով առևտրային հաշվարկի հստակեցման, գիտատեխնիկական առաջադիմության, սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսավորման անփոխարինելի աղբյուրի դեր: Զուգահեռաբար, շահույթը ոչ միայն ներտնտեսական կարիքների ապահովման աղբյուր է, այլև բյուջեի եկամուտների և արտաբյուջետային ֆոնդերի ձևավորման ռեսուրս:

Շուկայական տնտեսության պայմաններում շահույթը ձեռք է բերում բազմանշանակ դեր: Բանն այն է, որ բաժնետրիական, մասնավոր և այլ տիպի ձեռնարկությունները, ստանալով լայն ինքնուրույնություն և անկախության հնարավորություն, իրավունք ունեն որոշելու, թե բյուջեի վերաբերմամբ պարտականությունները կատարելուց հետո իրենց տրամադրության տակ մնացած շահույթից որ նպատակի համար և որքան հատկացնել:

Հայաստանի Հանրապետությունում ձևավորված օրենսդրությունը համապատասխան պայմաններ է ապահովում շահույթ ստանալու նպատակով ձեռնարկությունների նախաձեռնությունները ինքնուրույն իրականացնելու համար: Դա դրսևորվում է նրանում, որ որպես տնտեսական սուբյեկտ՝ նրանք ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական գործունեությունը, լիիրավ տնօրինում են թողարկվող արտադրանքը և զուտ շահույթը:

Արտադրական ձեռնարկություններում <<ֆինանսական արդյունք>> հաշվի միջոցով գործունեության հետևանքները գնահատելիս օգտագործվում են <<համախառն շահույթ>>, <<այլ գործառնություններից, արտասովոր դեպքերից ստացվող շահույթ>> հասկացությունները, ինչպես նաև զուտ շահույթ հարկումից առաջ և հարկումից հետո ցուցանիշները: <<Ֆինանսական արդյունք>> 331 հաշվի կրեդիտում ամփոփվում են բոլոր եկամուտները, իսկ դեբետում՝ բոլոր ծախսերը, որոնց տարբերությունն էլ ներկայացնում է հաշվետու ժամականաշրջանի համախառն շահույթը:

Առհասարակ շահույթը ամենապարզ սահմանմամբ ընկալվում է որպես ստացված եկամուտների և կատարված ծախսերի դրական տարբերություն:  Հաշվապահական հաշվառման մեջ ներկայացվում են հետևյալ խումբ ցուցանիշները.

1) համախառն շահույթ. Իրացումից ստացված հասույթի ու ինքնարժեքի դրական տարբերություն,

2) արտադրանքի իրացումից շահույթ. Համախառն շահույթի և իրացման ու վարչական ծախսերի դրական տարբերություն,

3) գործառնական  գործունեությունից շահույթ.արտադրանքի իրացման շահույթի և գործառնական այլ եկամուտնեի ու ծախսերի դրական տարբերություն

4) ոչ գործառնական գործունեությունից շահույթ. Կազմակերպության ոչ գործառնական գործունեությունից ստացված եկամուտների ու ծախսերի դրական տարբերություն,

5) սովորական գործունեությունից շահույթ. սահմանվում է որպես գործառնական և ոչ գործառնական գործունեությունից ստացված եկամուտների ու ծախսերի դրական տարբերություն,

6) արտասովոր դեպքերից շահույթ. այս մեծության մեջ ներկայացվում է այն եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունը,որոնք բնութագրական չեն կազմակերպության գործունեության համար, և որոնց առաջացումը անսպասելի է ու կախված չէ նրա ընդունած որոշումներից:

7) զուտ շահույթ՝ մինչև հարկումը. (հարկման ենթակա շահույթ) սովորական գործունեությունից ու արտասովոր դեպքերից ստացված շահույթի հանրագումարն է,

8) զուտ շահույթ՝ հարկումից հետո. ցույց է տալիս նախորդ ցուցանիշից շահութահարկի գծով ծախսի նվազեցման մեծությունը:

Կարելի է տալ նաև շահութի տեսակների դասակարգում ըստ բազմաթիվ այլ հատկանիշների:

Ձեռնարկության շահույթի ձևերի համակարգումը ըստ հիմնական դասակարգման հատկանիշների

Ձեռնարկության շահույթի դասակարգման հատկանիշները

Շահույթի ձևերը ըստ դասակարգման համապատասխան հատկանիշների

1.Շահույթի ձևավորման աղբյուրները,որոնք օգտագործվում են նրա հաշվառման մեջ

ա) Արտադրանքի իրացումից շահույթ

բ) Գույքի իրացումից շահույթ

գ) Արտաիրացումային օպերացիաներից շահույթ

2.Շահույթի ձևավորման աղբյուրները՝ ըստ ձեռնարկության հիմնական գործունեության ձևերի

ա) Գործառնական գործունեությունից շահույթ

բ) Ներդումային գործունեությունից շահույթ

գ) Ֆինանսական գործունեությունից շահույթ

3.Շահույթը ձրավորող տարրերի կազմը

ա) Մարժինալ (սահմանային) շահույթ

բ)  Համախառն շահույթ

գ) Մաքուր շահույթ

4.Շահույթի հարկման բնույթը

ա) Հարկվող շահույթ

բ)  Հարկման չենթարկվող շահույթ

5.Շահույթի ինֆլյացիոն <<մաքրման>> բնույթը

ա) Անվանական շահույթ

բ) Իրական շահույթ

6.Շահույթի ձևավորման դիտարկվող ժամանակաշրջանը

ա) Նախորդող ժամանակաշրջանի շահույթ

բ) Հաշվետու ժամանակաշրջանի շահույթ

գ) Պլանային ժամանակաշրջանի շահույթ(պլանավորվող շահույթ)

7.Շահույթի ձևավորման կանոնավորությունը

ա) Կանոնավոր ջևավորվող շահույթ

բ) Արտակարգ շահույթ

8.Շահույթի օգտագործման բնույթը

ա) Կապիտալացված (չբաշխված) շահույթ

բ) Սպառողական (բաշխված) շահույթ

9.Տնտեսավարման վերջնական արդյունքի նշանակությունը

ա) Դրական շահույթ (համապատասխան շահույթ նրա սովորական հասկացությամբ)

բ) Բացասական շահույթ (վնաս)

Շահույթը կազմակերպության կենսագործունեության հիմնական լծակներից է: Կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար շահույթի առկայությունը ստեղծում է կայուն հիմք: Կազմակերպությունը կարող է ապահովել շահույթի աճ, օրինակ, տեխնիկական սպասարկման կամ ծախսերի կրճատման հաշվին: Բայց ապագայում դա կարող է բերել կազմակերպության գործունեության արդյունավետության նվազման՝ հիմնական միջոցների մաշվածության բարձր մակարդակի կամ կազմակերպության կառավարման ցածր մակարդակի պատճառով: Շահույթի խթանիչ դերի վերլուծությունը ցույց է տալիս, որ առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ գերակշռում է ձգտումը աշխատանքի վարձատրության ֆոնդի մեծացման նպատակով մեծ շահույթ ստանալու ձգտումը:  Դրսևորվում է չվաստակված շահույթի ստացման փաստը, որը ձևավորվում է ոչ թե տնտեսական արդյունավետ գործունեության արդյունքում, այլ օրինակ, թողարկվող արտադրանքի կառուցվածքի փոփոխության ճանապարհով, ինչը չի բխում սպառողի շահերից: Մի շարք դեպքերում շահույթի աճը պայմանավորված է թողարկվող արտադրանքի անհիմն բարձր գներով[4]:   

Կազմակերպության վերլուծության ընթացքում պետք է ուսումնասիրել ֆինանսական արդյունքների կազմն ու կառուցվածքը և գնահատել աճի տեմպերը, հատկապես ուշադրություն դարձնելով արտադրանքի իրացումից ստացվող շահույթի վերլուծության վրա, քանի որ հենց դրանից է ստացվում շահույթի մեծ մասը:

Շահույթի ավել կամ պակաս ծավալով դրսևորվելը կապված է ներդրված կապիտալի, ընդգրկված աշխատուժի, արտադրանքի թողարկման  ու իրացման համար կատարված ծախսումների ծավալների հետ : Այս առումով էլ շահույթի տվյալ գումարից ելնելով, հնարավոր չէ միանաշանակ պատկերացում կազմել գործունեության արդյունավետության վերաբերյալ, քանի որ պարամետրերը տարբեր են: Արդյունավետութունը գնահատելու համար զուգահեռաբար օգտագործվում է շահութաբերությունը: Այսինքն՝ շահույթ ցուցանիշում չի երևում արտադրական պոտենցիալի այն մեծությունը, որի միջոցով ստացվել է այդ շահույթը: Շահույթը և  դրան հասնելու համար պահանջված միջոցների մեծությունը համեմատելու համար տնտեսության մեջ օգտագործվում է շահութաբերություն ցուցանիշը: Այն տնտեսական գործունեության արդյունավետությունը բնութագրող և որակական ցուցանիշ է: Պարզ է դառնում, որ իրականացված գործունեության արդյունավետությունը  որոշելու համար բավարար չէ միայն շահույթի հաշվարկումը, անհրաժեշտ է նաև խորը և հանգամանալից վերլուծել,թե ինչ միջոցներով է այն ստացվել, ըստ որի էլ հնարավոր կլինի գտն»լ ու զարգացնել այն ուղիները, որոնք հնարավորություն կտան բարելավել արտադրանքի արդյունավետությունը, հետևաբար նաև շահութաբերությունը:

Շահույթ և շահութաբերություն ցուցանիշների վերլուծությունը շատ է կարևորվում, քանզի հենց շահութաբերության բարձր մակարդակն  է կազմակեր-պության վերջնական ու ցանկալի արդյունքը: Ձեռնարկության շահութաբերության վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու զարգացման հետագա միտումները, այն հիմք է կառավարչական անձնակազմի համար կազմակերպության գործունեությունը պլանավորելիս, ռազմավարական ու մարտավարական պլաններ կազմելիս, բացի այդ այն մատնանշում է իրականացված գործունեության ժամանակ թույլ տրված սխալները՝ հետագայում դրանք չկրկնելու նպատակով, ինչպես նաև բացահայում է շահույթի աճի հնարավոր ռեզերվները,ինչ էլ վերջնական արդյունքում թույլ է տալիս ձեռնարկությանը առավել արդյունավետ կազմակերպել իր տնտեսական գործունեությունը: Շահութաբերությունը հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր նպատակ, այլև որպես գործարար ակտիվության և ձեռնարկատիրության հիմնական պայման, որպես գործունեության ցանկալի արդյունք, կազմակերպության գործառնությունների իրագործում՝  սպառողներին տրամադրելով անհրաժեշտ ապրանքները առկա պահանջարկին համապատասխան:

նցումը շուկայական հարաբերություններին պահանջեց վերանայել շահույթ և  շահութաբերություն ցուցանիշների նկատմամաբ ունեցած վերաբերմունքը՝ ֆի-նանսական համակարգում ունեցած իրենց հատուկ դիրքի շնորհիվ: Շահույթը հանդես է գալիս որպես տնտեսական կատեգորիա, արդյունավետության  գնահատման ցուցանիշ, հասարակության զուտ եկամուտների հաշվարկման գործիք, տարբեր ֆոնդերի ֆինանսավորման աղբյուր: Իսկ շահութաբերությունը արտահայտում է տնտեսվարող սուբյեկտների, ներդրողների և ազգային եկամտի բաշխման միջև գոյություն ունեցող բարդ հարաբերությունները:

  1. А. Д. Шеремет, Р. С. Сайфулин,. <<Методика финансового анализа>>. 2001. էջեր с.325.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Алексеенко В.Б. Организация и управление промышленным предприятием:. 2001. էջեր с. 55.
  3. Радианова В. М., Федотова. Финансовая устойчивость предприятия условиях инфляции. 2003. էջ 47.
  4. Проф. А. М. Ковалевой. Финансы и кредит: Учеб. пособие.