Մասնակից:Meri Xarazyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իտալիա «Մեծ յոթնյակի» առաջատար պետություններից մեկը՝ Իտալիան, Եվրոպական քաղաքակրթության հնագույն օջախներից է, աշխարհակալ Հռոմեական կայսրության ժառանգորդը: Օրինաչափ է, որ Իտալիան հաճախ դիտվում է որպես անցյալի նյութական և հոգևոր մշակույթի վիթխարի ազգային թանգարան: Հավերճ ծխացող Վեզուվ ու Էթնա հրաբուխները, վեհանիստ Ալպերի գեղատեսիլ լճերն ու գետահովիտները, Միջերկրական ծովի տաք ջրերն ու հարմար լողափերը, խնամքով մշակված դաշտերը, խաղողի ու ցիտրուսների այգիները, դարերի խորքից եկած ճարտարապետական մեծարժեք հուշարձաններնն անկրկնելի հմայք ու գեղեցկություն են հաղորդում Իտալիային:Իտալիայի ներկա մայրաքաղաքը հին դարերում եղել է աշխարհակալ Հռոմեական կայսրության կենտրոնը:

Իտալիայի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն հարուստ պատմությամբ և գեղեցիկ բնությամբ, այլ համաժխարհային մշակույթի գանձարանում իտալական ժողովրդի ունեցած մեծ ներդրումով: Իտալիան որպես ազգային պետություն ձևավորվել է 1870թ.: Խորհրդարանական հանրապետություն է: Վարչական առումով բաժանվում է 20 մարզի: Իտալիայի տարածքում են գտնվում երկու այլ պետություններ՝ Վատիկանը և Սան Մարինոն: 
Կոլիզեումի բացօթյա ամֆիթատրոնը Հռոմում

Բնական պաըմանները և ռեսուրսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը՝ Միջերկրական ծովի կենտրոնական մասում, պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար: Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային մասերից: Այն ընդգրկում է Ալպերի հարավային լանջերը, Պադանի դաշտավայրը, ամբողջ Ապենինյան թ-կզ, ինչպես նաև Սիցիլիա, Սարդինիա և ափամերձ մի շարք մանր կղզիներ: Իտալիայի տարածքի մեծ մասը լեռնային է: Հյուսիսում Ալպյան լեռնեռի իտալական հատվածն է, որի ափամերռձ մասում է գտնվում Եվրոպայում ամենաբարձր՝ Մոնբլյան գագաթը: Թերակղզային մասում միջին բարձրության Ապենինյան լեռներն են: Դաշտավայրերն ընդարձակ չեն և նեղ շերտով ձգվում են աթամերձ շրջաններով: Ամենաընդարձակը Պադանի դաշտավայրն է՝ Իտալիայի հողագործական գլխավոր շրջանը: Իտալիան ընդհանուր առմամբ աղքատ է օգտակար հանածոներից, բայց համեմատաբար հարուստ է քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով: Առավել նշանավոր են Սիցիլիա կղզու ծծմբի և Ապենինյան թերակղզու մարմարի պաշարները, ինչպես նաև սնդիկի պաշարները, որոցով երկիրն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը: Երկրում կան նաև ալյումինի հումքի, բազմամետաղների, ինչպես նաև նավթի ու բնական գազի վոչ մեծ պաշարներ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]