Jump to content

Մասնակից:Meowgical/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիչարդ Սաուլ Ուուրման (ծնված 1935թ. մարտի 26), ամերիկացի ճարտարապետ և գրաֆիկ դիզայներ: Ուուրմանը գրել և մշակել է ավելին քան 83 գիրք , ստեղծել TED համաժողովը , ինչպես նաև EG համաժողովը, TEDMED-ը և WWW համաժողովի հավաքակազմը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Սաուլ Ուուրմանը գրել, ձևավորել և տպագրել Է տարբեր թեմաներով ավելի քան 83 գիրք: Դրանցից երկուսը՝ «the Notebooks and Drawings of Louis I. Kahn»-ը (1963) և «What Will Be Has Always Been»-ը (1986), Քահնի բառերի խոշոր հավաքածուներն են:

Ուուրմանը ղեկավարել է IDCA խորհուրդը 1972թ.-ին, 1973թ.-ին Դիզայներական առաջին դաշնային խորհուրդը և Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտը:

Ուուրմանը ստացել է իր բակալավրիատի և մագիստրոսի աստիճանը Փենսիլվանիայի համալսարանում : Ավարտելով 1959 թվականին ՝ արժանացել է Arthur Spayed Brooks ոսկե մեդալին: Նա պարգևատրվել է մի շարք պատվավոր դոկտորների ՝ Գրեհամ Ֆելոուշիփսի, Գուգգենհեյմի, Արվեստի ազգային հիմնադրամի և Հյուսիս-արևելյան համալսարանի պատվարժան պրոֆեսորների կեղմից: Ուուրմանը պարգևատրվել է Դուբլինի Թրիթինի քոլեջի ամենամյա ոսկե մեդալով, նաև 2014թ. հոկտեմբերի 14-ին պարգևատրվել Բոստոնի Գիտությունների թանգարանի 50-րդ ամենամյա Bradford Washburn մրցանակով: Նա Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի և Գեղարվեստական ղեկավարների փառքի սրահի անդամ է:

Այժմ նա շարունակում է աշխատել ESRI-ի և RadicalMedia-ի հետ իր համեմատական քարտեզագրական նախաձեռնության `քաղաքային պարամետրերի քարտեզագրման համար,որը կեզրափակվի ամբողջ աշխարհում քաղաքաշինության կենդանի ցանցի ստեղծմամբ:

Ուուրմանն աջակցում է նաև SENS հետազոտական հիմնադրամին,որը շահույթ չհետապնդող կենսատեխնոլոգիաների կազմակերպություն է և ձգտում է վերականգնել ծերացումից հասցրված վնասները և ընդլայնել առողջ ապրելակերպը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուուրմանը բնակվում է Ֆլորիդայի Golden Beach քաղաքում իր կնոջ՝ վիպասան Գլորիա Նեգիի և իրենց 3 շների հետ: Նրանք ունեն չորս երեխա և վեց թոռ: