Մասնակից:Melkumyan Sergey/Արցախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջանը պարտավոր է հատուցել անկախացած Արցախին հասցված տասնյակ միլիարդների հասնող վնասները և հետ վերադարձնել օկուպացված տարածքները

1990-ական թվականների սկզբներին համայն հայության միասնական ուժերով ազատագրվեց մեր պատմական ընդարձակ երկրի Մեծ Հայքի (որի տարածքը կազմում էր ավելի քան 300 հազ. կմ2) 10-րդ նահանգը` Արցախը: Իսկ Արցախ նահանգը, որը գտնվում է Մեծ Հայքի հյուսիս-արևելյան մասում, մշտապես հանդիսացել է որպես անառիկ վահան Հայաստանը արևելյան տափաստանային վայրի ցեղերից պաշտպանելու գործում: Պատմական բոլոր փաստերը ցույց են տալիս, որ արևելյան ռազմատենչ քոչվոր ոչ մի ցեղ Արցախի տարածքով չի ներխուժել Մեծ Հայքի տարածք: Դրանք ջարդվել, հետ են շպրտվել Արցախի սահմաններից և հիմնականում թափանցել Հայաստանի տարածքներ` հարավային մասերով: Արցախի ու առհասարակ Հայաստանի արևելյան սահմանները արտաքին թշնամիներից պաշտպանելու գործում անգնահատելի դեր է խաղացել Արցախի Խաչեն գավառը իշխանական` Հասան-Ջալալյանների տոհմը: Վերջինիս իշխանները Գանձասարի վանքը դարձրել են Արցախ-Ղարաբաղ աշխարհի ոչ միայն կրոնական, մշակութային, այլև տնտեսական, պաշտպանական հզոր կենտրոն: Հենց այստեղ էլ` Գանձասարի վանքում է շուրջ 300 տարի առաջ ձևավորվել Հայաստանը Ռուսաստանին միավորվելու գաղափարը: Մեծ հավատ ունենալով քրիստոնյա այդ հզոր պետության նկատմամբ, հայ ժողովուրդը, հատկապես առաջավոր մտավորականությունը հույս էր կապում Ռուսաստանի օժանդակությամբ վերջնականապես թոթափելու պարսկա-թուրքական լուծը: Ահա թե ինչու 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին, հատկապես ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Անդրկովկասի ողջ հայությունը, այդ թվում ամբողջ Արցախը ռուսներին դիմավորում էր աղուհացով ր բազմակողմանիորեն աջակցում ռուսական զորքերին: 1813թ. Գյուլիստանի պայմանագրով, որով ավարտվում էր 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմը, Արցախ-Ղարաբաղը միավորվում է Ռուսաստանին: Այդ ժամանակվանից մինչև այժմ արցախահայությունը և առհասարակ ամբողջ հայ ժողովուրդը եղել են Անդրկովկասի ժողովուրդներից Ռուսաստանի ամենահավատարիմ բարեկամը: Արցախ-Ղարաբաղի բազմաթիվ հայորդիներ դարձել են ռուսական բանակի զորավարներ, պետական գործիչներ, գիտնականներ և իրենց տաղանդը ներդրել այդ երկրին, ռուս ժողովրդին: Սակայն հազարամյակների ընթացքում թշնամիների դեմ հերոսական պայքարով իր անկախությունը պահպանած, Հայաստանի անբաժանելի մասը հանդիսացող Արցախի ճակատագիրը դժվարին կացության մեջ հայտնվեց Անդրկովկասում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո: Այս անգամ դա տեղի ունեցավ Կարմիր բանակի զենքի ու թաթար-ադրբեջանական-մուսավաթական միացյալ ուժերով: Անդրկովկասում Ստալինի վարած հակահայկական քաղաքականության, ազգամիջյան, տարածական-վարչական հարցերը խիստ սուբյեկտիվ «լուծման» հետևանքով Արցախ-Ղարաբաղ հայկական աշխարհը հայտնվեց ծանր իրավիճակում: Մինչ այդ, 1918թ. մայիսին Բաքվում ստեղծվում է մուսավաթական կառավարություն: Այստեղից է սկսվում Ադրբեջան կոչվող հանրապետության պատմությունը: Մինչ այդ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել, առհասարակ «Ադրբեջան», «ադրբեջանցի» հասկացություն չկար: Լենինը իր գրքերում դրանց անվանում է կովկասյան թաթարներ: Անդրկովկասի արևելյան մասում 12-13-րդ դարերից հետո այստեղ հանգրվանած քոչվոր թաթարների հետնորդները և շատ ավելի ուշ այդտեղ ձևավորված վերը նշված հետադիմական, ազգայնամոլական կառավարությունը հենց առաջին օրերից սկսած վարում է խիստ հակահայկական քաղաքականություն: Մուսավաթական այդ նորաթուխ կազմավորումը ռազմատենչ վայրի ցեղերին յուրահատուկ բոլոր մեթոդները կիրառում է հազարամյակների փառավոր պատմություն ունեցող հայերի դեմ, ձգտելով նաև իր ազդեցությունը տարածել Արցախ-Ղարաբաղ հայկական նահանգի վրա: Ղարաբաղի հայությունը այս անգամ էլ հերոսաբար պայքարում է իր անկախությունը պահպանելու համար և ստեղծում է սեփական կառավարման տեղական մարմիններ: Սակայն Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ մեծ փոփոխություններ են կատարվում նաև Անդրկովկասում: 1920թ. ապրիլին 11-րդ Կարմիր բանակի զենքի ուժով Բաքվում տապալվում է մուսավաթական կառավարությունը և ստեղծվում Ադրբեջանական խորհրդային հանրապետություն: Ի դեպ «Ադրբեջան», «ադրբեջանցի» շինծու հասկացությունները հիմնականում հենց այդ տարիներին են գործողության մեջ դրվել: Այդպիսի պետություն, ինչպես նշվել է, երբեք չի եղել, իսկ Կենտրոնական Ասիայից այժմյան Ադրբեջանի տարածք թափանցած մահմեդականները մինչև 1930-ական թվականները բոլոր աղբյուրներում կոչվել են «թաթարներ»: Նույնիսկ մինչև այժմ էլ նորաթուխ պետությունը իր սեփական նորմալ այբուբենը չունի: 1920թ. նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակի զենքի ուժով խորհրդային կարգեր են ստեղծվում նաև Հայաստանում: Իրեն աշխարհում առաջինը «սոցիալիստական» հայտարարած խորհրդային իշխանության պայմաններում կարծես թե արդեն առանց խոչնդոտի Հայաստանն, իր անբաժանելի մասերն հանդիսացող Արցախի ու Նախիջևանի հետ, պետք է ստեղծեր միասնական հանրապետություն: Դժբախտաբար այդ բոլորը դառը խաղեր էին հայ ժողովրդի համար: Սկսվում է Արցախ-Ղարաբաղի վարչական ենթակայության բոլշևիկների կողմից ստեղծված «հիմնահարցի» քաշքշուկը, որը ձգձգվում է առ այսօր: 1921թ. հուլիսի 5-ին Ստալին և Ն. Նարիմանովի կամայականությամբ, ահաբեկումներով որոշում են Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ: Այսպիսով, մայր երկրից բռնի կերպով պոկվեց նրա 95%-ով հայաբնակ, մշտապես Հայաստանի անբաժան մասը հանդիսացող Արցախը: Շուրջ 70 տարի կոմունիստական ռեժիմի պայմաններում թույլ չէր տրվում նույնիսկ մայր Հայաստանում Ղարաբաղի մասին խոսել, առավել ևս` գրել: Միևնույն ժամանակ նորաթուխ Ադրբեջանը լենինյան «բարեկամության» դրոշի տակ , Նախիջևանի օրինակով, շատ նրբորեն փորձում էր Արցախ-Ղարաբղը հայաթափել: Տնտեսական առումով հայկական այդ բարեբեր երկրամասը դարձել էր Ադրբեջանին հումք մատակարարող խոշոր բազա, վերամշակող ձեռնարկություններ չկային, երիտասարդները աշխատանքի տեղեր չունեին, և ստիպված հեռանում էին, դպրոցներում Հայոց պատմության փոխարեն դասավանդվում էր Ադրբեջանի չեղած պատմությունը, իսկ հայոց լեզվի հաշվին դասավանդվում էր «ազդիլի», արագորեն աճում էր թուրք-ազերիների թվաքանակը: Սակայն հայոց պատմության մեջ ակնառու տեղ ունեցող համաշխարհային գիտության, ռազմական գործի, պետական կառավարման բոլոր բնագավառներում հանրահայտ դեմքեր տված Արցախ-Ղարաբաղի բնակչությունը չէր կարող այլևս համբերել թուրք-ազերիների հայատյաց քաղաքականությունը և մայր հայրենիքից արհեստական մեկուսացվածությունը: Արցախի բնակչության համբերության բաժակը լցվեց 1988թ. փետրվարին: Այդ թվականի փետրվարի 20-ին Արցախի բնակչության մեծ մասը հավաքվեց Ստեփանակերտի հրապարակում, որտեղ գտնվում էին ինքնավար մարզի ղեկավար մարմինները և օր ու գիշեր ոտքի կանգնած պահանջում` «ազատագրվել Ադրբեջանի գաղութային լծից» և «միանալ մայր Հայաստանին»: Ի դեպ այդ օրերին Ղարաբաղի բնակչությանը միացավ նաև Ադրբեջանի տիրապետության տակ մտցված Շահումյանի շրջանի ամբողջ հայությունը: Այս երկու հայկական վարչական միավորների ընդհանուր համաձայնությամբ պաշտոնապես հայտարարվեց ` «անկախություն Ադրբեջանի լծից»: Ըստ որում, թեև Արցախի բնակչությունը պահանջում էր միացում մայր Հայաստանին, սակայն այդ ժամանակաշրջանում Հայաստանում իշխանության եկած «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ` միացման հարցը չիրականացվեց, իսկ ոտքի կանգնած ամբողջ Արցախը ուղղակի հայտարարեց անկախություն: Բնականաբար դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ զինված ուժերը և թուրք-ազերիների ոհմակները կազմակերպեցին ցեղասպանություն Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում: Առաջին գազանային վայրագությունները տեղի ունեցան 1988թ. փետրվարի վերջերին Սումգայիթի հայության դեմ: Այստեղ թուրք-ազերիները ցուցադրեցին իրենց իսկական վայրենի վարքագծերը Սումգայիթ քաղաքը կառուցած հայ բնակչության նկատմամբ: Նմանատիպ վայրագություններ տեղի ունեցան Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի մյուս բոլոր հայաբնակ վայրերում: Ադրբեջանում փաստորեն հայերի նկատմամբ իրականացվեց 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած և ավելի այլանդակ մեթոդներով ցեղասպանություն: Այդ ժամանակ դեռևս գոյություն ունեցող «Գորբաչովյան ղեկավարությունը» ոչնչով չէր տարբերվում Թալյաթի իրականացրած ցեղասպանությունից: Խորհրդային բանակի ու թուրք-ազերիների ավազակախմբերի դեմ Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի, Գետաշենի հայությանը պաշտպանելու համար Արցախում և Հայաստանում կազմակերպվում են պաշտպանական ջոկատներ, որոնց հիման վրա հետագայում արագ ձևավորվում է «Հայկական ազատագրական բանակ»: Այդ բանակում շատ արագ ընդգրկվում են դրսից վերադարձած, մեծ փորձ ունեցող ռազմական գործիչներ, որոնք շատ խոշոր դեր են խաղում Ղարաբաղի ու Հայաստանի ազատագրական բանակների կազմակերպման գործում: Դրանց թիվը շատ-շատ են, բայց դրանցից երկուսը իմ կուռքն են`հանրահայտ Կոմանդոսը-Արկադի Տեր-Թադևոսյանը և լեգենդար Մոնթե Մելքոնյանը: Մեր ազատագրական բանակի կազմակերպման բնագավառում հույժ կարևոր դեր է խաղացել Վազգեն Սարգսյանը: Խորհրդային բանակի կազմալուծումից առաջ, օգտվելով դրանց հակաղարաբաղյան գործողություններից, թուրք-ազերիների խաժամուժ, թալանչի ջոկատները կատարեցին խոշոր ավերածություններ: Արցախի հայերի նկատմամբ ոճրագործություններ, ցեղասպանություններ են կատարել հատկապես Մարտակերտի շրջանի դաշտային գյուղերում` Մարաղայում, Լենինավանում, ինչպես նաև Գետաշենում, Մարտունաշենում, որոնք այսօր էլ բռնազավթված են մնում նրանց կողմից: Ի դեպ Գետաշենի ու Մարտունաշենի հայաթափման պլանը մշակվել և իրականացվել է խորհրդային բանակի ու Ադրբեջանի համատեղ ուժերով: Սակայն, երբ որ ռուսական զորքերը հեռացան տարածքից, Ադրբեջանի շատ մեծ թվաքանակ ունեցող «զորաջոկատները» չդիմացան հայկական նորաստեղծ բանակի ու կամավորական խմբերի հուժկու հարվածներին: Արդյունքը եղավ այն, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը ազատագրվեց թուրք-ազերիներից: Դեռ ավելին, մեր ռազմական ջոկատների բավական մասը այնքան էր առաջ շարժվել, որ Կիրովաբադ, Բարդա, եվլախ և ադրբեջանական այլ բնակավայրերի բնակիչները թողել ու ճողոպրել են: Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ, շատ վտանգավոր հակահայ, երկերեսանի Հեյդար Ալիևը զգալով հայկական բանակի վտանգը, արագորեն միջոցներ ձեռնարկեց այդ վտանգը կանխելու համար: Նա նույնիսկ օգտագործեց Թուրքիայի նախագահ Օզալին, որպեսզի նա միջամտի հայկական զորքերի առաջխաղացումը դադարեցնելու համար: Շատ ցավալի կերպով մեր այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով դադարեցվեց հայկական զորքերի առաջխաղացումը, թեև դեռևս Արցախիր տարածքի որոշ հատվածներ մնացել էին թշնամու կողմից օկուպացված: Սակայն հայկական ազատագրական ջոկատները մինչև 1993թ. ազատագրել էին Արցախի տարածքի մեծ մասը: Ցավալիորեն նույն թվականի հունիսի 12-ին Մարտունու շրջանի սահմաններում թուրք ազերիների գրոհը կասեցնելու ժամանակ ԼՂՀ սահմանի մոտ հերոսաբար զոհվեց ԼՂՀ Մարտունու շրջանի ռազմական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանը, որը Արցախի պաշտպանության հրամանատարներից մեկն էր: Շնորհիվ նրա հմուտ կազմակերպչական տաղանդի, Մարտունու շրջանը ամենաշուտը մաքրվեց թշնամուց և դարձավ ԼՂՀ պաշտպանության ամրոց: Սակայն ղարաբաղյան ազատագրական բանակի վճռական դեր խաղացող եզակի երևույթը անառիկ Շուշի քաղաքի ազատագրումն էր: Այս եզակի բերդ քաղաքի (որտեղ ազերի թուրքերը կուտակել էին հսկայական զինամթերք) գրավումը մի կողմից ապացուցել է հայ ազատամարտիկների ու դրանց հրամանատար «Կոմանդոսի» ռազմական մեծ հմտությունը, մյուս կողմից էլ` Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցում հսակայական զենք կուտակած, թուրք ազերիների վայ հրամանատարների, զինվորների ապաշնորհությունն ու վախկոտությունը: Շուշին ազատագրվեց 1992թ. մայիսի 9-ին, որը նորից արդեն դարձել է Արցախի մշակույթի կենտրոնը: Հաշվի առնելով հայկական ազատագրական, արդեն բարձր մակարդակով կազմակերպված բանակի փայլուն հաղթանակները, 1994թ. մայիսի 4-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում գործող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հանձնաժողովի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ռուսաստանի և Ղրղզստանի խորհրդարանների ղեկավարները: Այդ հանդիպումը շատ կարևոր իրադարձություն էր, քանի որ փաստորեն ԼՂՀ-ն ներկայացել և ճանաչվել է որպես Ադրբեջանի հակամարտող կողմ: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը (Գերագույն խորհրդի նախագահի տեղակալՋաիլովը) այստեղ փորձեց ձախողել զինադադարի հաստատման հարցը: Ադրբեջանի մշտական խաբուսիկ քաղաքականությունը նորից դրսևորվեց մայիսի 5-ին, բանակցությունների ավարտից հետո, երբ պետք է ստորագրվեր Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջև զինադադարի ու ղարաբաղյան խնդրի կարգավորման պահանջների իրականացման արձանագրությունը,, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հրաժարվեց այն ստորագրել: Այսպիսով, Բիշքեկի բանակցությունների արձանագրությունը ստորագրեցին Հայաստանի, ԼՂՀ-ի, Ռուսաստանի, Ղրղզստանի պառտվիրակությունների ղեկավարները, իսկ Ադրբեջանը, որի նախագահը այդ օրերին մեկնել էր Եվրոպա ՆԱՏՕ-ին անդամագրվելու, այնտեղից էլ Անկարա, համաձայնություն տվեց ստորագրել երկու օր հետո: Հեյդար Ալիևը ստիպված էր այդ քայլին գնալ, քանի որ չստացավ Եվրոպայի ու Անկարայի աջակցությունը: ԼՂՀ-ի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանի ստորագրության կողքին ստիպված էր ստորագրել նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահը: Իսկ դա նշանակում էր, որ փաստորեն Ադրբեջանը ԼՂՀ-ն ճանաչելու առաջին քայլ էր կատարում: Այս զինադադարի կնքումից հետո ԼՂՀ բնակչությունը շուրջ մեկ տարի ապրեց խաղաղ պայմաններում, հնարավորություն էր ստեղծվել զբաղվելու տնտեսության վերականգնման խնդիրներով: Իսկ այդ տարիներին թուրք-աղերիների բարբարոսությունների հետևանքով Արցախին հասցված վնասները ընդհանուր առմամբ 10 միլիարդ դոլլարից ավել էր: Ընդհանուր առմամբ տուժել էր տնտեսության բոլոր բնագավառների 8 հազ. Օբյեկտ, 7 հազ. Բնակելի շինություններ, ուսումնական 172 հաստատություններ, 47 բուժհիմնարկներ, մշակութային բազում օջախներ: Իսկ եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանից ամենավայրենի ձևով բռնագաղթեցված 350 հազ. հայերի ունեցվածքը, բանկերում եղած գումարների թալանը, ապա ադրբեջանաբնակ հայերին հասցված վնասները տասնյակ անգամ ավելին է, որի համար միջազգային օրենքների պահանջներին համապատասխան Ադրբեջան կոչվող պետությունը պետք է պատասխան տա: Իսկ ինչպես են վերաբերվել Հայաստանի իշխանությունները այդ տարիներին հանրապետության տարբեր վայրերում եղած 160 հազ. թուրք-ազերիների վերաբերյալ: Դրանց բոլորին տրամադրվել է տրանսպորտային միջոցներ, խաղաղ ձևով նրանք իրենց հետ տարել են ամբողջ ունեցվածքը, հնարավորություն է ստեղծվել իրենց բնակարանները փոխանակել կամ վաճառել: Մինչ դեռ, Բաքվի, Սումգայիթի և Ադրբեջանի մյուս բոլոր բնակավայրերում ապրող հայերին ենթարկել են գազանային տանջանքների, կատարյալ ցեղասպանության, իսկ կենդանի մնացածներին նույնիսկ թույլ չեն տվել հագուստները վերցնեն: Այսպիսով, 1994թ. մայիսին կնքված զինադադարը տևեց ընդամենը մեկ տարի, որից հետո մինչև այժմ էլ Հայաստանի Հանրապետության և անկախացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծի ամբողջ երկարությամբ թուրք-ազերիները օր ու գիշեր խախտում են զինադադարը, որոնց զոհ են գնում ոչ միայն մեր սահմանապահ զինվորները, այլև սահմանային գյուղերի բնակիչները, մշտապես խանգարում են այդ գյուղերի գյուղատնտեսական աշխատանքներին: Ազերի թուրքերի կողմից զինադադրի խախտումները շատ ավելի հաճախակի է դարձել Հեյդար Ալիևի մահվանից և Իլհամ Հեյդարովիչին անօրեն կերպով նախագահ դարձնելուց հետո: Ճշմարտությունը այն է, որ Հեյդար Ալիևը որքան էլ հայատյաց էր, խորամանկ էր, բայց հայոց պատմության, հայերի մասին պատկերացում ուներ: Իսկ Իլհամը մեր կարծիքով ոչ Հայաստանի ու հայ ժողովրդի հազարամյակների փառավոր պատմության, ավելի քան 300 հազ. կմ2 տարածք ունեցող «Մեծ Հայքի» մասին ունի պատկերացում, ոչ էլ իր խաշնարած էթնոսի ծագման վայրի ու ընդամենը 1918թ. արհեստական ձևով, օտար տարածքում ստեղծված պետության մասին: Այլ կերպ, ինչպես կարող է այդքան բարձր պաշտոն զբաղեցրած անձնավորությունը հայտարարել, թե Արցախ-Ղարաբաղը մերն է, Սևանը մերն է, Երևանը մերն է և այլ կարգի զառանցանքներ: Կամ, ինչպես կարող է երկրի ղեկավարը իր ազգին պատկանող մշակույթի խոշոր դեմքին, հանրայայտ գրողին հայերի մասին ճիշտ գնահատական տալու համար, նրա գրքերը հրապարակայնորեն վառել, ծաղրել, պահանջել ականջը կտրել, հալածել: Չենք կարող մի կարևոր օրինակ էլ չբերել: Աշխարհի բոլոր երկրների պատմական թանգարաններում ցուցադրված հին աշխարհի քարտեզներում Հռոմեական կայսրության, Բյուզանդիայի, Հունաստանի, Պարսկաստանի, Բաբելոնի, Ասորեստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու այլ հին պատմություն ունեցող երկրների հետ վառ կերպով ցուցադրված, նշված է նաև Հայաստանը: Իսկ միայն նորաթուխ Ադրբեջանում է, որ ցուցադրվող այդ քարտեզում Հայաստանը «բացակայում» է: Բարձր «պաշտոնյայի» ինչպիսի միամտություն: Ամփոփելով նշենք,- շմարտությունը այն կլինի, որ 1994թ. մայիսին Հեյդար Ալիևի խնդրանքով ոչ թե զինադադր պետք է կնքվեր, այլ Ադրբեջանը պետք է կապիտուլյացիայի ենթարկվեր: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը ազատագրված Արցախին և առհասարակ հայությանը հասցված բոլոր տեսակի վնասները պետք է փոխհատուցի: Ինչ վերաբերում է տարբեր կարգի բանակցությունների ժամանակ արծարծվող փոխզիջումային հասկացություններին, ապա ճշմարտությունը այն է, որ իր իսկ հրահրած պատերազմում խայտառակ պարտություն կրած Ադրբեջանին զիջելու ոչինչ չունենք: Իսկ Ադրբեջանը պարտադիր պետք է վերադարձնի նաև ԼՂՀ Մարտակերտի ու Մարտունու շրջանների դեռևս օկուպացված տարածքները:


Սերգեյ Մելքումյան Աշխարհ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր