Մասնակից:Melkhachatryan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Բրիտանիա պետությունը տեղավորված է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում,Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզիների վրա: Սա փոքր տարածքով և խիտ բնակեցված երկիր է:Կար ժամանակ, որ այն բազմաթիվ գաղութներ ուներ: Այժմ նրա գրեթե բոլոր գաղութներն անկախություն են նվաճել: Պետության գլուխը միապետն է, որի իշխանությունը սահմանափակված է պառլամենտով:Միապետն իրավունք ունի խորհուրդներ տալ, հավանության արժանացնել որոշումներ, նախազգուշացնել: Թագուհին Գաղտնի խորհրդի անդամ է. խոհրդատվական այդ մարմնի կազմում են նրա ամուսինը` Էդինբուրգի արքայազնը, գահաժառանգը` Ուելսի արքայազնը, կառավարության անդամները, ընդդիմության առաջնորդները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեծ Բրիտանիայի կազմի մեջ են մտնում Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը` տեղակայված Մեծ Բրիտանիա կղզու վրա, և Հյուսիսային Իռլանդիան ` տեղակայված մեծությամբ երկրորդ Իռլանդիա կղզու հյուսիսային մասում:

Մեծ Բրիտանիայի պետական լեզուն անգլերենն է: Մեծ Բրիտանիայի կայսրության շնորհիվ անգլերեն լեզուն տարածվել և դարձել է բիզնեսի և լայնորեն տարածված երկրորդ լեզուն ողջ աշխարհում: Բրիտանացիները շատ ավանդապաշտ ազգ են: Դա երևում է ոչ միայն քաղաքականությունում այլև նրանց առօրյա կյանքում: Իհարկե շատ ավանդույթներ պահպանվել են միայն ֆիլմերում և ավանդույթներում: Ինչպես Եվրոպայում ամենուր, այնպես էլ Մեծ Բրիտանիայում խուսափեք կենդանիների բնական մորթուց բաճկոններ կրելուց: Ծխելն արգելվում է գրեթե ամենուր: Անգլիացիները մշտապես հետևում են ավանդույթներին հարսանեկան ծիսակատարությունների ժամանակ: Անգլիացիների համար անչափ կարևոր է եղել հարսանյաց օրվա ընտրությունը: Մայիսը համարվում է անբարենպաստ ամուսնությունների համար: Հարսանյաց հանդեսների համար ամենահաջող օրը համարվում է չորեքշաբթին: Հարսանեկան գնացքի ետևից ծաղիկներ են նետվում: Մեծ Բրիտանիան նույնպես աշխարհի այն երկրներից է, ուր բնակվում են զգալի թվով հայեր: Հայկական համայնքն այստեղ հիմնադրվել է 19-րդ դարի առաջին կեսին: Հայ համայնքն ունի իր դպրոցը,տպարանը,եկեղեցիներ ու կազմակերպություններ: Մեծ Բրիտանիայի հայ համայնքը սերտ կապեր է պահպանում Սովետական Հայաստանի հետ: