Մասնակից:Melinegasparyan
Երևանի թիվ 190 դպրոցը
հիմնադրվել է 1986 թվականին: 1990 թվականից անվանակոչվել է 19-րդ դարի հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունով: Միջազգային ճանաչում ունեցող նավթարդյունաբերության հսկա, ճարտարագետ, իր ժամանակի ամենահարուստ և կրթված մարդկանցից մեկի` Գ. Գյուլբենկյանի(1869 - 1955) գործունեությունն անմիջականորեն առնչվել է Իրանի, Թուրքիայի, Վենեսուելայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների նավթատարածքների հայտնաբերման, շահագործման կազմակերպման հետ: Նրա բարեգործությունների շնորհիվ կառուցվել են դպրոցներ, ուսումնական հաստատություններ: Նրա հարստությունը կոչված է ծառայելու համայն մարդկության առաջընթացին, որի մասնիկն է հայ ժողովուրդը: ՆերկայումսԳյուլբենկյանի հայկական ֆոնդը օգնում է շատ կրթական և մշակութային հաստատությունների:
Դպրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների անդամ է:
2009 թվականից վերակազմավորվել է և դարձել ավագ դպրոց:
Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում գործում են խորացված ուսուցմամբ հետևյալ դասարանները.
Բնագիտամաթեմատիկական հոսք
Ֆիզիկամաթեմատիկական Հանրահաշիվ Երկրաչափություն Ֆիզիկա Կենսաքիմիա Քիմիա Կենսաբանություն Տնտեսագիտական Հանրահաշիվ և երկրաչափություն Հայոց լեզու և գրականություն Օտար լեզու
Հումանիտար հոսք
Լեզուների և թարգմանության Հայոց լեզու Հայ գրականություն Օտար լեզու Պատմաիրավագիտական Հայոց լեզու և գրականություն Հայոց պատմություն Օտար լեզու
Ավագ դպրոցումգործում են հետևյալ ակումբները
Ինտելեկտուալ Բանավեճի Պատանի ստեղծագործողների Թատերական Հմուտ ձեռքեր
Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն (ցանկության դեպքում): Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Ավագ դպրոցի սովորողն ուսումնառության ընթացքում օգտագործում է օտար լեզուները, անհատական համակարգիչը և ինտերնետը, թվային այլ միջոցներ: Գնահատումը կատարվում է կիսամյակներով և տարեկան: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբովկատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական ճամփորդություններ): Ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում: Դպրոցն ունի կահավորված գրադարան, տեխնոլոգիայի և նկարչության կաբինետներ, բնագիտական առարկաների լաբորատորիաներ, երկու մարզադահլիճ, համակարգչային լսարան` հագեցած ժամանակակից պահանջներին համաատասխան տեխնիկայով, հանդիսությունների մեծ և փոքր դահլիճներ: Դպրոցն իր քսանհինգամյա տարեգրության ընթացքում արձանագրել է լուրջ հաջողություններ:
Դպրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների անդամ է: 2009 թ.-ից վերակազմավորվել է և դարձել ավագ դպրոց:
Քեմբրիջ-Երևան քույր-քաղաքների անդամ-դպրոց է: Եւ սերտորեն համագործակցում է ՔԵՔՔԱ (CYSCA) և «Ամարաս հայրենակցական միություն» կազմակերպությունների հետ: Դպրոցը մասնակցել է ՄԱԿ-ի, IREX-ի, Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված կրթական բարեփոխումների տարբեր ծրագրերի («Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստում» , «Քայլ առ քայլ» , «Քննադատականմտածողության զարգացումը»): Դպրոցը 2008թ. ապրիլին «Դարձ դեպի դպրոց» համաշխարհային մրցույթում ռեկորդ է սահմանել և գրանցվել Գինեսի գրքում: ԿԳ Նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհվել են առաջին կարգի դիպլոմներ, պատվոգրեր առարկայական օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերում ունեցած հաջողությունների համար : Դպրոցում սովորողները ուսումնասիրում են «Շախմատ» առարկան , որը օգնում է սովորողաների տրամաբանության զարգացմանը: Դրա վառ ապացույցն է դպրոցի շախմատի թիմի քաղաքային և հանրապետական փուլերում ունեցած նվաճումները /երկրորդ տեղ/: Հայ առաքելական եկեղեցու կողմից կազմակերպած «Ինտելեկտուալ փառատոն» մրցույթում դպրոցի ավագ դասարանների աշակերտները արձանագրեցին փայլուն հաղթանակ` միառժամանակ գրավելով բոլոր ` առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Դպրոցում գործում են հետաքրքիր, նպատակային և բազմաբնույթ խմբակներ / «Ակունք» ստեղծագործող երեխաների , «Գրքասեր աշակերտների» , Ինտելեկտուալ ակումբ, Բանավեճի ակումբ, Հետաքրքիր հանդիպումների ակումբ /: Մեր դպրոցում ավանդույթ է դարձել Հայաստանի անկախության օրվան նվիրված կավճանկարի մրցույթը, երբ դպրոցի բակում «իշխողն արևն է, Մասիսները, եռագույն դրոշները»: Այս շարքը համալրվում է «Ոսկե աշուն», «Մեկ օր իշխանությունը երեխաներինն է» և նման ավանդական միջոցառումներով: Դպրոցում ձևավորված են լավ ավանդույթներ, որոնք զարգանում և կատարելագործվում են` սովորողների ուսումնական գործընթացը դարձնելով հետաքրքիր և բովանդակալից: Դպրոցն ունի առողջ և համերաշխ կոլեկտիվ, որտեղ գործում է «Սա մեր դպրոցն է, այստեղ մենք տանն ենք» նշանաբանը: