Մասնակից:MashAbrahamyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջորջ Մասսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կակաչներ ծաղկամանի մեջ», 1912.

Ջորջ Մոսսոն (փետրվարի 2, 1851 - սեպտեմբերի 3, 1933)[1] ֆրանս-գերմանացի նկարիչ և գծագրող[2], նկարիչների ասոցիացիայի Բեռլինյան սեցեսսիոնի[1][3] հիմնադիր անդամ։ Նա հայտնի էր իր նատյուրմորտ նկարներով, որոնցում հիմնականում ծաղիկներ էին[2]։ Նա նաև նկարում էր բնանկարներ[2] և դիմանկարներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինյան սեցեսսիոնի ցուցահանդեսի ժյուրին․ 1908թ․: Ձախից՝ քանդակագործներ Ֆրից Կլիմշ և Օգոստոս Գալիա, նկարիչներ` Վալտեր Լեյստիկով և Հանս Բալուշեկ, արվեստի դիլերներ Պոլ Կասիրեր, նկարիչներ Մաքս Սլևոգտ (նստած) և Ջորջ Մոսոն (կանգնած), քանդակագործ` Մաքս Կրուզ, նկարիչներ` Մաքս Լիբերման (նստած), Էմիլ Ռուդոլֆ Վայս և Լովիս Կորինթ։

Մոսսոնը ծնվել է 1851 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-ան-Պրովանսում [1]։ 14 տարեկանում գաղթել էր Բեռլին, որտեղ էլ ավարտել էր դպրոցը։ Նրա գեղարվեստական կրթությունը սկսվել էր Բեռլինի Արվեստի ակադեմիայում՝ Կարլ Շտեֆեկի և Հերման Ֆրիզեի դասախոսների մոտ ուսանելով: Այնուհետև ուսումը շարունակեց Վայմարի Սաքսոնական Մեծ Դքսության արվեստի դպրոցում, և սկսեց իր աշխատանքները ցուցադրել Բեռլինում 1884 թվականին։

1892 թվականին Մոսսոնը եղել էր XI-ի միության համահիմնադիր, ինչպես նաև «Բեռլինյան սեցեսսիոն» ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Նրանք միավորվեցին՝ բողոքելու «Բեռլինի նկարիչների ասոցիացիայի» պահպանողականության դեմ։ 1913 թվականին այս խմբի պառակտումից հետո Մոսսոնը միավորեց ուժերը Մաքս Լիբերմանի, Մաքս Սլևոգտի և այլոց հետ՝ ստեղծելով «Անկախ անջատում»: Նա նաև Գերմանիայի նկարիչների միության (Deutschen Künstlerbundes) անդամ էր։

Մոսսոնը մահացել է 1933 թվականի սեպտեմբերի 3-ին Բեռլինում[1]։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rudolf Pfefferkorn (1972). Die Berliner Secession; Eine Epoche deutscher Kunstgeschichte (գերմաներեն). Berlin: Haude & Spenersche Verlagsbuchhandlung. ISBN 3-7759-0150-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]