Մասնակից:Martymaw/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

The 1975, անգլիական ռոք խումբ, որն առաջացել է Մանչեստրում: Խմբի անդամներն են Մեթյու «Մեթի» Հիլին, Ադամ Հանը, Ռոս Մաքդոնալդն ու Ջորջ Դենիելը: Խմբի անդամները միասին հաճախել են Վիլմսլոու ավագ դպրոցը և նվագել են 2002 թվալանին: Անվան ընտրությունը ոգեշնչել է Ջեք Քերուաքի բանաստեղծությունների գիրքը:

Նրանք թողարկել են 4 մինի-ալբոմ և 2 ալբոմ: Առաջին ալբոմը լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 2-ին և նույնպես անվանված էր The 1975. այն սեպտեմբերի 8-ին գրավեց Միացյալ Թագավորության ալբոմների չարթի առաջին տեղը: Իրենց երկրորդ ալբոմը՝ «I like it when you sleep, for you are so beautiful yet so unaware of it»-ը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 26-ին. գրավել է և՛ Միացյալ Թագավորության չարթի, և՛ ԱՄՆ-ի Բիլբորդ 200-ի առաջին հորիզոնականները: 2017 թվականին խումբը հաղթեց Brit մրցանակը լավագույն բրիտանական խումբ կատեգորիայում: