Jump to content

Մասնակից:Martirosyan123/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորիսի երկրագիտական թանգարան, Գորիսի տարածաշրջանը ներկայացնող երկրագիտական թանգարան, որ գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսի Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1948թ․։ Մարզի առաջին թանգարանն է։ Խորհրդային տարիներին տեղակայված է եղել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 1991թ․ Հայաստանի անկախացումից հետո և ղարաբաղյան պատերազմի տարիներին թանգարանը հանվել և կոնսերվացվել է։ 2001թ․ վերաբացվել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարածքում և գործում է մինչ այսօր։[1]

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կենտրոնացված են տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի միավոր ցուցանմուշ։ Ունի հնագիտական հարուստ հավաքածու։Հատկապես ուշագրավ են եզակի համարվող Հնգադեմ կուռքն (մ․թ․ա․ 2-րդ հազ․) ու Առյուծի արձանիկը (մ․թ․ա 8-7-րդ դդ․)։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]