Մասնակից:Mark717/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

http://www.allmusic.com/artist/sharon-clark-mn0001751720/biography

Շարոն Քլարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով իր հոր և ավագ դպրոցի երաժշտության ուսուցչի խորհուրդներին՝ դառնալ ջազային երգչուհի, Շարոն Քլարկն սկսեց իր ստեղծագործական կարիերան "Bottle Caps" («Շշի կափարիչներ») խմբում, որը գովազդում էր «Կոկա Կոլա» ընկերությունը: Երկրորդ «Շշի կափարիչը» նրա երկվորյակ քույր Շերին էր: Այնուհետև, թողնելով, որ Կոկան ինքը հոգա իր մասին, Շարոնն ունեցավ իր առաջին նշանակալի ջազային ելույթը Վիրջինիա նահանգում, Ռիչմոնդի մոտ գտնվող «Թագավորական վայր» (King's Dominion) դահլիճում: Այդ ժամանակվանից սկսած նա հանդես է գալիս այնպիսի ջազային և ոչ ջազային համերգասրահներում, ինչպիսիք են «Բլյուզի ծառուղին» (Blues Alley), Ազգային մամուլի ակումբը և «Երկվորյակների հյուրասրահը» (Twins Lounge) Վաշինգտոնում (Կոլումբիայի նահանգ), ինչպես նաև Նյու-Յորքի «Քաղցր Բազելը» (Sweet Basel): Քլարկը հավասար վարպետությամբ երգում է ջազ, բլյուզ և գոսփել, ունենալով խռպոտ և հյութեղ ձայն, ճիշտ արտասանություն և առոգանություն: Նա նաև տեքստերի գերազանց մեկնաբան է: Իր առաջին՝ «Վերջապես» (Finally) ալբոմի համար, թողարկված 1997թ. «Union Records»-ի կողմից, նա ընտրել էր այնպիսի երգացանկ, որը հնարավորություն էր տալիս նրան արտահայտելու իր ձայնի ճկունությունը և հարմարավետության մակարդակը ռիթմիկ երգերում և բալլադներում: Հիշատակելով Սառա Վոհանի, Ջոննի Հարթմանի, Էլլա Ֆիցջերալդի և Դորիս Դեյի երաժշտական ազդեցությունը, Քլարկը շարունակում է աշխատել Վաշինգտոնում, պարբերաբար ելույթ ունենալով Ալեքսանդրիայի (Վիրջինիայի նահանգ) «Լապորտաս» ջազային հյուրասրահում: